Դուք քիչ like-եր եք ստանում ֆիլտրերի ու դիմակների պատճառով

Նկատած կլինեք՝ որքան արագ են տարածվում ինստագրամյան նկարներում օգտագործվող AR ֆիլտրերը, ու ինչպես անձնական, այնպես էլ բիզնես էջերի ավրման ընթացքում օգտատերերը պարբերաբար օգտվում են դրանցից: Միլիոնավոր մարդկանց նկարներ կան շան ականջներպվ, դիմահարդարող դիմակներով, ծերացնող կամ երիտասարդացնող ֆիլտրերով և այլն, բայց արդյո՞ք ֆոլոուերներին դա դուր է գալիս: Իհարկե, սկզբնական շրջանում այս փոփոխություններին հետևելը հետաքրքիր է, սակայն Ռոուենի համալսարանի ներկայացուցչի կողմից արված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ սելֆիում ֆոտոֆիլտրերի կիրառումը նվազեցնում է ստացվող լայքերի թիվը:

Սելֆիի սիրահարներին դուր է գալիս նկարներում ավելի գրավիչ երևալը, սակայն նրանց հետևորդները չեն ընդունում իրականությունից հեռու գնալու ու տեսքը միայն վիրտուալ հարթակներում գեղեցիկ դարձնելու միտքը:Հետազոտություն համար  ընտրվել էին 2000 նկարներ, հաշվի են առնվել  օգտատիրոջ հետևորդների և մյուս նկարների վրա ունեցած հավանումների միջին թվաքանակը:

Անգամ առանց ֆիլտրերի օգտագործման օգտատերերը երբեմն կարողանում են այնպես փոփոխել իրենց նկարները, որ դառնում են անճանաչելի, ու այստեղից հետաքրքիր է դառնում, թե արդյո՞ք այդպիսի նկարներն էլ են քիչ հավանումներ հավաքում: 
Սա բերում է բավականին լուրջ քննարկումների, քանի որ հոգեբանական տեսանկյունից էլ հատկապես դեռահասների համար իրական շփումը դառնում է խուսափելի, քանի որ նրանք վախենում են հանդիպման ժամանակ կտրուկ տարբերվել նկարից: 
 

Ինստագրամի կողմից վերջերս սկսել են արգելափակվել  այն թվային ֆոտոները, որոնցում արված փոփոխությունների արդյունքում կտրուկ աղավաղվել է իրական պատկերը: Գուցե արդյունքում  այնպես ստացվի, որ հարթակը սկսի ճանաչել փոփոխված սելֆիները ևս:

Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ սոցիալական դիրքը մատնանշող նկարները շատ հավանումներ են հավաքում, այսինքն՝ խոսքը նկարում երևացող թանկարժեք մեքենաների, զարդերի, հագուստի և այլնի մասին է:
Ստացվում է, որ սոցիալական կարգավիճակի մասին «հուշումներ» անող իրական նկարն անգամ ավելի նախընտրելի է ֆիլտրերից, քանի որ վերջիններս մարդուն ասոցացնում են կեղծ, ոչ իրական կերպարի հետ, իսկ առաջին դեպքում դա ընկալվում է ինչպես մարդու՝ հետևորդների հետ բաց լինելու, անգամ շփվելու փորձ: 

Իհարկե, այս տեսակետը միանշանակ դժվար թե ընդունվի, սակայն այսպես են փաստում հետազոտողները: Եթե ունեք հակառակ կարծիքներ, կիսվե՛ք մեզ հետ մեկնաբանություններում:
Իսկ մենք պատրաստել ենք ևս մեկ բլոգ նրանց համար, ովքեր հետաքրքրված են այս հարթակի աշխատանքով, դրա առավելություններով և թերություններով, ուստի առաջարկում ենք շարունակել ընթերցանությունը՝ «5 ֆունկցիա, որոնց պակասը Instagram-ում զգացվում է»: