Անցյալ շաբաթ մենք ականատես եղանք Pepsi-ի առաջին ռեբրենդինգին վերջին 14 տարվա ընթացքում։ Իրադարձությունը շատերի համար ապշեցուցիչ և անսպասելի էր, իսկ դրա մասին կարծիքները՝ տարբեր։ Բրենդոնի այսօրվա բլոգում կքննարկենք հայտնի ընկերության նոր բրենդինգը։
Pepsi-ի նոր լոգոտիպը, միաժամանակ կապված է և՛ նախորդ դիզայնների հետ, և՛ տարբերվում է դրանցից՝ ստեղծելով ավելի ժամանակակից միտումներին համապատասխան պատկեր: Rebrand-ը, որը թողարկվել է Pepsi-ի 125-ամյակի կապակցությամբ, իր հիմքում ունի 1990-ականների տարբերանշանը և նոր սև ձևակերպումներ՝ Pepsi Zero Sugar-ի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:
«Մենք նախագծել ենք նոր վիզուալ ինքնությունը՝ ապագա սերունդներին մեր ապրանքանիշի ժառանգության հետ կապելու համար՝ գերազանցելով այն ամենը, ինչ այժմ գիտենք ապրանքանիշի մասին»,- ասել է PepsiCo-ի գլխավոր դիզայներ Մաուրո Պորչինին:
Շատ հայտնի ապրանքանիշեր հավերժական են, քանի որ նրանք պահպանում են լոգոները, որոնք մարդիկ գիտեն և վստահում են: Pepsi-ն փայլուն բացառություն է․ Pepsi-ի տարբերանշանի պատմությունը մշտական վերաիմաստավորման պատմություն է: Իր 122 տարվա պատմության ընթացքում լոգոն տեսել է 12 վերափոխում՝ չհաշված ավելի փոքր փոփոխությունները՝ նախատեսված համային տարբերությունների համար, ինչպիսիք են Diet Pepsi-ն և Pepsi Max-ը: Անկախ նրանից, թե քանի անգամ է փոխվում նրանց պատկերանշանը, Pepsi-ն շարունակում է մատուցել այն համային տեսականին և ապրանքանիշի որակը, որը մարդիկ ակնկալում են:
Այս ամիս Pepsi-ն զարմացրեց մեզ ապրանքանիշի նոր ինքնությամբ՝ վերադարձնելով տարբերանշանի հին տեսքը, բայց նորացված փաթեթավորմամբ և խոստումնալից դիզայնի համակարգով, որը հնարավորություն է տալիս ապրանքանիշին ապրել ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային ասպարեզներում: Համացանցում մինչ այժմ տարբեր հակասական կարծիքներ և մեկնաբանություններ կան, բայց դա միշտ տեղի է ունենում, հատկապես, երբ ավանդական ապրանքանիշը մեծ փոփոխության է ենթարկվում: Մենք կտեսնենք, թե ինչպես իրավաիճակը կզարգանա, երբ նոր տարբերանշանով արտադրանքը շուկա դուրս գա այս աշնանը:
«Ես կշարունակեմ փնտրել նոր ապրանքանիշի վերադիզայններ՝ հետևելով այս «հին դպրոցի» միտումին: Ես խորապես հավատում եմ ժառանգությանը, և երբ բրենդինգը պատշաճ կերպով արվի, ապրանքանիշը կարող է մի որոշ ժամանակ պաշտպանել իրեն և բարձրացնել մրցակիցների նշաձողը»-նշում է գլխավոր դիզայները։ Առհասարակ, ցանկացած նոր բան ինչ-որ չափով իր հիմքում ունենում է հնից եկած մասնիկներ, իսկ դիզայնի ժամանակակից միտումները պարբերաբար կրկնում են նախորդ դարի ավանդույթները։ Շարունակե՛ք հետևել Բրենդոնի բլոգին, ինչպես նաև ընթերցեք «Բրենդինգի՝ այս տարվա ամենաթրենդային ոճերը» բլոգը։