10 հետաքրքիր գովազդային հոլովակներ, որոնք ունեն միլիոնավոր դիտումներ:
Շատ հուզիչ գովազդային հոլովակ կորած պանդայի մասին, որը փորձում է գտնել տան ճանապարհը: Tile բրենդի «Մենք փնտրում ենք միասին» հաղորդագրությունը հաղորդում է, որ մարդիկ հատուկ բջջային հավելվածի միջոցով կարող են օգնել գտնել մարդկանց կամ կորցրած իրեր:
Նկարել նկարը նույնն է, ինչ նկարել կյանքը: Հոլովակը դիտողը ընկնում է գույների և զգացմունքների աշխարհ և ինքն իրեն զգում է արվեստագետ: Հրաշալի գովազդ Lefranc Bourgeois նկարչական խանութի համար:
Huawei ընկերությունը ստեղծել է գովազդ ֆրիլանսերների պայծառ ու հետաքրքիր կյանքի մասին, որոնք օգտագործում են մեյթբուք և վերցնում են դա իրենց հետ: Այն շատ հարմար և թեթև է:
Ոգեշնչող ֆիլմ ընկերության, հարաբերությունների, երազանքների և տաղանդի մասին: Այն մասին, թե ինչքան կարևոր է լսել, հասկանալ և ընդունել միմյանց:
Կյանքը հիասքանչ է, բայց մի օր մենք բոլորս էլ պետք է հրաժեշտ տանք նրան, դրա համար անհրաժեշտ է գնահատել ամեն մի պահը: Ահա 1Life ապահովագրական ընկերության գովազդի հիմնական գաղափարը: Այն անդրադառնում է բարեկամության, սիրո եւ այլ արժեքավոր պահերի հասկացություններին, որոնց պետք է հրաժեշտ տա տեսահոլովակի հերոսը:
Շատ գեղեցիկ և հուզիչ գովազդային հոլովակ «McDonald's»-ից սիրահարված պապիկի մասին:
Դիտելով այս 3 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը Լյուսիի կյանքի մասին, դուքի անմիջապես չեք նկատի Windex բրենդը: Իսկ ընկերությունը, ի դեպ, զբաղվում է ապակի մաքրող նյութերի արտադրությամբ եւ վաճառքով:
Տեսահոլովակում բրենդի դերը կրճատված է, գաղափարը պտտվում է հոր շուրջը, որը հետևում է աղջկան ծնված օրվանից մինչև հասունություն:
Renault ավտոմեքենայի գովազդային հոլովակը նվիրված halloween-ին ցույց է տալիս, որ մեքենայի նոր ֆունկցիան այնքան պարզ է,որ նույնիսկ զոմբին կարող է կայանել:
Heinz-ի գովազդի շատ հուզիչ պատմությունը այն մասին է, թե ինչպես են մարդուն փոխում սերը և ընտանիքը, ինպես է նա ոգեշնչվում և ծնվում են նոր գաղափարներ:
Յունիսեֆ մանկական հիմնադրամի սոցիալական գովազդում կան 27 դատարկ դպրոցական ավտոբուսներ հակամարտական կարգախոսներով: Տեսանյութի գաղափարը այն է, որ ռազմական հակամարտությունների պատճառով մոտ 27 միլիոն երեխաներ դպրոց չեն հաճախում, իսկ սերնդի ապագան կախված է կրթությունից: