Քանի որ այս թեման անմիջականորեն առնչվում է Բրենդոնի գործունեությանը, իսկ աշխարհում դեռ կան ձեռնարկատերեր, որոնք կասկածի տակ են դնում լոգոտիպի ու ֆիրմային ոճի կարևորությունը, մեր այսօրվա բլոգում կփորձենք ավելի շատ ինֆորմացիա տալ այս հասկացությունների մասին:
Դրա համար նախ եկեք հասկանանք՝ ինչ են դրանք իրենցից ներկայացնում:
Լոգոտիպն ընկերության դեմքն է, որը պետք է արտահայտվի տարբերվող, հիշվող, իմաստալից գրաֆիկական նշաններով և սիմվոլներով:
Ֆիրմային ոճն էլ միջոցառումների համակարգ է՝ ուղղված ընկերության միասնական վիզուալ ներկայացմանը: Այն իր մեջ ներառում է լոգոտիպ, տառատեսակներ, գույներ, ֆիրմային նախշեր: Որպեսզի ֆիրմային ոճը ճիշտ ընկալվի թիրախային լսարանի կողմից, հարկավոր է, որ այն արտացոլի բիզնեսի գաղափարն ու ընկերության արժեքները:
Լավ լոգոտիպն ու ֆիրմային ոճը պետք է լինեն ընթեռնելի ու ներկայանալի բոլոր կրիչների վրա կիրառելիս: Դրանց շնորհիվ ընկերությունը պետք է հստակ տարբերվի իր մրցակիցներից:
Շատերն են հավանում ռեբրենդինգի արդյունքում ստացած Բրենդոնի նոր լոգոտիպն ու ֆիրմային ոճը, իսկ Դու՞ք ինչ կասեք:
Գրագետ մշակված ֆիրմային տարրերի շնորհիվ ոճը դրդում է գնորդին այցելել խանութ կամ օգտվել ծառայությունից:
Եթե խոսենք համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների անհաջող ռեբրենդինգից, ապա բացասական արձագանք ստացածներից է Պեպսին: Ռեբրենդինգի արդյունքում կար միտք, որ լոգոտիպի սպիտակ հատվածը պետք է արտացոլեր ժպիտ: Սակայն այս գաղափարը լսարանը չընկալեց, և արդյունքում ստացվեց տարօրինակ և անհաջող ռեբրենդինգ: Առաջացան ոչ ճիշտ և բացասական ասոցիացիաներ:
Ինչպե՞ս կարող է որակյալ ֆիրմային ոճը օգնել բիզնեսին.
1) Այն բարձրացնում է արտադրանքի ու բրենդի ճանաչելիությունը, առանձնացնում է մրցակիցներից:
2) Ցույց է տալիս ընկերության արժեքները, բարձրացնում նրա նշանակալիությունը:
3) Մարդկանց ուղեղում ամրապնդում է ընկերության ճիշտ վիզուալ առաքելությունը: Բրենդները, որոնք ստեղծում են պրեմիում դասի ֆիրմային ոճ, կկարողանան թելադրել իրենց կամքն ու կվաճառել ավելի թանկ գնով:
4) Ընկերության հանդեպ ստեղծում է սպառողների վստահություն, մեկ անամ գնում կատարածն ավելի մեծ տպավորություններով է կիսվում իր մտերիմների հետ:
5) Պատմում է ընկերության հուսալիության մասին և նպաստում է նրա աճին: Ընկերությունները, որոնք շուկայում են արդեն երկար ժամանակ, ավելի շատ վստահություն են ներշնչում սպառողներին:
6) Ֆիրմային ոճն օգնում է նաև սոցկայքերում բրենդի առաջխաղացմանը: Ձեր հրապարակումը կտարբերվի մրցակիցների տասնյակ հրապարակումներից հենց իր ող ոճի շնորհիվ:
Դե ինչ, արդեն պարզ է, չէ՞, որ ֆիրմային ոճը Ձեր բրենդը դարձնելու է ավելի լուրջ, հիշվող ու ընդունված. ու եթե ունեք արդրեն գործող բիզնես կամ նորաստեղծ բիզնեսի գաղափարներ, ապա Բրենդոնի թիմը հրավիրում է համագործակցության: Մեր պրոֆեսիոնալների թիմը Ձեր բիզնեսին կտա նոր շունչ, մանրամասների համար զանգահարեք 055 999 015, իսկ մեր աշխատանքներին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղմամբ:
Հիշեցնենք նաև, որ կարող եք ծանոթանալ մեր նախորդ նյութերից մեկին՝ Ի՞նչ հարցեր պիտի տա UX/UI-դիզայները հաճախորդին հետագա ուղղումներից խուսափելու համար, եթե այս թեման հետաքրքիր է ձեզ համար: