CV կազմելիս երբեք մի հետևեք ծնողների կամ ավագ գործընկերների խորհուրդներին: Թվում է, որ շատ փորձ ունեցողները ավելի հստակ են տեսնում, թե ինչ են սպասում գործատուները: Սակայն նրանց մոտեցումը արդեն հնացել է: Այս հարցի վերաբերյալ ձեր մոտեցումը նույնպես կարող է շատ հեռու լինել իրականությունից, հատկապես եթե բավականին երկար ժամանակ է աշխատանք չեք փնտրել:
Այն փաստը, որ CV - ն զգալիորեն փոխվել է անհրաժեշտ է ընդունել:
Ֆորմատը, դիզայնը և բովանդակությունը դարձել են ավելի ճկուն, դրա համար այլևս գոյություն չունի այն ստանդարտ միակ ճշմարիտ օրինակը:
Ժամանակակից CV -ն գովազդային արշավ է ձեզ համար որպես մասնագետի: Այսօր բավարար չէ ուղղակի պատմել ձեր մասին, կարևոր է ճիշտ հասցնել ամենակարևոր տեղեկատվությունը և ցույց տալ թե ինչպիսի արժեք կարող եք առաջարկել գործատուին:
Այսօր մենք ձեզ կպատմենք ժամանակակից CV - ի կազմման հիմնական կանոնների մասին և կներկայացնենք մի քանի օրինակներ, որոնք կօգնեն ձեզ ուշադրություն գրավել և առանձնանալ մրցակիցներից:
Ձեր CV - ին առաջին տողից պետք է ինտրիգ առաջացնի:
Շատ ավանդական CV -ներ սկսվում են նպատակի նկարագրությամբ: Օրինակ`. «փնտրում եմ աշխատանք որպես մարքեթոլոգ» կամ «ցանկալի պաշտոն - վաճառքի մասնագետ»: Նման ձևակերպումները չափազանց ընդհանուր են և վերացական: Ժամանակն է հրաժարվել դրանցից:
Ձեր CV - ի առաջին տողը պետք է ցանկություն առաջացնի այն մինչև վերջ կարդալու: Եթե դուք ունեք ինչ-որ պարծենալու բան, դրա մասին պատմեք սկզբում:
Ձևակերպեք Ձեր եզակի արժեքի առաջարկը. այն կարող է լինել տաղանդ, հմտություն, բնավորության գիծ, կյանքի փորձ: Բնութագիր, որը ոչ ոք չի կարող կրկնել: Հենց դրա շնորհիվ նրանց կցանկանան ձեզ ընդունել աշխատանքի:
Ձեր յուրահատուկ տաղանդները, հմտությունները և բնավորությունը նկարագրելիս մի մոռացեք տեղեկություններ ավելացնել այն մասին, թե դրանք ինր արժեք կբերեն գործատուի բիզնեսին:
Խոշոր ընկերություններում CV - ները նայում են ոչ միայն HR-մասնագետները, այլ նաև ավտոմատ սկանավորման ծրագրերը: Ինչպես որոնման համակարգերը, դրանք նույնպես ընտրում են բանալի բառեր:
Որպեսզի հասկանաք, թե ինչ բանալի բառեր է պետք օգտագործել CV - ի մեջ, ուշադիր ուսումնասիրեք աշխատանքի նկարագրությունը: Ամենայն հավանականությամբ այնտեղ կգտնեք անհրաժեշտ ձևակերպումներ:
Ձեր CV-ն ունի ընդամենը մի քանի տասնյակ վայրկյաններ գործատուի ուշադրությունը գրավելու համար: Ժամանակակից CV-ի կարճ նկարագրությունում համոզեք ընթերցողին, որ ձեր առաջարկը արժե ուսումնասիրել մինչև վերջ:
Աշխատանքային փորձ բաժնի ստեղծման համար խիստ կանոններ չկան: Այսօր պարտադիր չէ պատմել նախորդ գործատուների ժամանակային և գծային կարգի մասին: Կրեատիվը գնահատվում է:
Դրա շնորհիվ ձեր CV -ն մեկ էջում տեղավորելը դարձել է ավելի հեշտ: Նախապատվություն պետք է տաք հենց այս ձևաչափին, եթե ցանկանում եք, որ ձեր առաջարկը ուսումնասիրվի մինչև վերջ:
Վերջին ժամանակներում CV-ում դիզայնը խաղում է ոչ պակաս կարևոր դեր, քան տեքստը: Գեղեցիկ դիզայնը օգնում է ոչ միայն տարբերվել, այլ նաև ընդգծել այն տարրերը, որոնք ունեն առաջնային նշանակություն:
CV ստեղծելիս հիշեք դիզայնի հետևյալ սկզբունքները.
Վիզուալ գրավիչ CV -ները առանձնանում են իրենց պարզությամբ և դատարկ տարածությամբ: Եթե դուք փորձեք ինչքան հնարավոր է շատ տեղեկատվություն գրեք CV-ում, ապա ընթերցողի ուշադրությունը կշեղեք ամենակարևորից: Դատարկ տարածությունը կօգնի ձեզ ընդգծել այն պատճառները, որոնք ձեզ դարձնում են լավագույն թեկնածու:
Առավելագույնը օգտագործեք երկու տառատեսակ, մեկը վերնագրի համար, մյուսը` հիմնական տեքստի: Տիպաբանությունը շատ բան կարող է պատմել ձեր բնավորության մասին, դրա համար ընտրությանը մոտեցեք խելացի:
Ամեն դեպքում տեքստի ընթեռնելիությունը պետք է լինի առաջնային: Հետևաբար, ավելի լավ է էքպերիմենտներ չանել ոչ ստանդարտ տառատեսակի հետ: