Ինչու՞ է անհրաժեշտ ռեբրենդինգը:

Ժամանակակից աշխարհը զարգանում է շատ արագ, իսկ դա նշանակում է, որ նույն արագությամբ էլ ամեն ինչ հնանում է, այնպես որ հաջող բիզնեսի համար անհրաժեշտ է ժամանակին հարմարվել նոր պայմաններին: Սա վերաբերվում է տարբեր ընկերությունների բրենդներին: Անկախ նրանից, թե ձեր բրենդը որքանով է նկատելի, այն վաղ թե ուշ պետք է թարմացվի ոչ միայն նրա համար, որ դադարում է համապատասխանել ժամանակակից ստանդարտներին: Մեկ այլ պատճառ է այն, որ մշտական ճանաչումը բրենդին դարձնում է ձանձրալի: Բոլոր այս խնդիրները լուծում է ռեբրենդինգը:

Ռեբրենդինգը բրենդի կամ դրա բաղադրիչների փոփոխումն է (անուն, լոգո, ֆիրմային ոճ): Այսպես ասած. ռեբրենդինգը բրենդի թարմացումն է:

Շատ խոշոր ընկերություններ միլիոնավոր դոլարներ են ներդնում ռեբրենդինգի համար: Փաստորեն սա արդյունավետ մարքեթինգային գործիք է, որը կարող է մեծ շահույթներ բերել: Անցկացնել ռեբրենդինգ նշանակում է բրենդը դարձնել ավելի հետաքրքիր և ակտուալ, նրա մեջ ավելացնել նոր էմոցիաներ և գաղափարներ: Սովորաբար հին բրենդը ամբաղջովին չեն փոխում, պահպանվում են ճանաչման տարրերը, սակայն լինում են դեպքեր, երբ ամբաղջովին նոր բրենդ ստեղծելը ուղղակի անհրաժեշտություն է:

Ի՞նչ իրավիճակներում է անհրաժեշտ ռեբրենդինգը:

    Բրենդը հնացել է:

Երբ բրենդը արդեն ակտուալ չէ և չի աշխատում այնպես, ինչպես անհրաժեշտ է, դա նշանակում է, որ ընկերությանը անհրաժեշտ է ռեբրենդինգ:

   • Հայտնվում է ավելի հետաքրքիր բրենդով մրցակից:

Եթե շուկայում հայտնվել է նոր ուժեղ մրցակից, ապա ռեբրենդինգը ուղղակի անհրաժեշտություն է:

   • Բրենդը պետք է կատարի նոր խնդիրներ:

Ռեբրենդինգի համար մեկ այլ կարևոր պատճառ են նոր խնդիրները, օրինակ՝ վաճառքի աճը:

    Ընկերությունը փոխում կամ ընդգրկում է նոր գործունեության դաշտ:

Լինում է, երբ ընկերությունը ներառում է նոր գործունեության դաշտ: Օրինակ, ձեր ընկերությունը այժմ արտադրում է ոչ միայն պահեստամասեր, այլ նաև ավտոմեքենաներ: Այս դեպքում նույնպես անհրաժեշտ է ռեբրենդինգ:

Ռեբրենդինգի խնդիրները:

Ռեբրենդինգը միայն նոր մակարդակի հասնելու ապացույց չէ: Կա ավելի կարևոր փաստ: Ցանկացած բիզնեսում կարևոր է չկորցնել առկա հաճախորդներին, հարմարվել նպատակային լսարանի պահանջներին: Այնպես որ ռեբրենդինգը հիմնականում ուղղված է ձեր հաճախորդների հավատարմության աճին: Այս իրավիճակում բրենդի թարմացումը կնպաստի ձեր ընկերության դիրքին շուկայում:

Ժամանակակից աշխարհում, որտեղ սպառողը ունի բազմազան ընտրության հնարավորություն, կարևոր է չկորցնել ձեր յուրահատկությունը: Լոգոյի և ֆիրմային գույների նմանությունը այլ ընկերության հետ արդյունավետ չէ ձեր բիզնեսի համար: Այս հանգամանքը կարող է առաջ բերել անցանկալի հետևանքներ:

Չենք կարող չասել, որ բրենդը նաև ընկերության վերաբերմունքն է սպառողի հանդեպ: Բրենդի միջոցով ընկերությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է իր համար հաճախորդի հետ շփումը: Կազմակերպությունը ինքն է որոշում, թե ինչ տպավորություն պետք է ստեղծի սպառողի մոտ:

Ռեբրենդինգի օրինակներ:

Ռեբրենդինգի հիանալի օրինակ է Mozilla Firefox-ը:

Հանրահայտ Apple ընկերությունը նույնպես ունի ռեբրենդինգի իր պատմությունը:

Այժմ լոգոն ունի հետևյալ տեսքը՝

Microsoft

 

Լոգոն հիմա ունի հետևյալ տեսքը՝

Այս կերպ ռեբրենդինգ անցկացնելը ոչ միայն ֆիրմային ոճի, լոգոյի և բրենդի այլ տարրերի փոփոխությունն է. կարևոր է պահպանել այն տարրերը, որոնք լսարանը ընկալում է որպես ընկերության ուժեղ կողմեր: