Ինչպե՞ս են մարդիկ իմանում նոր բրենդի մասին: Հետազոտություն:

Ինչու՞ են մարդիկ հակված գնել հենց Coca Cola կամ iPhone և նույնիսկ չեն էլ դիտարկում մրցակիցների արտադրանքը, անգամ եթե այն ավելի մատչելի է: Հենց սա է բրենդի ուժը, որը դրդում է գնում կատարել հանուն բրենդի՝ երկրորդ պլան մղելով անգամ որակը: 2007թ. Ստենֆորդի համալսարանում անցկացված փորձարկումը ցույց տվեց զարմանալի արդյունք. երբ դեռահասներին բաժանեցին McDonald’s-ի լոգոտիպով և սովորական գազարներ, մեծ մասը պնդեցին, որ McDonald’s-ի գազարն ավելի համեղ է: Իսկ որտեղի՞ց են մարդիկ իմանում այս բրենդների մասին և սկսում հետաքրքրվել դրանցով: Հենց սրան է վերաբերում այսօրվա մեր բլոգը:

Yes Marketing-ն անցկացրել է  հետազոտություն, որի արդյունքում պարզել է, որ մարդկանց մեծ մասը  նոր բրենդների մասին տեղեկանում է ընկերներից կամ ընտանիքի անդամներից:  Ընկերության կողմից հարցման ենթարկվածները ակտիվ գնումներ են արել վերջին տարվա ընթացքում:

Արդյունքները հետևյալն են՝

  • Գնորդների 45%-ը առաջին անգամ այս կամ այն բրենդի մասին լսել է ընկերներից կամ ընտանիքի անդամներից,
  • 15%-ը գտել է վաճառող ընկերությանը որոնողական համակարգերի միջոցով,
  • 14%-ը բրենդի մասին իմացել է օֆֆլայն գովազդից,
  • Հարցվողների 8%-ը գտել է խանութը համացանցի «կարծիքներ» բաժնից,
  • 6%-ը՝ թվային գովազդից:

Հարցվողները նշել են այն գործոնները, որոնք իրենց համար ամենաառանցքայինն են գնման մասին որոշում կայացնելիս՝

  • Բրենդի ակտուալ առաջարկը (33%),
  • Վաճառողի նկատմամբ վստահությունը (25%),
  • Կարծիքներն ու խորհուրդները (18%):

Իսկ ահա այն գործոնները, որոնք, ըստ գնորդների, ավելի շատ են ազդում բրենդի նկատմամբ վստահության ամրապնդմանը՝

  • Լիակատար տեղեկատվություն պրոդուկտի մասին (36%),
  • Ակտուալ ապրանքների առաջարկ (17%),
  • Գներ (13%):

Իսկ եթե չգիտեք՝ ում դիմել շուկայում առաջատար ու հիշվող բրենդ ստանալու հարցով, հիշեցնում ենք, որ Բրենդոնը զբաղվում է նաև բրենդինգով: Ծառայությանը մանրամասնորեն ծանոթանալ կարող եք` ուսումնասիրելով մեր պորտֆոլիոն կամ զանգահարելով 055 999 015: