Մեր հետևորդների կողմից ամենասիրված այս շարքը նպատակ ունի խմբավորել ու մարդկանց ներկայացնել ինտերնետ-մարքեթինգում վաղուց կիրառվող կամ նոր առաջացող տերմինները, քանի որ դրանց իմացությունը կարևոր ճիշտ ու արդյունավետ գործունեության ծավալման համար: Ծանոթանալով այս տերմիններին՝ ինքներդ կհամոզվեք, որ դրանք հանդիպում են ձեզ ամենատարբեր ոլորտներում:
Heatmap (ջերմային քարտեզ)
Կայքերի ամենաշատ քլիք արվող մասերի գրաֆիկական արտապատկերումն է:
Hero Image
Կայքում ամենամեծ նկարն է ու որպես կանոն՝ առաջին վիզուալ պատկերը, որը այցելուն տեսնում է կայք մտնելիս: Սա այցելուի ուշադրության գրավման ամենաուժեղ գործիքն է, որը կօգնի նրան կայքում պահել հենց առաջին վայրկյաններից:
Impressions (Ցուցադրումներ)
Ցուցադրում ասելով հասկանում ենք գովազդային հայտարարության ցուցադրումը էջի այցելուին: Ցուցադրությունների թիվն օգտագործվում է արշավում մարդկանց ներգրավվածության, արշավի արդյունավետության, ինչպես նաև արշավի արժեքի հաշվարկման համար, երբ գումարը գանձվում է ըստ յուրաքանչյուր 1000 ցուցադրության:
Interruption (ընդհատում)
Մարքեթինգային հնարք է, որը նպատակ ունի կոնտենտի վրա ուշադրություն գրավել գործողությունների խախտման, ընդհատման միջոցով: Դասական օրինակ են հանկարծակի բացվող պատուհանները:
Latent Conversion (Թաքնված կոնվերսիա)
Այն իրավիճակն է, երբ կոնվերսիան կատարվում է ոչ թե գովազդի դիտումից հետո կայք մուտք գործելիս, այլ որոշ ժամանակ անց:
Leads (Լիդեր)
Լիդը պոտենցիալ հաճախորդն է, որը թողել է իր կոնտակտային տվյալները՝ լրացնելով կայքում կցված ձևանմուշը, պատվիրել է հետադարձ զանգ կամ շփվել ընկերության աշխատակցի հետ օնլայն չատով:
Landing page (Նպատակային, վայրէջքային էջ)
Սա այն էջն է, որում հայտնվում է օգտատերը, երբ սեղմում է գովազդային հայտարարությանը:
Lifetime Value, Customer lifetime value LTV, LCV
Համընդհանուր եկամտի չափն է, որը հաճախորդը բերում է ընկերությանն իրենց համագործագործության ընթացքում:
Link Building (հղումների աճ)
Գործողություններ՝ ուղղված դեպի կայք բերող հակադարձ հղումների քանակի ավելացմանը, ինչը կբարելավի կայքի դիրքը որոնողական համակարգերում:
Live Chat (կենդանի, առցանց չատ)
Ժամանակի տվյալ պահին հաղորդագրությունների փոխանակման համար նախատեսված հարթակ է: Հաղորդագրությունների փոխանակումը սովորաբար կատարվում է հաճախորդների և սպասարկման կենտրոնի մենեջերների միջև:
Long-tail Keywords («երկար պոչով» բանալի բառեր)
Սրանք 3-ից ավել բառից կազմված բանալի արտահայտություններն են:
Այսքանն էին այսօրվա տերմինները: Համոզված ենք, որ ձեզ համար հետաքրքիր ինչ-որ բան կարողացաք գտնել այսօրվա նյութում ու կկիրառեք դրանք ձեր բիզնեսի զարգացման համար: Իսկ եթե ցանկանում եք էլ ավելի շատ տերմինների ցանոթանալ, կարող եք ընթերցել նաև մեր բլոգի նախորդ մասը՝ սեղմելով այստեղ: