Google-ը պատմեց YouTube-ի նոր վիդեոգովազդի մասին

Google Marketing Live-ի կոնֆերանսի կենտրոնական թեմաներից մեկը դարձավ YouTube-ի պոտենցիալի քննարկումը որպես մարքեթինգային առաջխաղացման համընդհանուր հարթակ: Շատ մասնագետներ նշեցին, որ տեսահոլովակները ակտիվորեն ազդում են հաճախորդների վրա վաճառքի յուրաքանչյուր փուլում` սկսած ապրանքի հետ ծանոթանալուց մինչև գնելու որոշում կայացնելը: Իսկ հաճախորդների փորձը կատարելագործել կօգնեն YouTube-ի նոր ծառայությունները նոր գովազդային արշավներ ստեղծելու համար:

 

TrueView for reach

YouTube-ի գովազդատուների համար կարևոր նորամուծություններից մեկը դարձավ TrueVeiew for reach վիդեոթարմացման նոր ձևաչափը: Ձևաչափի հիմնական առանձնահատկությունները`

  • Գովազդը կարող է հայտնվել տեսահոլովակի սկզբում, մեջտեղում կամ վերջում:
  • Օգտվողը կարող է բաց թողնել գովազդը սկսելուց 5 վայրկյան հետո:
  • Գովազդի այդպիսի ձևաչափը վճարվում է CPM ֆորմատի միջոցով:

DriveTime ծառայությունը առաջիններից մեկն էր, ով մասնակցություն ունեցավ այդպիսի տեսանյութերի փորձարկմանը: Նրա վիճակագրության համաձայն, այդպիսի տեսանյութերի փորձարկմանը: Նրա վիճակագրության համաձայն, այդպիսի գովազդը 40%-ով ավելի մատչելի էր, քան նմանատիպ գովազդները, սակայն միևնույն ժամանակ այն թույլ տվեց ներգրավել 66% ավել հաճախորդներ:

Maximize Lift

Գովազդային տեսանյութերի կոնվերսիայի բարձրացման մեկ այլ կարևոր գործիք պետք է դառնա AdWords-ի վճարի նշանակման նոր ռազմավարությունը` Maximize Lift: Maximize Lift-ը օգտագործում է մեքենայական ուսուցում, որպեսզի օպտիմալացնի կոնվերսիայի վճարը:

Հայտարարությունը ցուցադրվում է այն օգտվողներին որոնց համար դիտումից հետո կոնվերսիայի հավանականությունը ավելի բարձր է: Ավտոմատացված ռազմավարությունը աճուրդի ժամանակ ուղղում է վճարը, որպեսզի գովազդի դիտումը կարողանա մաքսիմալ ազդել օգտվողի որոշման վրա: 

Ըստ CoverGirl ընկերության տվյալների, որը օգտագործել է TrueView for reach-ի ռազմավարությունը, այդպիսի մոտեցումը թույլ է տվել բարձրացնել գովազդային տեսանյութերի արդյունավետությունը 2 անգամ:

TrueView for action - ի նոր հնարավորությունները 

TrueView for action YouTube-ի գովազդի ձևաչափը կստանա նշանակալի բարելավվում: Այժմ պոտենցիալ գնորդը պատվեր կատարելու համար հնարավորություն կունենա մուտքագրել իր անձնական տվյալները տեսանյութի համապատասխան դաշտում:

Использование новых возможностей TrueView for action

TrueView for action ձևաչափով գովազդային արշավի կարգավորումով, գովազդատուն հնարավորություն կստանա ընտրելու Maximize Lift և Target CPA bidding ռազմավարությունների միջև, որոնք մեծ հնարավորություններ կտան կոնվերսիայի բարձրացման համար: