Ինչու՞ Google-ում չեմ տեսնում իմ գովազդային հայտարարությունները (Մաս 2)

Մեր հետևորդներն արդեն ծանոթ են այն խնդրին, որ Գուգլը ոչ միշտ է ցույց տալիս գովազդային հայտարարությունը անգամ այն մարդկանց, ովքեր լիարժեք համապատասխանում են մեր թիրախին: Այսօր կուսումնասիրենք 9 պատճառ, որոնք խոչընդոտում են հայտարարության տեսանելիությանը:

Համակարգը հիշել է Ձեզ
Եթե Դուք հաճախակի եք որոնում Ձեր հայտարարությունը, համակարգը հասկանում է, որ որոնեցիք ու չմտաք, ու դադարում է այն ցույց տալ, քանի որ կարծում է, թե տվյալ գովազդը ՁԵզ չի հետաքրքրում: Գուցե մտածեք՝ արժե այսուհետ մտնել որոնումից հետո, բայց դա ավելի վատ տարբերակ է, քանի որ յուրաքանչյուր քլիքից պակասելու է բյուջեն, և , բնականաբար, չի ավելանալու ոչ մի հաճախորդ:

Միացված է AdBlock.
Կան հատուկ հավելվածներ, որոնց շնորհիվ (կամ տվյալ դեպքում՝ պատճառով) Ձեզ դադարում է երևալ կոնտեքստային գովազդը, ուստի եթե Ձեզ մոտ միացված է գովազդի արգելափակիչ, Դուք չեք տեսնի Ձեր և առհասարակ որևէ այլ հայտարարություն:

Վերջացել է ողջ հաշվի գումարը

Google Ads հաշիվը աշխատում է կանխավճարային և հետվճարային սկզբունքներով: Երկու դեպքում էլ, երբ ավարտվում է սահմանված գումարը, հաշվի բոլոր արշավները կանգնում են մինչև հաջորդ մուծում անելը:
 
Գումարը նոր եք մուծել
Անգամ եթե Դուք արդեն վճարում եք կատարել, երբեմն վճարային տվյալները ենթարկվում են մանրամասն ստուգման, ինչի համար անգամ մի քանի աշխատանքային օր կարող է պահանջվել:

Մարդիկ քիչ են որոնում տվյալ բանալի բառը
Երբ ընտրված բանալի բառը քիչ են որոնում, հաշվի մեջ դրա դիմաց հայտնվում է կարմիր գրություն, որով զգուշացվում է, որ տվյալ բանալի բառով հայտարարությունը չի ցուցադրվելու այնքան ժամանակ, քանի դեռ թրաֆիկը չի վերականգնվել:
 
Պատվիրատուն այնպիսի բանալի բառեր է որոնում, որոնք արշավում չեք ներառել
Նախ պետք է հասկանալ՝ ինչ է ցանկանում պատվիրատուն, այնուհետև հասկանալ՝ արդյոք նախորդ կետի խնդիրը չի առաջանա, քանի որ երբեմն պատվիրատուն կարծում է, որ ինչ-որ արտահայտությամբ իրենց հաստատ շատ են փնտրելու, սակայն անգամ արշավի մեկնարկից առաջ Keyword Planner-ը ցույց է տալիս լրիվ այլ պատկեր: Իսկ եթե բաց է թողնվել էական բանալի բառ, առանց որևէ բարդության կարող եք ավելացնել այն արշավում ցանկացած պահի:
 
Չե՞ք մոռացել միացնել
Կարող է անջատված լինել արշավը, հայտարարությունների խումբը, հայտարարությունը կամ կոնկրետ բանալի բառը, այնպես որ ստուգե՛ք ևս մեկ անգամ: Կամ գուցե արշավի համար վերջնաժամկետ եք նշանակել, և այն վերջացել է: Այդ դեպքում Status դաշտում կարմիր գույնով գրված կլինի Ended:
 
Նոր հաշիվ
Գուգլի կանոնները խիստ են, հաճախ անգամ առանց պատճառը հասկանալու հաշիվը կարող է արգելափակվել կամ հայտարարությունը՝ մերժվել: Ամեն ինչ է՛լ ավելի խիստ է նոր հաշիվ բացելու դեպքում, երբ համակարգը մանրամասնորեն զզնում է այն՝ հասկանալու համար՝ արդյո՞ք որևէ բան չեք խախտել: Սա կարող է օրեր տևել, ու հայտարարությունները կսկսեն ցուցադրվել միայն այն ժամանակ, երբ հաշիվը հաստատվի:
 
Սպասե՛ք վիճակագրությանը
Անգամ եթե հայտարարությունը հաստատված է, հաճախ մասնագետը շարունակաբար թարմացնում է էջը՝ ակնկալելով տեսնել արդյունքներ, սակայն խնդիրն այն է, որ վիճակագրությունը վայրկենապես չի հայտնվելու Ձեր էջում, ուստի հարկավոր է սպասել առանց շտապելու: Այս մասին վիճակագրությունը պատկերող աղյուսակի ներքևում կա փոքր զգուշացում:

Այսօրվա առանձնացված պատճառներն այսքանն էին, ու եթե հետաքրքրվեցիք այս թեմայով, ընթերցելք մեր բլոգի առաջին մասը:
Իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բիզնեսն առաջ խաղացնել կոնտեքստային գովազդի միջոցով, Բրենդոն ընկերությունն առաջարկում է՝
•    Գովազդ որոնողական համակարգերում
•    Բաներային գովազդ Գուգլի և Յանդեքսի գործընկեր կայքերում
•    Վիդեոգովազդ
Մանրամասների համար կարող եք զանգահարել մեզ 055 999 015 հեռախոսահամարով: