
Փաթեթավորումը ոչ միայն պաշտպանում է ապրանքները փոխադրման ընթացքում, այլև գործում է որպես սպառողի հետ հաղորդակցման հզոր գործիք: Այն փոխանցում է ապրանքանիշի արժեքները, պատմում է ապրանքի պատմությունը և տրամադրում է ապրանքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Այս հաղորդակցության որակը որոշում է գնորդի ստացած առաջին տպավորությունը և գնման նրա հետագա որոշումը: Արդյունավետ փաթեթավորումը կարող է նույնիսկ զգացմունքային արձագանք առաջացնել՝ խթանելով սպառողների հետաքրքրությունը:
Փաթեթավորումն այն առաջին բանն է, որ տեսնում է գնորդը, ուստի այն պետք է անմիջապես գրավի ուշադրությունը: Գույները, ձևավորումը, տառատեսակները և նույնիսկ նյութը կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպիսի զգացողություններ է առաջացնում ապրանքը:
Բրենդավորված փաթեթավորումը ստեղծում է տպավորություն։ Եթե դիզայնը համապատասխանում է բրենդի ինքնությանը և ունի եզակի տարրեր, ապա գնորդները ավելի հեշտ կճանաչեն այն և կկապվեն ապրանքանիշի հետ:
Փաթեթավորումը առանցքային դեր է խաղում բրենդինգի ռազմավարության մեջ. այն ոչ միայն օգնում է ապրանքը ճանաչելի դարձնել, այլև աջակցում է ապրանքանիշի իմիջին սպառողների աչքում: Լոգոները, ապրանքանիշի գույները, տառատեսակները, ապրանքների անվանումները և նույնիսկ փաթեթավորման նյութերը կարող են օգտագործվել յուրօրինակ ոճ ստեղծելու համար, որը կապված կլինի ապրանքանիշի հետ: Սա հատկապես կարևոր է մարդաշատ մանրածախ տարածքում, որտեղ փաթեթավորումը կարող է ապահովել տեսանելիություն և տարբերակում մրցակիցներից:
Ապրանքի ընտրության գործընթացում մեծ դեր է խաղում փաթեթավորման տեսողական ընկալումը: Շատ հաճախ հենց փաթեթավորման արտաքին տեսքն է որոշում սպառողի ընտրությունը այս կամ այն ապրանքի օգտին։ Հետազոտությունները ցույց են տալիս՝ սպառողների 62%-ը խոստովանում է, որ արտադրանքի փաթեթավորման արտաքին տեսքի մասին իրենց տպավորությունն ազդում է գնման որոշումների վրա: Փաթեթավորման գույները և ձևավորումը կարող են ազդել գնորդների հույզերի և որոշումների վրա: Օրինակ, կանաչը հաճախ ասոցացվում է բնական և օրգանական ապրանքների հետ, մինչդեռ ոսկեգույնը կամ արծաթագույնը կարող են հաղորդել շքեղության զգացում:
Գերհագեցած շուկայում փաթեթավորումը կարող է դառնալ այն գործոնը, որը կօգնի ապրանքին առանձնանալ մրցակիցներից: Եզակի դիզայնը, արտասովոր ձևը կամ անսպասելի նյութերը կարող են լինել այդ տարբերակիչ գործոնները:
Եթե ցանկանում եք, որ ձեր ապրանքն ունենա ազդեցիկ և վաճառք խթանող փաթեթավորում, կարևոր է աշխատել մասնագետների հետ: Բրենդինգային ընկերությունները կարող են մշակել փաթեթավորման ռազմավարություն, որը կհամապատասխանի ձեր բրենդի արժեքներին և կխթանի վաճառքները:
Ահա մի քանի խորհուրդ BrandOn մարքեթինգային և բրենդինգային ընկերության կողմից։
Խորհուրդ 1. Ուշադրություն դարձրեք ձեր թիրախային լսարանին՝ ուսումնասիրեք նրանց նախասիրությունները, հասկացեք, թե ինչն է նրանց համար կարևոր և ինչն է գրավում: Ձեր թիրախային լսարանի համն ու նախասիրությունները հասկանալը թույլ կտա ստեղծել փաթեթավորում, որը կգրավի նրանց ուշադրությունը և, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի գնումների:
Խորհուրդ 2. Եզակիության և հիշարժանության ստեղծում. Ձեր փաթեթավորումը պետք է լինի եզակի և հիշվող: Սա կօգնի ձեզ տարբերել մրցակիցներից և ավելի շատ գնորդներ ներգրավել, այն պետք է պատմի ապրանքի մասին և գրավիչ դարձնի պոտենցիալ գնորդի համար:
Խորհուրդ 3․ Ճիշտ գույների և դիզայնի օգտագործում. Գույները և փաթեթավորման ձևավորումը կարող են մեծ դեր խաղալ սպառողների ուշադրությունը գրավելու գործում: Օգտագործեք գույներ և դիզայն, որոնք համապատասխանում են ձեր ապրանքանիշին և արտադրանքին և գրավում են ձեր թիրախային լսարանը: Օրինակ, եթե դուք վաճառում եք էկոլոգիապես մաքուր արտադրանք, ապա ձեր փաթեթավորման վրա կանաչ գույնը կարող է ակնարկել ձեր արտադրանքի բնական ծագման մասին:
Խորհուրդ 4․ օգտակար տեղեկությունների տրամադրում․ Համոզվեք, որ փաթեթավորման վրա տրամադրում եք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Սա կարող է ներառել տեղեկատվություն ապրանքի, դրա առավելությունների, բաղադրության, պիտանելիության ժամկետի, արտադրողի և այլնի մասին: Հստակ, հասկանալի և հասանելի տեղեկատվությունը սպառողին կօգնի տեղեկացված ընտրություն կատարել:
Փաթեթավորումը ոչ միայն պաշտպանում է ապրանքը, այլև ազդում է գնորդի ընկալումների, հույզերի և որոշումների վրա: Այն կարող է դարձնել ապրանքը հիշվող, վստահություն ներշնչող և մրցունակ: Այս ամենը կարելի է հաջողությամբ իրականացնել ճիշտ բրենդինգային լուծումների շնորհիվ: