Ցանկացած մարքեթոլոգի և SMM մասնագետի նպատակն է ստեղծել տեքստ, որը կգրավի ընթերցողներին, ինչպես նաև հսկայական թիրախային լսարանին: Թե ինչպես կարելի է դրան հասնել` առաջարկում ենք ընթերցել մեր նոր բլոգում։
Տեքստի հիմնական նպատակը ընթերցողի վրա ազդելն է: Սոցիալական ցանցերում լավ տեքստային բովանդակությունը կարող է տեղեկացնել և միևնույն ժամանակ զվարճացնել, կրթել և զայրույթ առաջացնել:
Այս նպատակը առկա է յուրաքանչյուր տեքստում, և այն հեշտ է ճանաչել, քանի որ պարունակում է արտահայտություններ, որոնք խնդրում են բաժանորդագրվել, գնել, թողնել կոնտակտային տվյալները, կարծիք հայտնել և կիսվել ընկերների հետ:
«Ինչ-որ բան անելու» բացահայտ կոչը բնորոշ է վաճառքի վրա հիմնված տեքստերին։ Փաստորեն, նման կոչը գրեթե ցանկացած տեքստ վերածում է վաճառքի կոչի: Սա ասոցիացիա է առաջացնում՝ եթե ձեզ ինչ-որ բան են խնդրում, ապա տեքստի հեղինակը դրանում իր շահն է փնտրում: Հետևաբար, պետք է զգույշ լինել բացահայտ կոչերից, որտեղ դրանք տեղին չեն:
Կոչը պետք է միայն ակնարկ լինի, և ընթերցողը պետք է դա հասկանա համատեքստից: Օրինակ, երբ տեքստը մի շարք մասերից է բաղկացած կամ խոստանում է հետագա հրապարակումներ տվյալ թեմայով: Այսպիսով ընթերցողը հասկանում է, որ ավելի լավ կլինի բաժանորդագրվել ծանուցումներին։ Կամ երբ տեքստային բովանդակությունը նկարագրական կամ պատմողական է թվում, բայց ինչ-որ բան գնելու անհրաժեշտության զգացում է արթնացնում։
Զգացմունքները հզոր կատալիզատոր են մեր գործողությունների համար: Երբ մենք լցված ենք զգացմունքներով, մենք չենք կարող անտարբեր մնալ՝ ուզում ենք գոռալ, եթե էմոցիաները բացասական են, կամ լալ երջանկությունից և ծիծաղել: Ընթերցողի մոտ որոշակի հույզեր առաջացնելով՝ դուք կարող եք նրա վարքագիծն ուղղորդել ձեզ ցանկալի ուղղությամբ։ Այսպիսով, տեքստի հիմնական խնդիրն այս դեպքում օգտատիրոջ մոտ զգացմունքներ առաջացնելն է։
-Ազդել ընթերցողի զգացմունքների վրա, առաջացնել կարեկցանք կամ ափսոսանք:
-Ուղղակի կամ անուղղակիորեն կասկածի տակ դնել ընդհանուր կամ անձնական համոզմունքներն ու արժեքները:
-Զգուշացրեք հնարավոր վտանգի մասին, որը կարող է սպասել:
-Ուրախացրեք և ստիպեք ժպտալ:
Ամենաուժեղ էմոցիաները բացասական են։ Վախ, ագահություն, նախանձ՝ սրանք շատ ավելի հաճախ են ուշադրություն գրավում։ Օգտագործեք դրանք, բայց շատ զգուշությամբ, որպեսզի չբախվեք ատելության և բացասական հետևանքների:
Պատմությունները հիանալի են հույզեր առաջացնելու համար. Դրական կերպարներին ավելի հեշտ է կարեկցել, իսկ բացասական կերպարների հանդեպ ավելի հեշտ է առաջացնել զզվանք և դիմադրելու ցանկություն: Եվ ոչ թե պատմություններն են պարտադրում գործողություններ, այլ այն զգացմունքները, որոնք առաջացնում են պատմությունները՝ համակրանք, հետաքրքրասիրություն կամ նախանձ: Պարտադիր չէ, որ պատմությունները իրական լինեն։
Հիմնական նպատակն այստեղ ընթերցողին նոր գիտելիքներ տալն է։ Սա խթանում է նրա հետաքրքրությունն ու նվիրվածությունը: Ընթերցողը պարբերաբար ձեռք է բերում արժեքավոր տեղեկություններ և սկսում է կապվել ձեր բովանդակությանը: Դրան հաջորդում է բաժանորդագրումը սոցիալական ցանցերին, բլոգներին` բոլոր նորություններին տեղեկացված լինելու համար: Ցանկալի արդյունքը դրական մեկնաբանություններն են, ապրանքանիշի ամրապնդումն ու արտադրանքի վաճառքի ավելացումը:
Զվարճալի բովանդակությունը շատ գրավիչ է: Այն պարզ է, հասկանալի, դյուրամարս և մեծ ջանք չի պահանջում՝ կարդա ու մոռացիր: Սակայն, նման բովանդակությամբ տեքստերին միշտ հաջողվում է գրավել լայն լսարան։
Բայց, պետք է հիշել նաև, որ ընթերցողի լավ ժամանցին ուղղված տեքստը միշտ չէ, որ պետք է զավեշտալի լինի։ Դա կարող է լինել պարզապես հեշտ թեստ կամ իրական կյանքի պատմություն. նման նյութերն օգնում են հավատարմության ձևավորել և ներգրավել լայքեր, կիսումներ:
Այժմ անցնենք այն սկզբունքներին, որոնք պետք է հաշվի առնել բովանդակություն ստեղծելիս, որպեսզի այն արդյունավետ լինի։
Սոցիալական բաղադրիչ. բովանդակությունը պետք է աջակցի օգտատիրոջ բարձր իմիջին և արտացոլի սոցիալական դիրքորոշումը կարևոր, համընդհանուր խնդիրների վերաբերյալ:
Տրիգեր․ տեքստը պետք է պարունակի այնպիսի մի բան, որն ակնթարթորեն արձագանք կառաջացնի ընթերցողների առավելագույն քանակի մոտ, և ցանկալի է դրական հույզեր առաջացնել:
Զգացմունքայնություն. թիրախային տեքստը պետք է առաջացնի հուզմունք, արթնացնի զգացմունքներ ու ասոցիացիաներ և անտարբեր չթողնի:
Օգուտ. բովանդակությունը ոչ միայն պետք է զվարճացնի և հետաքրքրի, այլ նաև գործնական կիրառություն ունենա՝ օգնելով զարգացնել կամ հեշտացնել կյանքը:
Այսպիսով, վառ և համոզիչ համեմատություններով և նկարագրություններով լցված տեքստը կարող է ուշադրություն գրավել և համոզել հաճախորդին: Իսկ թե կոնկրետ ինչպես կգրեք այս տեքստը՝ ինքներդ, թե նեյրոնային ցանցի օգնությամբ, կախված է ձեզանից և ձեր ստեղծագործական ունակություններից։
Բայց մի մոռացեք, որ միայն լավ տեքստը չի կարող ապահովել ձեր ապրանքանիշի առաջխաղացումը: Եվ եթե ձեզ անհրաժեշտ է խորհրդատվություն կամ օգնություն սոցիալական մեդիա մարքեթինգի հարցում, BrandOn-ը ձեր կողքին է։