Ի՞նչ գիտեն մեր մասին սոցկայքերը

Վերջին ժամանակներում շատերին է տանջում այն հարցը, թե ինչ ինֆորմացիա են սոցկայքերը պահում իրենց մասին: Այսօրվա հոդվածում կպարզենք, թե խոսքը կոնկրետ ինչ անձնական տվյալների պահպանման մասին է, քանի որ վերջերս այս ասպարեզում անընդհատ հանդիպում են տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալներ ոլորտի այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Facebook-ն ու ВКонтакте-ն:

Այսօր կփորձենք հասկանալ, թե ինչ գիտի մեր մասին Facebook-ը, հետևաբար նաև Instagram-ն ու WhatsApp-ը:

Instagram-ում հիմա շատերն ունեն բիզնես հաշիվներ, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում գովազդի տեղադրումն ու վիճակագրության ուսումնասիրությունը: Այս ամենը տեղի է ունենում Facebook-ին կցված ընկերության էջի շնորհիվ, ուստի ստացվում է, որ իրականում տվյալների հավաքագրումը կատարվում է հենց Facebook-ի, այլ ոչ թե Instagram-ի շնորհիվ:

2018 թվականին ամերիկյան կոնգրեսը հրապարակեց օգտատերերին վերաբերող այն տվյալների ցանկը, որոնք Facebook-ը հավաքում ու պահպանում է:

  • Այլ կայքերում արվող գնումներ,
  • Facebook-ում ներառված տեսախցիկի օգտագործումը,
  • Սոցկայքերում արվող գործողությունները, դրանց ժամանակը, հաճախակիությունը, ուսումնասիրվում են ոչ միայն բացած էջերը, այլև ծալված, բայց չփակվածները,
  • Բրաուզերում տեղադրված պլագինները,
  • Սարքավորման մկնիկի շարժը,
  • Սարքավորման մեջ առկա ֆայլերի տեսակն ու անունները,
  • Նկարների մեթա տվյալները (այդ թվում՝ երբ է նկարվել ու որտեղ),
  • Android սարքավորումների դեպքում նաև զանգերի ու SMS-ների ցուցակը:

Ամբողջական տվյալների անգլերեն ցուցակը հասանելի է այս հղմամբ:

Որոշ գովազդատուներ տեղեկատվություն են հավաքում իրենց հաճախորդների մասին, այնուհետև դա օգտագործում են ռեթարգեթինգի (վերաթիրախավորման) համար կամ վաճառքի նպատակով: Փետրվարի 28-ին Facebook-ը սկսեց օգտատերերին ցույց տալ, թե ով երբ երբ է բեռնել նրանց տվյալները սոցկայք: Դրա համար պարզապես պետք է գովազդային հրապարակման վրայից ընտրել «Ինչու՞ եմ ես սա տեսնում» կոճակը:

Առաջին հայացքից սա շատ օգտատերերի մոտ վախ է առաջացնում, սակայն մասնագետնետը նշում են, որ այսչափ հավաքագրվող ինֆորմացիայից սարսափել պետք չէ, քանի որ վերջիվերջո սա արվում է նաև օգտատերերի համար, քանի որ հակառակ դեպքում նրանք անընդհատ իրենց չհամապատասխանող գովազդների էին հանդիպելու, որոնց համար թիրախային լսարան չեն համարվում: Այժմ ինֆորմացիոն արտահոսքերից միանգամայն ապահովագրված են միայն այն մարդիկ, ովքեր  երբեք չեն օգտագործել համակարգիչ ու հեռախոս:

Իսկ եթե ցանկանում եք ավելի մասնարամն իմանալ, թե ինչու են այս կամ այն հրապարակումները ու գովազդները հայտնվում ձեր Ֆեյսբուքյան լրահոսում, խորհուրդ ենք տալիս անպայման սեղմել այս հղմամբ ու ընթերցել մեր պատրաստած նյութն այդ մնասին: