Facebook-ի թիմը ներկայացրել է 2020 թվականի թրենդների վերաբերյալ կանխատեսումները, որոնք հիմնվել են 2018-2019 թվականների վերլուծության վրա:
Թրենդները բաժանվել են 6 կատեգորիաների՝
• Արվեստ և դիզայն
• Գեղեցկություն և նորաձևություն
• Սնունդ և ըմպելիքներ
• Օրգանիզմ և գիտակցություն
• Հանգիստ և ճանապարհորդություն
Կանխատեսումներն արվել են 4 տարածաշրջանի համար՝ Եվրոպա, Լատինական Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Ասիական-Խաղաղօվկիանոսյան շրջան:
2020-ի ընթացքում ամբողջ աշխարհում լայն քննարկում կստանան հետևյալ թեմաները՝
• Էկոլոգիական խնդիրներ
Գնալով ավելի է մեծանում այն մարդկանց թիվը, ովքեր իրենց կենսակերպի մեջ փոփոխություններ են մտցնում: Գիտակցված սպառումը, էկոլոգիապես մաքուր արտադրանքը, մսի օգտագործման կրճատումը գնալով ավելի քննարկվող հիմնահարցեր են դառնում ամբողջ աշխարհում:
• Նոր ալիքներ
Մարդիկ գտնում են կոնտենտի ստեղծման և սպառման նոր ուղիներ: Սոցկայքերում անընդհատ հայտնվում են նորեկներ, որոնք կիսվում են իրենց փորձով ու նորարարական կոնտենտով: Ամբողջ աշխարհում ու հատկապես ԱՄՆ-ում շատ արագ սկսում է տարածվել podcast-ը: Ինդոնեզիայում գեյմերները համակարգչային խաղերից արագ անցում են կատարում բջջայինին, որպեսզի կարողանան մասնակցել նոր կիբեռսպորտային մրցույթներին:
• Գործնական փորձ
Գնալով ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում գործնական աշխատանքով, ընդ որում, խոսքը կարող է գնալ նաև այնպիսի գործունեության մասին, որն արտաքնապես որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, օրինակ՝ այգեգործություն, 3D տպագրություն, լազերային փորագրություն և այլն: Հետաքրքրության կենտրոնում են հայտնվել նաև այն մարդիկ, ովքեր միայնակ մեկնում են ճանապարհորդության կամ գնում են արշավների:
• Վերադարձ դեպի սկզբնաղբյուր
Մարդիկ սկսել են առավելապես նախընտրել մինիմալիզմը ամեն ինչում ու ձգտում են ամենուր թողնել միայն այն, ինչը անհրաժեշտ է: Վերացվում են ոչ կարևոր գործընթացները, անգամ առօրյա օգտագործման ապրանքներում ստուգվում է վնասակար բաղադրիչների առկայությունը ու դրանց օգտագործումը բացառվում կամ գոնե հասցվում է մինիմումի:
• Յուրաքանչյուր պահի արժեքը
Ամբողջ աշխարհում օգտատերերը ձգտում են գնահատել կյանքի յուրաքանչյուր պահը՝ լցնելով ամեն իրադարձությունը հիշվող էմոցիաներով:
Սրանք էին ֆեյսբուքյան կանխատեսումները, իսկ դուք ի՞նչ կարծիքի եք ոլորտի զարգացման վերաբերյալ: Հիշեցնենք, որ ավելին կարող եք իմանալ մեր «Սոցմեդիայի մասին կանխատեսումներ 2020» բլոգից: Մաղթում ենք հաճելի ընթերցանություն: