Եթե ընթերցել եք մեր բլոգի առաջին, երկրորդ, երրորդ ու չորրորդ մասերը, ապա արդեն ծանոթ եք 40 մարքեթինգային տերմինի, և գնալով կհամոզվեք, որ դրանք պարբերաբար պետք են գալիս նույնիսկ երբ մարքեթինգի մասնագետ չեք: «Մարքեթոլոգի բառարանը» բլոգերի շարքի նպատակը պարզ ու հասանելի ձևով ինտերնետ-մարքեթինգում հաճախ կիրառվող տերմինների բացատրությունն է, ուստի շարունակենք ուսումնասիրությունն այսօրվա՝ 5-րդ մասի շրջանակներում:
Directional cues (ուղղորդող հուշումներ)
Կայքի վիզուալ տարրերն են, որոնք օգտագործվում են այցելուների ուշադրությունն էջի կոնկրետ հատվածի վրա գրավելու նպատակով: Սովորաբար պարունակում են CTA-ներ կամ կարևոր ինֆորմացիա:
Dynamic content (դինամիկ կոնտենտ)
Երբ կայքը, կախված այցելուի որոնումներից կամ վարքագծից, նրան ցույց է տալիս կոնտենտի տարբեր տարբերակներ:
Email-մարքեթինգ
Էլեկտրոնային փոստի օգտագործման միջոցով հաճախորդների ներգրավման ռազմավարություն է:
Exit PopUp
Այս պատուհանը բացվում է էկրանին այն ժամանակ, երբ այցելուն պատրաստվում է դուրս գալ կայքից: Սովորաբար այն իրենից ներկայացնում է լրացման ենթակա ձևանմուշ՝ նախատեսված բաժանորդագրվելու համար:
Exit Survey (Ելքային հարցում)
Մեկ կամ մի քանի հարց, որոնք տրվում են կայքի այցելուին, երբ նա դուրս է գալիս կայքից (օրինակ՝ «Ի՞նչն է կայքից հեռանալու չատճառը»):
Eye Flow
Կայքն ուսումնասիրելու ընթացքում օգտատիրոջ հայացքի ուղղությանը հետևելու տեխնոլոգիան է:
Friction
Անցանկալի էֆեկտնետ են, որի արդյունքում այցելուն խճճվում կամ շեղվում է, ինչի հետևանքով նվազում է կոնվերսիան: Դա կարող է լինել ոչ հստակ նավիգացիան, ոչ տեղին կոճակները կամ տարրերը,երկար գրանցման ձևանմուշը և այլն:
Funnel (ձագար)
Ցույց է տալիս հաճախորդի՝ դեպի ապրանքի գնումը տանող քայլերի հաջորդականությունը:
Gamification (խաղային էլեմենտների ներդրում)
Բրենդի՝ իրական կամ պոտենցիալ հաճախորդների հետ փոխներգործության ընթացքում խաղային էլեմենտների կիրառումն է:
Geofencing (աշխարհագրական տեղակայում)
Հաճախորդների սեգմենտավորում ըստ նրանց գտնվելու վայրի:
Growth Hacking (կտրուկ աճ)
Կարճ ժամանակահատվածում բիզնեսի արագ աճն է, որին հասնում են ինովացիոն մարքեթինգային հնարքների, ագրեսիվ գնային քաղաքականության շնորհիվ:
Սրանք էլ այսօրվա տերմիններն էին, իսկ ավելին իմանալու կամ սովորածը վերհիշելու համար անպայման խորհուրդ ենք տալիս թերթել նաև նախորդ մասերը՝ սեղմելով այս հղումներին.