Ցանկանում եք ավելացնել Facebook-ի էջի ներգրավվածության չափերը: Փորձե՞լ եք անցկացնել հարցումներ:
Այսօրվա հոդվածում մենք կխոսենք, թե ինչպես Facebook-ում ստեղծել անիմացիաներով և նկարներով հարցումներ:





Կարևոր չէ, թե ապրանքներից որը կհաղթի: Դուք արդեն իսկ շահում եք այն հանգամանքից, որ օգտվողները ուշադրություն են դարձնում ձեր առաջարկին: Օգտագործեք բարձրորակ նկարներ, որպեսզի ակտիվ պատասխաններ ստանաք:

Ցանկանու՞մ եք համեմատել երկու ապրանքների գծերը: Ստեղծեք անիմացիա շարքի բոլոր ապրանքներով:

Facebook-ում կան հազարավոր գիֆեր նվիրված տոներին: Ընտրելով համապատասխանները, հիշեք ձեր թիրախային լսարանի նախասիրությունները:

Որպեսզի մարդիկ նայեն ձեր առաջարկը, տվեք նրանց խելամիտ հարցեր: Այս դեպքում պատասխաններում կարող եք օգտագործել արժեքավոր առաջարկություն: Փորձեք կենտրոնանալ սպառողների որոշակի խմբերի վրա: Օրինակ, ստորև բրենդը հարցնում է օգտատերերին, թե արդյո՞ք իրենց սմարտֆոնը ապահովագրված է:

Օգտագործեք այն թեմաները, որոնք հետաքրքրություն են առաջացնում ձեր նպատակային լսարանի մոտ, նույնիսկ եթե դրանք ուղղակիորեն կապված չեն ձեր արտադրանքի կամ ծառայության հետ:

Ընկերությունները, որոնք լավ գիտեն իրենց հաճախորդներին, գիտեն նաև նրանց թերությունները: Գտեք միջոցներ նրանց ուրախացնելու և սիրտը նվաճելու համար:

Անցկացրեք բարձրորակ լուսանկարներով հարցումներ, որպեսզի պարզեք, թե հաճախորդները ինչ են մտածում ձեր բրենդի առանձնահատկությունների և փորձի մասին:

Օգտատերերի մոտ ձեր հարցով հետաքրքրություն առաջացրեքև առաջարկեք պատասխանը գտնել կայքում:

Եթե ձեր թիրախային լսարանը որոշակի նախասիրություններ ունի զվարճանքի ոլորտում, օգտագործեք դրանք նրանց ուշադրությունը գրավելու համար: Ինչպես նաև հարցումների համար ընտրեք պոպուլյար թեմաներ և պատկերներ, որպեսզի ընդլայնեք տեսանելիությունը: Հաշթագերը նույնպես հարմար են դրա համար:
