Մեր օրերում անգամ ոլորտից անտեղյակ մարդը գիտի, որ համացանցում կան անհատներ, ում կարծիքն օգտատերերի համար էական նշանակություն ունի ու կարող է լիովին ազդել նրանց որոշումների վրա: Նրանք ինֆլյուենսերներն են որոնց հավատարիմ լսարանն ուշիուշով հետևում է ամեն տեսակի թարմացման ու հրապարակումների: Խոսքը միայն սուպերպոպուլյար բլոգեր լինելու մասին չէ, ով միլիոնավոր հետևորդներ ու ֆանատներ ունի: Ինֆլյուենսերը ճանաչում է իր լսարանը, շփվում է մարդկանց հետ, գնահատում ու հարգում է նրանց: Հետևոդրների վստահությունը չչարաշահելու համար ինֆլյուենսերը մանրամասնորեն ուսումնասիրում է այն ամենը, ինչը պատրաստվում է հրապարակել, և օրինակ, եթե խոսքը բուսակեր ինֆլյուենսերի մասին է, նա ոչ մի գնի դիմաց մսով կոտլետ չի գովազդի, ելե մտածում է իր վաստակած համբավի մասին:
Տղամարդ ինֆլյուենսերները Instagram-ում կանանցից ավելի շատ են գումար աշխատում: Այսպիսի տվյալներ են ստացվել HypeAuditor աուդիտորական ընկերության հաշվետվություններից: Ուսումնասիրությունների ընթացքում հարցում է իրականացվել 40-ից ավելի երկրում բնակվող 1600 ինֆլյուենսերների շրջանում:
Ուսումնասիրության արդյունքում արվել են հետևյալ առանցքային հետևությունները՝
• Ինստագրամում կոնտենտ ներկայացնողների 50,5%-ը կանայք են, 49,5%-ը՝ տղամարդիկ:
• Ինֆլյուենսեր տղամարդիկ մեկ գովազդային հրապարակման համար Ինստագրամում մոտ 7%-ով ավել գումար են աշխատում, քան կանայք:
• Երբ խոսքը գնում է սթորիների մասին, տարբերությունն ավելի էական է դառնում. տղամարդ ինֆլյուենսերների մոտ սթորի պատվիրելը մոտ 34%-ով թանկ կարժենա:
• Եթե դիտարկենք հրապարակումների բոլոր տեսակների համար գների գումարը, ընդհանուր առմամբ տղամարդ-ինֆլյուենսերները 49%-ով ավել են վաստակում:
Եթե չգիտեք՝ դիմել բլոգերների օգնությանը, թե ոչ, ապա մեր պատրաստած «Ու՞մ կօգնի բլոգներների հետ համագործակցությունը: Գովազդի տեսակները» բլոգը Ձեզ համար է:
Իսկ Բրենդոնը կօգնի գտնել ոլորտի ամենավստահելի, ամենահետաքրքիր ու ինքնատիպ բլոգերներին ու կկազմակերպի Ձեր բրենդի առաջխաղացման ծրագիրը նրանց միջոցով: Մանրամասների համար կարող եք գրել մեր Ֆեյսբուքյան էջին կամ [email protected] հասցեին: