Հարկավո՞ր է արդյոք Ձեր բիզնեսին YouTube-ալիք

Մարդիկ որոշում են զրոյից բացել  ալիք ու կոնտենտ հրապարակել նույնիսկ երբ թիմ չկա, որի հետ կարող են աշխատել՝ սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր և այլն: Նրանք պարզապես կարող են միացնել հեռախոսն ու սկսել խոսել  ինչ-որ թեմայի շուրջ, ու աստիճանաբար հավաքել հետևորդներ: Այժմ միլիոնավոր հետևորդներ ունեցող շատ ու շատ ալիքներ իրենց պատմությունը հենց այսպես են սկսել: Արդյո՞ք արժե օգտագործել այս հարթակը բիզնեսի զարգացման համար. ահա այս մասին կլինի այսօրվա բլոգը:

Ի՞նչ առավելություն ունի YouTube-ը
Վիդեոկոնտենտը առհավետ է
Մեկ անգամ արված ներդրումները երկար ժամանակ կաշխատեն ձեր օգտին: Տարիներ շարունակ կարող է հրապարակված հոլովակը դիտումներ հավաքել ու հանգեցնել վաճառքի:


«Անվճար» լսարան
YouTube-ի առավելությունը վիդեոհոլովակներ խորհուրդ տալու համակարգն է, որի շնորհիվ ալիքի ստեղծողը կարողանում է առավել մեծ լսարան ընդգրկել և ստանալ անվճար լսարան: Այլ հարթակները, ցավոք, գրեթե երբեք այսպիսի հնարավորություն չեն տալիս, ու միայն TikTok-ն է, որ սռաջարկում է ձեր հոլովակն անծանոթ, ձեզ չհետևող մարդկանց:


Բրենդի ճանաչելիության աճ
Իհարկե, ոչ բոլոր հետևորդներն են հաճախորդ դառնում, սակայն նրանք իմանում են բրենդի մասին: Մարդիկ կարող են անգամ լրիվ ուրիշ հոլովակի հետևելիս լինել, սակայն դրա կողքից հայտնվի ձեր հոլովակի առաջարկը, ու մարդիկ աստիճանաբար կսկսեն ձեզ ճանաչել: Արդյունքն էլ այն է կլինի, որ կստանաք միանգամայն նոր լսարան, որոնց մի մասն էլ կարող է բաժանորդագրվել ալիքին ու մնալ ձեզ հետ:


Ի՞նչն է բարդ YouTube-ում

Արգելափակում
Դժվար է հոլովակ հրապարակել առանց որևէ լոգոյի կամ երաժշտության օգտագործման, իսկ դա արդեն բավականին լուրջ խնդիր կարող է հանդիսանալ, երբ խախտվեն հեղինակային իրավունքները: 


Պահանջվում են ռեսուրսներ
Պետք է սցենար մտածել, նկարահանել, մոնտաժել, բեռնել կայք, փորձել հավաքել լսարան, իսկ այս ամենի պրոֆեսիոնալ կազմակերպման համար պետք կգան մասնագետներ:


Թանկարժեքություն
Լավորակ հոլովակի նկարահանումը բավականին թանկ հաճույք է՝ համեմատած ցանկացած այլ տեսակի կոնտենտի հետ, ուստի դրանից ստացվող վաճառքն էլ ցանկացած այլ հոդվածից ավելին պիտի լինի: Սրա համար փորձ է անհրաժեշտ կուտակել, որը կստացվի միայն նոր հոլովակներ հրապարակելով: Որքան ժամանակ անցնի, այնքան հոլովակի նկատմամբ պահանջները, հետևաբար նաև ծախսերը կարող են աճել:


Պատրա՞ստ եք արդյոք ալիք բացելու
Ձեր լսարանը YouTube-ից օգտվու՞մ է 
Հավանաբար այս հարցին կտաք դրական պատասխան, քանի որ YouTube-ում օրեցօր ավելանում է վճարունակ հասուն մարդկանց թիվը: 


Արդյո՞ք լսարանը մեծ է
YouTube-ում դժվար է կոնկրետ քաղաքը կամ նույն մասնագիտությունն ունեցող մարդկանց ընտրել որպես թիրախ: Եթե լսարանը խիստ նեղ է, ապա դիտումներից եկամուտ ստանալը բարդ կլինի:  


Արդյո՞ք ստանում եք վաճառքներ հաղորդակցման այլ ուղիներից
Խոսքը կարող է գնալ email-մարքեթինգի, հոդվածների, բլոգի կամ սոցկայքերի մասին: Տեքստային կոնտենտ ստեղծելն ավելի հեշտ է, ուստի կարող եք փորձարկել նաև հաջողված տեքստային կոնտենտը վիդեոհոլովակի վերածելու տարբերակը:


Այսքանն էինք պատրասել  այսօրվա համար, իսկ դուք ընթերցանությունը կարող եք շարունակել մեր պատրաստած «Ի՞նչ տեսակ հոլովակներն են YouTube-ում ամենաշատը դիտում» բլոգում: