Հաճախ մարդիկ ամենահետաքրքիր հրապարակումներին ծանոթանում են հենց սթորիներում, այլ ոչ թե թերթելով նորությունները: Facebook-ը գլոբալ մասշտաբով սկսել է թույլատրել իվենթների հրապարակումը նաև այստեղ:
Առհասարակ սթորիների գաղափարը նոր չէ, այն առաջին անգամ ներդրվել է Snapchat-ում 2013-ին, իսկ հիմա լայնորեն կիրառվում է նաև այլ սոցիալական ցանցերում, ու հատկապես Facebook-ում ու Instagram-ում դրա կիրառումը գնալով աճում է թե՛ անձնական էջերում, թե՛ որպես բիզնես գործիք:
Այժմ Facebook-ում հետաքրքիր միջոցառումներով կարելի է կիսվել նաև սթորինեում և հրավիրել ընկերներին: Համաձայնեք, որ սա զգալիորեն կավելացնի միջոցառումների տեսանելիությունը՝ ապահովելով ավելի շատ այցելություններ:
Ինչպե՞ս իվենթն ավելացնել սթորի՝
Եթե Ձեր հետևորդներին տվյալ միջոցառումը հետաքրքի, նրանք կկարողանան սեղմել համապատասխան կոճակը և անցնել իվենթի էջը: Իսկ սթորիի հեղինակը կկարողանա սկսել խմբային չատ այն մարդկանց հետ, ովքեր հետաքրքրվել են տվյալ առաջարկով՝ պարզապես սեղմելով նրանց անվան դիմացի օղակին:
Իսկ սթորիների բաժինն ավելի հետաքրքիր ու գրավիչ դարձնելու նպատակով Facebook-ը պարբերաբար ավելացնում է նոր շրջանակներ և սթիքերներ: