Փետրվարը հիշվեց մի քանի բավականին օրիգինալ գաղափարներով: Բրենդները օգտագործեցին լրացուցիչ իրականություն և blockchain, դիպչեցին սպառողների զգացմունքներին, փորձեցին մեզ ծիծաղեցնել և ոգեշնչել: Եկեք տեսնենք, թե ինչ է նրանց մոտ ստացվել:
Sony PlayStation-ի վերջին գովազդային հոլովակում բավականին անսպասելի հերոս՝ պրոֆեսիոնալ օպերային երգիչ: Նա հայտնվում է հերթական խաղացողի հյուրասենյակում և նրան տալիս է հուշումները չորս հայտնի խաղերը անցնելու համար. God of War, Far Cry 5, Monster Hunter: World և MLB The Show 18: Անսովոր լուծումը առաջացնում է ժպիտ և հիշվում է:
UNICEF-ը իր համար հայտնաբերեց մի անսովոր գումար հավաքելու միջոց, որպեսզի օգնի Սիրիայում գտնվող երեխաներին: Game Chaingers ընկերությունը դիմում է աշխարհի 711 միլիոն խաղացողների և առաջարկում է նրանց ներբեռնել Ethereum հավելվածը: Ձեր ավանդը ներդնելու համար բավական է համակարգչում ունենալ հզոր տեսաքարտ և պարբերաբար ծրագիրը թողարկել: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ չէ վճարել ոչ մի լումա: Միանշանակ սա նոր խոսք է բարեգործության մեջ:
Էլեկտրական մեքենան շատ առավելություններ ունի, բայց դուք նույնիսկ չեք կարող ենթադրել, որ այն կարող է օգնել հանդիպել իրական սիրուն: Վալենտինի օրվա առիթով Renault-ը թողարկել է գեղեցիկ անիմացիոն հոլովակ, որը պատմում է սովորական առաքիչի պատմությունը: Գլխավոր հերոսը սիրահարվում է աղջկա, ում տուն նա առաքել էր ծանրոցը: Սակայն նրա հետ հանդիպելու փորձերը ձախողվում էին, քանի որ աղջկան հսկում էր իր նվիրված շունը: Վերջում պարզվում է, որ հաջողության հասնելու համար բավական էր փոխել աղմկոտ ֆուրգոնը Renault-ի էլեկտրական մեքենայով:
Coca-cola-ի այս գեղեցիկ հոլովակում գրաֆիտիի տանջված հերոսները լքում են իրենց “տունը”, որպեսզի հասնեն զովացուցիչ ըմպելիքին: Գովազդը ստացվել է դինամիկ և հուզիչ:
Նյու-Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում հայտնվել է Diesel բրենդի կեղծված Deisel pop-up խանութը: Պատահական այցելուները նույնիսկ չէին էլ կասկածում, որ ծիծաղելի գնով գնում են օրիգինալ ապրանքներ սահմանափակ հավաքածուից: Հիանալի հնարավորություն է ձեր ճաշակը փորձելու համար:
Honda-ն կազմակերպեց ամենից անսովոր ավտոմրցարշավը: Այս մրցարշավում մրցակցում էին բրենդի իրական մեքենան և նրա վիրտուալ պատճենը՝ երկուսն էլ պրոֆեսիոնալ մրցարշավորդների վերահսկողության տակ: Ո՞վ կհաղթի:
MasterCard-ը իր UEFA Champions League-ի աջակցության ակցիայի շրջանակներում կոչ արեց մարդկանց միավորվել և հրաժարվել նախապաշարմունքներից: Բրենդը տարբեր երկրներից հավաքել էր խաղացողների թիմ և նրանց հրավիրել պայքարել առաջնության 11 տոմսերի համար: Արդյունքում փորձի մասնակիցները ստիպված էին վերանայել իրենց կարծիքը այլ ազգերի մարդկանց մասին և միավորվել մեկ միասնական նպատակի հասնելու համար:
Toyota-ն Camry-ի համար ստեղծել է անսովոր տպագիր գովազդ, որը գրեթե ամբողջությամբ վերակազմավորում է մեքենայի կառավարման վահանակը: Զարմանալին այն է, որ բուկլետը նաև փոխանցում է մեքենայի սրահի կաշվի բույրը և կարող է չափել սրտի բաբախյունը: Տպագիր գովազդը կարող է զարմացնել նաև 21-րդ դարում:
International Union for Conservation of Nature բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ Lakoste-ը իր հայտնի կոկորդիլոսի լոգոն փոխեց 10 կենդանիների պատկերներով, որոնք ոչնչացման եզրին են:
Microsoft-ի նոր գովազդային հոլովակում, հիպ-հոպ աստղ Common-ը պատմում է ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունների և դրանց զարգացման մեջ մարդու դերակատարության կարևորության մասին: Իհարկե տեսանյութում կարող եք տեսնել բրենդի վերջին արտադրանքը: