Որոշ ձեռներեցներ կարծում են, որ SEO-ում ոչ մի բարդ բան չկա: Բավական է պատվիրել մի քանի տասնյակ հոդվածներ անհրաժեշտ բանալի բառերով, գնել կամ վարձակալել հղումներ, կապել էջերը և սպասել շահույթի:
Այս մոտեցումը աշխատել է 2000-ականների կեսերին: Եթե այսօր այդպես վարվեք, լավագույն դեպքում լսարանը չի ընկալի: Իսկ վատագույն դեպքում որոնման համակարգերը ձեր կայքը կթողնեն առանց տրաֆիկի:
Եթե դուք նոր եք պատրաստվում խթանել նախագծի զարգացմանը համացանցում, ապա ստորև գրված գաղտնիքները կօգնեն ձեզ:
Օնլայն մարքեթինգը փոխվում է: Խթանման առանձին մեթոդներ են SEO-ն, կոնտեքստային և բաներային գովազդը, SMM-ը, կոնտենտ-մարքեթինգը: Ինտերնետ մարքեթինգում դուք չեք կարող հասնել հաջողության՝ աշխատելով մեկ ուղղությամբ, օրինակ SEO-ի: Բացի այդ մի ակընկալեք հասնել հաջողության համացանցում, եթե դուք չեք զբաղվում օֆլայն մարքեթինգով:
Ձեր օֆլայն-հեղինակությունը ազդում է կայքի որոնման դիրքորոշման, օգտվողների, ձեր ապրանքի ու կոնտենտի վերաբերմունքի վրա: Ձեր օնլայն-հեղինակությունը ազդում է օֆլայն վաճառքի և հաճախորդի վերաբերմունքի ձեր իրական բիզնեսի նկատմամբ: Որպեսզի նախագիծը հաջողությամբ առաջ մղեք, զբաղվեք և՛ օֆլայն, և՛ օնլայն մարքեթինգով:
Яндекс-ը, Google-ը և այլ որոնման համակարգերը պարտավոր չեն ինդեքսավորել և թողարկել ձեր կայքը: Որոնման համակարգերը միացնում են ինդեքսին և տեղադրում են SERP ռեսուրսների առաջին դիրքերում, որոնք ունեն բարձր արժեք լսարանի համար: Մի ակընկալեք, որ որոնման համակարգերը ձեզ կտանեն իրենց ձեռքերի վրա, նույնիսկ եթե դուք մեծ գործարար եք և մեծ գումար եք ներդնում կայքի զարգացման համար:
Եթե դուք ինչ-որ որոնման արդյունքներում զբաղեցնում եք առաջին տեղը, մի մտածեք, որ դա շարունակվելու է առանց ջանքերի: Առաջինը մնալու համար հարկավոր է անընդհատ կատարելագործել ձեր ռեսուրսը: Ինչպես գիտեք՝ ոչ թե դժվար է ինչ-որ բանի հասնելը, այլ պահպանել արդեն ձեռք բերվածը: Այս աքսիոմը ճշգրտորեն նկարագրում է իրավիճակը որոնման մարքեթինգում:
Եթե դուք երբևէ կանգ առնեք և դադարացնեք զարգացնել ռեսուրսները, ապա դուք կկորցնեք ձեր դիրքերը և տրաֆիկը: Որոնման տրաֆիկը ընդհանուր առմամբ կարևոր դեր ունի մարքեթինգային գործընթացում:
Երբեմն կայքերը որոնման համակարգերում կորցնում են դիրքերը, ինչ-որ աննշան փոփոխությունների պատճառով: Այն կարող է լինել նավիգացիոն մենյուում ավելացրած նոր բաժին, փոփոխություն վերնագրում կամ «header»-ում, նոր գլխավոր տեքստ, նույնիսկ ելքային հղում:
Կայքի փոփոխությունները գնահատեք որոնման մարքեթինգի տեսանկյունից: Առաջին հերթին խոսքը գնում է տեխնիկական փոփոխությունների մասին: Այնուամենայնիվ, սա վերաբերվում է նաև այնպիսի գործողություններին, ինչպիսիք են նյութերի հրապարակումները: Կասկածանքով վերաբերվեք այն որոնման մեթոդներին, որոնք խոստանում են արագ արդյունքներ առանց ջանքերի:
Կարու՞մ եք, որ նոր ֆունկցիոնալ «շարժիչ»-ը խթանում է կայքի զարգացմանը: Իրականում նոր CMS-ը կարող է հանգեցնել դիրքի և տրաֆիկի կորստի: «Շարժիչի» փոփոխությունը կապված է նմանատիպ ռիսկերից.
CMS-ով զբաղվողները միշտ ասում են, որ իրենց «շարժիչը» օպտիմիզացված է որոնման համր: Դա իրոք այդպես է, CMS մասնագետները հաշվի են առնում որոնման համակարգերի պահանջները: Բայց դա չի նշանակում, որ եթե դուք փոխեք «շարժիչը», դուք ավտոմատ կերպով կպահպանեք բոլոր SEO աշխատանքները, որոնք կատարվել են հին CMS-ում:
Որոշ կայքերի սեփականատերեր կարծում են, որ ունենալով հարմարվող դասավորություն, կարող են չհիշել բջջային SEO-ի մասին: Իրականում, որպեսզի ապահովեք բջջային տրաֆիկ, ձեզ պետք է ջանքեր գործադրել: Բջջային օպտիմալացումը ներառում է հետևյալ ոլորտները՝
Որոնման համակարգերի ալգորիթմները մշտապես բարելավվում են: Որոնման համակարգերը միլիարդավոր դոլարներ են ծախսում հետազոտության վրա՝ փորձելով սովորեցնել ռոբոտներին մտածել մարդկանց նման: Գնորդները փոխում են իրենց սովորությունները նոր տեխնոլոգիաների ազդեցության տակ: Հետևաբար, դուք պետք է մշտապես հետևեք շուկային, սովորեք և կատարելագործվեք:
Դուք հավանաբար կարդացել եք SEO-ի «մահվան» մասին տասնյակ նյութեր: Բայց միևնույն ժամանակ դուք տեսնում եք, որ որոնման համակարգի առաջխաղացման անհրաժեշտությունը մնում է, և օպտիմալացնողները շարունակում են աշխատել: Դրա համար էլ դուք ուշադրություն չեք դարձնում SEO-ի «մահվան» մասին խոսքերին:
SEO-ի «մահվան» մասին խոսակցություններից ձեզ պետք է հիշել միայն մեկ բան: Չկա հին SEO-ն, որը կառուցված էր որոնման արդյունքների մանիպուլյացիայի վրա: Այսօր որոնման համակարգերի ալգորիթմները այնքան են բարելավվել, որ մարքեթոլոգներին և կայքի սեփականատերերին շահավետ է դարձել զարգացնել իրենց ռեսուրսները և դրանք դարձնել օգտվողների համար արժեքավոր, քան փորձել հասնել առաջատար դիրքերի ինչ-որ հնարքների միջոցով:
Դուք արդեն գլխի ընկաք, որ որոնման համակարգերի օպտիմալացման ամենամեծ գաղտնիքը այն է, որ ոչ մի գաղտնիք էլ չկա: Որպեսզի ծրագիրը հաջողությամբ առաջ մղվի, ձեզ անհրաժեշտ է աշխատել: Այո՛, կան որոշակի տեխնիկական պահանջներ, այո՛ կան կանոններ, առանց որոնց իմացության դուք կստանաք «տուգանք», սակայն բոլոր պահանջներն ու կանոնները վաղուց արդեն հայտնի են: