Նոր բրենդի մշակումը բարդ ու պատասխանատու գործընթաց է, ու կա հստակ ալգորիթմ, որով բրենդինգային ընկերությունները շարժվում են նոր բրենդ ստեղծելիս: Այսօրվա բլոգում առանձնացվել են կետերը, որոնցով անցնելիս հեշտ է հասկանալ, թե ինչ արդեն ունեք ու ինչի է պետք հասնել:
1. Մարքեթինգային հետազոտություններ
Պետք է անել հետևյալը՝
• Ուսումնասիրել շուկայի վերջին միտումները,
• Գնահատել շուկայի չափը,
• Առանձնացնել հիմնական մրցակիցներին ու ուսումնասիրել նրանց բրենդային ռազմավարությունները,
• Բացահայտել սպառողների պահանջմունքներն ու ցանկությունները,
• Ստեղծել թիրախային սպառողի կերպարը,
• Իրականացնել ընկերության SWOT վերլուծություն՝ գնահատելով թույլ և ուժեղ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները:
2.Գաղափարի մշակում
Այս փուլում կարևոր է՝
• Բացահայտել մրցակիցների արտադրանքի նկատմամբ ձեր ունեցած առավելությունները,
• Գրագետ ձևով դիրքավորել բրենդը շուկայում,
• Որոշել ընկերության առաքելությունն ու ձևավորել արտադրանքի հիմնական արժեքները:
3. Բրենդի վերբալ բաղադրիչը
Այն ներառում է հետևյալ տարրերը՝
• Նեյմինգ – բրենդի անունի հաջող ընտրություն: Այս թեմայի շուրջ կարող եք ընթերցել հետևյալ նյութը՝ «Նեյմինգ: Ընկերության համար անուն մտածելու 6 տարբերակ»:
• Բրենդի լեգենդը – հետաքրքիր պատմություն ձեր արտադրանքի կամ ընկերության մասին, որը սպառողները կարող են մեծ հետաքրքրությամբ պատմել մեկը մյուսին:
• Արտադրանքի անվանում – ըստ համերի, հոտերի, արտադրման տեխնոլոգիաների և այլնի արտադրանքի անվանումների օրիգինալ տարբերակների մշակում:
• Գովազդային կարգախոս – հիշվող մեջբերում կամ հանգավորված արտահայտություն, որը սպառողի գիտակցության մեջ պետք է արթնացնի ասոցիացիաներ՝ կապված ձեր բրենդի հետ: Որպես կանոն՝ կարգախոսը մարդկանց դրդում է կատարել որոշակի գործողություն ու օգտագործվում է գովազդի ստեղծման ժամանակ:
• Վաճառող տեքստ – տեքստային կոնտենտն է, որը դրդում է մարդուն գնում կատարել:
4. Բրենդ դիզայն
Սա պրոդուկտի գրաֆիկական բաղադրիչի մշակումն է՝
• Փաթեթավորման և պիտակի դիզայն,
• Ֆիրմային ոճի մշակում,
• Գունային լուծումների որոշում,
• Ունիկալ կորպորատիվ տառատեսակի ստեղծում,
• Կորպորատիվ կերպար,
• Գովազդի դիզայն:
5. Բրենդբուք
Սա ապրանքանիշի գլխավոր բիզնես-փաստաթուղթն է, որում ներկայացված են բրենդի տարրերի կիրառման գլխավոր կանոնները, հաղորդակցման համակարգերն ու ընկերության առաքելություն(ներ)ը:
Բրենդբուքի ստեղծումը ներառում է հետևյալ բլոկերի ստեղծումը՝
• Բրենդի պլատֆորմի նկարագրություն – ընկերության փիլիսոփայությունը և առաքելությունը, ապրանքանիշի հիմնական արժեքները, դրա իդենտիֆիկացման տարրերը, կապի հիմնական ուղիները և սպառողների հետ հարաբերությունների ստեղծումը:
• Guideline - սա փաստաթուղթ է, որը նկարագրում է լոգոտիպի և ֆիրմային ոճի տարրերի թույլատրելի և անթույլատրելի կիրառման ձևերը, գունային գամման, կորպորատիվ փաստաթղթերի կազմման կարգը և այլն:
• Cut-guide - ֆիրմային ոճի տարրերի ստեղծման և դրանց՝ տարբեր տեսակի կրիչներին համապատասխանեցման տեխնոլոգիական ուղեցույց է:
• Իրավաբանական մաս - ներառում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կարգավորումը, ապրանքային նշանների, սպասարկման նշանների գրանցումը և այլն:
6. Բրենդի ռազմավարությունը
Բրենդի՝ շուկայում առաջխաղացման ծրագիրն է, որում ներկայացված են՝
• Նպատակային լսարանի հիմնական բնութագրիչները,
• Մրցակցային ապրանքների հետազոտման արդյունքները,
• Վերբալ և գրաֆիկական բաղադրիչների նկարագրությունը,
• Թիրախային լսարանի հետ հաղորդակցման ուղիների նկարագրությունը,
• Արտադրանքի ռազմավարությունը,
• Ապրանքների գնագոյացման ռազմավարությունը,
• Վաճառքի ռազմավարությունը,
• Շուկայում արտադրանքի առաջխաղացման ռազմավարությունը:
Բրենդի առաջխաղացման գրագետ ու մանրակրկիտ վերլուծված ռազմավարությունը կօգնի հասնել ընկերության բոլոր իրատեսական նպատակներին, ու ընդամենը մի քայլի կիրառմամբ հասանելի կլինի այդքան սպասված արդյունքը ավելի քիչ ռեսուրսների կիրառմամբ:
Ինքներդ այս ոլորտի մասնագետ չեք, բայց ցանկանում եք զարգացնե՞լ Ձեր բրենդը: Բրենդոնը կօգնի այս հարցում ևս: Շուկայում առաջատար մի շարք բրենդների ստեղծումը մեր պրոֆեսիոնալ գործունեության արդյունքն է: Ավելի մանրամասն քննարկում մեզ հետ կարող եք ունենալ՝ գրելով [email protected] հասցեին, կապ հաստատելով մեզ հետ Ֆեյսբուքի միջոցով կամ զանգահարելով 055 999 015:
Իսկ մենք առաջարկում ենք ոլորտի մասին ձեր գիտելիքները խորացնելու համար ընթերցել նաև մեր կողմից պատրաստված «Ֆիրմային ոճի ստեղծում: Ինչու՞ է սա անհրաժեշտ» բլոգը: