Ինչպես ճիշտ CV կազմել 2018-ին

CV կազմելիս երբեք մի հետևեք ծնողների կամ ավագ գործընկերների խորհուրդներին: Թվում է, որ շատ փորձ ունեցողները ավելի հստակ են տեսնում, թե ինչ են սպասում գործատուները: Սակայն նրանց մոտեցումը արդեն հնացել է: Այս հարցի վերաբերյալ ձեր մոտեցումը նույնպես կարող է շատ հեռու լինել իրականությունից, հատկապես եթե բավականին երկար ժամանակ է աշխատանք չեք փնտրել:

 

Այն փաստը, որ CV - ն զգալիորեն փոխվել է անհրաժեշտ է ընդունել:

Ֆորմատը, դիզայնը և բովանդակությունը դարձել են ավելի ճկուն, դրա համար այլևս գոյություն չունի այն ստանդարտ միակ ճշմարիտ օրինակը:

Ժամանակակից CV -ն գովազդային արշավ է ձեզ համար որպես մասնագետի: Այսօր բավարար չէ ուղղակի պատմել ձեր մասին, կարևոր է ճիշտ հասցնել ամենակարևոր տեղեկատվությունը և ցույց տալ թե ինչպիսի արժեք կարող եք առաջարկել գործատուին:

Այսօր մենք ձեզ կպատմենք ժամանակակից CV - ի կազմման հիմնական կանոնների մասին և կներկայացնենք մի քանի օրինակներ, որոնք կօգնեն ձեզ ուշադրություն գրավել և առանձնանալ մրցակիցներից:

Գրեք CV ինչպես մարքեթոլոգը

1 шаблон резюме 2018

Ձեր CV - ին առաջին տողից պետք է ինտրիգ առաջացնի:

Շատ ավանդական CV -ներ սկսվում են նպատակի նկարագրությամբ: Օրինակ`. «փնտրում եմ աշխատանք որպես մարքեթոլոգ» կամ «ցանկալի պաշտոն - վաճառքի մասնագետ»: Նման ձևակերպումները չափազանց ընդհանուր են և վերացական: Ժամանակն է հրաժարվել դրանցից:

Ձեր CV - ի առաջին տողը պետք է ցանկություն առաջացնի այն մինչև վերջ կարդալու: Եթե դուք ունեք ինչ-որ պարծենալու բան, դրա մասին պատմեք սկզբում:

Ձևակերպեք Ձեր եզակի արժեքի առաջարկը. այն կարող է լինել տաղանդ, հմտություն, բնավորության գիծ, կյանքի փորձ: Բնութագիր, որը ոչ ոք չի կարող կրկնել: Հենց դրա շնորհիվ նրանց կցանկանան ձեզ ընդունել աշխատանքի:

Ձեր յուրահատուկ տաղանդները, հմտությունները և բնավորությունը նկարագրելիս մի մոռացեք տեղեկություններ ավելացնել այն մասին, թե դրանք ինր արժեք կբերեն գործատուի բիզնեսին:

Հիշեք, որ դուք ունենալու եք երկու ընթերցող

Խոշոր ընկերություններում CV - ները նայում են ոչ միայն HR-մասնագետները, այլ նաև ավտոմատ սկանավորման ծրագրերը: Ինչպես որոնման համակարգերը, դրանք նույնպես ընտրում են բանալի բառեր:

2 шаблон резюме 2018

Որպեսզի հասկանաք, թե ինչ բանալի բառեր է պետք օգտագործել CV - ի մեջ, ուշադիր ուսումնասիրեք աշխատանքի նկարագրությունը: Ամենայն հավանականությամբ այնտեղ կգտնեք անհրաժեշտ ձևակերպումներ:

Կարճ նկարագրություն

Ձեր CV-ն ունի ընդամենը մի քանի տասնյակ վայրկյաններ գործատուի ուշադրությունը գրավելու համար: Ժամանակակից CV-ի կարճ նկարագրությունում համոզեք ընթերցողին, որ ձեր առաջարկը արժե ուսումնասիրել մինչև վերջ:

Պատմեք աշխատանքային փորձի մասին

3 шаблон резюме 2018

Աշխատանքային փորձ բաժնի ստեղծման համար խիստ կանոններ չկան: Այսօր պարտադիր չէ պատմել նախորդ գործատուների ժամանակային և գծային կարգի մասին: Կրեատիվը գնահատվում է:

Դրա շնորհիվ ձեր CV -ն մեկ էջում տեղավորելը դարձել է ավելի հեշտ: Նախապատվություն պետք է տաք հենց այս ձևաչափին, եթե ցանկանում եք, որ ձեր առաջարկը ուսումնասիրվի մինչև վերջ:

4 шаблон резюме 2018

5 шаблон резюме 2018

6 шаблон резюме 2018

Ձեր CV-ն պետք է վիրտուալ գրավիչ լինի

Վերջին ժամանակներում CV-ում դիզայնը խաղում է ոչ պակաս կարևոր դեր, քան տեքստը: Գեղեցիկ դիզայնը օգնում է ոչ միայն տարբերվել, այլ նաև ընդգծել այն տարրերը, որոնք ունեն առաջնային նշանակություն:

CV ստեղծելիս հիշեք դիզայնի հետևյալ սկզբունքները.

Դատարկ տարածք

Վիզուալ գրավիչ CV -ները առանձնանում են իրենց պարզությամբ և դատարկ տարածությամբ: Եթե դուք փորձեք ինչքան հնարավոր է շատ տեղեկատվություն գրեք CV-ում, ապա ընթերցողի ուշադրությունը կշեղեք ամենակարևորից: Դատարկ տարածությունը կօգնի ձեզ ընդգծել այն պատճառները, որոնք ձեզ դարձնում են լավագույն թեկնածու:

Տառատեսակ

Առավելագույնը օգտագործեք երկու տառատեսակ, մեկը վերնագրի համար, մյուսը` հիմնական տեքստի: Տիպաբանությունը շատ բան կարող է պատմել ձեր բնավորության մասին, դրա համար ընտրությանը մոտեցեք խելացի:

9 шаблон резюме 2018

Ամեն դեպքում տեքստի ընթեռնելիությունը պետք է լինի առաջնային: Հետևաբար, ավելի լավ է էքպերիմենտներ չանել ոչ ստանդարտ տառատեսակի հետ: