Շատերի մոտ ՏիկՏոկն ասոցացվում է անլրջության, բիզնեսի տեսանկյունից անարդյունավետության ու անհեռանկարայնության հետ, սակայն Բրենդոնի բլոգն այսօր կփորձի Ձեր հակառակն ապացուցել՝ բերելով ամենաբարդ ոլորտներից մեկի՝ բանկի հաջողված մարքեթինգային արշավի օրինակ, որում մեծ դեր է խաղացել հենց ՏիկՏոկը:
Ինչի՞ն էր ուղղված արշավը
Raiffeisen բանկը 2020-ին որոշել էր մեծամասշտաբ մարքեթինգային արշավ սկսել քեշբեք քարտերի օգտատերերի թիվն աճեցնելու ուղղությամբ, և որքան էլ ռիսկային թվա՝ առաջխաղացման ուղիների մեջ ներառվել էր նաև ՏիկՏոկը: Նպատակը քարտի ստացման օնլայն հայտերի թվի ավելացումն էր, որի համար նրանք ցանկանում էին կիրառել նաև նորարարական մեթոդներ:
Ի՞նչ մեթոդներ կիրառվեցին
Համացանցում նրանց գովազդների համար ՏիկՏոկից զատ կիրառվեց նաև Facebook-ը, Вконтакте-ն, Google-ի և Яндекс-ի գործընկերների ցանցը: Կիրառվեցին նաև հաղորդավար Գուդկովի կողմից գովազդը, հեռուստագովազդ, ինչպես նաև հրապարակվեցին ընկերության հաճախորդների կողմից դրական կարծիքների:
TikTok for Business հարթակում ներկայացված գործիքներից բանկն ընտրեց մինչև 60 վայրկյան տևողությամբ In-feed հոլովակները, որոնք ցուցադրվում են օգտատերերի լրահոսի թերթման ընթացքում: Գովազդի այս տեսակը թույլ է տալիս հոլովակին կցել նաև դեպի ցանկալի կայք տանող հղում, և այս արշավի դեպքում վայրէջքային էջը քարտի պատվերի գրանցման համար ձևաթղթի լրացումն էր: Նշենք, որ Հայաստանում այս ֆունկցիան դեռևս հասանելի չէ:
Արդյունքում
Բանկը համեմատեց TikTok-ում, Գուգլում և Յանդեքսում անցկացրած արշավների արդյունքները, և պարզվեց, որ քարտի ստացման դիմումների 27%-ը ստացվել է հենց ՏիկՏոկից:
Տիկտոկն առաջատարի դիրքն է զբաղեցրել լիդից ցանկալի գործողության փոխարկման ցուցանիշով: Դիսփլեյ գովազդների ցուցանիշներին այս հարթակը գերազանցել է 108%-ով:
Բանկը վերլուծել է նաև բոլոր social ուղիներից ստացված հայտերը, և պարզվել է, որ բոլոր օգտագործված սոցիալական հարթակներից ստացված հայտրերի 36%-ը հենց ՏիկՏոկից է եղել, ընդ որում՝ 1 հաճախորդի ներգրավման գինը մյուս ուղիներից պակաս է եղել 25%-ով:
Այսպիսով՝ Raiffeisen բանկի քեյսը ցուց տվեց, որ եթե բիզնեսը հստակ հասկանում է իր գործարար և մարքեթինգային նպատակները, Տիկտոկը հրաշալի հարթակ է դրանց իրականացման համար, այնպես որ պետք չէ թերագնահատել դրա հնարավորությունները:
Բրենդոնի բլոգում այսօր պատրաստել էինք այսքանը. բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ՏիկՏոկով, կարող են ուսումնասիրել նաև մեր նախորդ նյութերից մեկը՝ «3 նոր ֆունկցիա TikTok-ից»: