Փաթեթավորման օրինակներ, որոնք կստիպեն գնել ապրանքը

 

Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ փաթեթավորումը որևէ դեր չի կարող խաղալ գնման մասին նրանց որոշումների մեջ, սակայն արդյո՞ք դա միշտ է հնարավոր:  Խոսքը միայն փաթեթավորման համար անընդհատ նույն  ապրանքը գնելու մասին չէ, քանի որ որակով չգոհանալուց հետո ոչ ոք չի դառնա մշտական հաճախորդ: Ուստի ձևի և բովանդակության միջև հավասարակշռությունը կորոշի՝  գնումները կշարունակվե՞ն, թե՞ կդադարեցվեն:

Այժմ ներկայացնում ենք իսկապես յուրահատուկ մոտեցմամբ ստեղծված դիզայներական լուծումներ, որոնք աչք են շոյում իրենց պարզությամբ և դեպի մինիմալիզմ ձգտումով:

Keap + Objectify ընկերությունը ստեղծել է լուցկու դիզայն՝ վերածելով ամենօրյա օգտագործման այս իրն արվեստի նմուշի:

Ճապոնական արվեստով ոգեշնչված դիզայներները բացի օրիգինալ պատկերներից ստացել են ճապոնական ասացվածք, որը երևում է հավաքածուի բոլոր տուփերն իրար վրա շարելիս (բառացի թարգմանված՝  օգտակար է տեսնել կայծը կրակից առաջ):

Իսկ Chad Michael Studio-ի կողմից մշակված Grand Cru-ի այս երկու շշերը զարդարված են հնաոճ նախշերով և տառատեսակով, ինչը խմիչքին հաղորդում է հարուստ և նրբաճաշակ տեսք:   

Lollia կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունը ներկայացրեց շի յուղով ձեռքի այս կրեմները, որոնց դիզայնը արվել էր արևմտյան մոտիվներով: Ինչպես տեսնում եք՝ ժանեկաձև հյուսվածքը գեղեցիկ համադրություն է ստեղծել վառ դեղին ֆոնի հետ, և փաթեթավորումը փոխանցում է ջերմ ու նուրբ զգացողություն:

Amazon.com: Lollia Dream Shea Butter Handcreme: Premium Beauty

Խոտաբույսերով օճառներ արտադրող  C'est Ça ընկերությունը դիզայներ Ալեքսանդր Կերսովիչի հետ համատեղ ներկայացրեին այս ոճային փաթեթավորումը, որի պարզությունը համալրվել է տուփի վրայի փոքրիկ «պատուհանով», իսկ ներսում երևում են վառ ու գեղեցիկ բնական օճառները:

C'est Ça Herbal Soap | Package | Packaging design, Skincare ...

Ուսանող Ջունո Լին զարմացրեց տոպրակների իր դիզայնով, որի բռնակները նման են Լեգոյի կերպարների ձեռքերին: Այս ունիկալ թղթե տոպրակների ստեղծմանը մասնակցել են Նյու Յորքի վիզուալ արվեստների դպրոցի սաները:

Ջինսեր արտադրող Sons of Christiania բրենդը Reynolds and Reyner-ի հետ համատեղ ստեղծել են ջինսերի վաճառքի և պահպանման համար նախատեսված յուրահատուկ փաթեթավորում՝ օգտագործելով սովորական ապակե տարաներ:

Sons of Christiania - Clothing & Fashion - Package Inspiration

Սա էլ Kostr ծովամթերքի պարզ ու միաժամանակ հետաքրքիր դիզայն է՝ կատարված Մեթ Էլլիսի կողմից:

Այսօրվա բլոգի համար նախատեսված էր այսքանը, իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպիսի յուրահատուկ մարքեթինգային լուծումներ կան սրճարանների համար, կարող եք ընթերցել մեր նյութն այդ մասին՝ սեղմելով այս հղմանը: