UI vs. UX. Ո՞րն է տարբերությունը

 

Երբ խոսում ենք վեբ կայքի նախագծման մասին, շատ հաճախ հանդիպում ենք երկու կարևոր տերմինների՝ UI (User Interface) և UX (User Experience): Թեև այս տերմինները հաճախ օգտագործվում են միասին, դրանք տարբեր նպատակներ ունեն: Այս հոդվածում կքննարկենք, թե ինչ են նշանակում UI և UX, և ինչպիսի նշանակություն ունեն դրանք վեբ կայքի դիզայնի համար:

 

Ի՞նչ է UI դիզայնը

 

User Interface-ը, այսինքն՝ օգտագործողի ինտերֆեյսի դիզայնը, կապված է կայքի արտաքին տեսքի և ձևավորման հետ։ UI դիզայները պատասխանատու է այն ամենի համար, ինչ օգտվողը տեսնում է՝ տեքստի ոճից, կոճակների գույնից, մինչև պատկերների և գրաֆիկայի դասավորությունը։ UI դիզայնը հնարավորություն է տալիս կայքը դարձնել տեսողականորեն գրավիչ, պարզ և օգտագործելի։

 

Օրինակ, եթե աշխատում եք օնլայն խանութի նախագծման վրա, UI դիզայները կհետևի, որ ամեն կոճակ լինի պարզ և տեսանելի, գույները՝ համահունչ ապրանքանիշի ոճին, իսկ ֆոնտերը՝ կարդացվող:

 

Ի՞նչ է UX դիզայնը

 

User Experience, այսինքն՝ օգտագործողի փորձի դիզայնը, կենտրոնանում է օգտագործողի և կայքի կամ հավելվածի միջև փոխգործակցության վրա։ UX դիզայները ապահովում է, որ կայքը լինի հարմարավետ, հեշտ օգտագործվող և տրամաբանական։  

Ավելին, եթե օգտվողը մտնում է ձեր օնլայն խանութ, կարևոր է, որ նա հեշտությամբ գտնի անհրաժեշտ ապրանքը, հեշտությամբ անցնի գնումների գործընթացը և առանց դժվարության կատարի վճարումը։ Այս ամբողջ գործընթացը UX դիզայնի աշխատանքի արդյունքն է:

 

UI և UX. Ո՞րն է տարբերությունը

 

UI և UX դիզայնը սերտորեն կապված են և ինտեգրվում են կայք ստեղծելիս: Օրինակ, եթե UI դիզայները հոգ է տանում նավիգացիոն կոճակի գրաֆիկական և վիզուալ ձևավորման մասին, ապա UX դիզայները համոզվում է, որ այդ կոճակը տեղադրված է տրամաբանական տեղում, և որ դրա ֆունկցիոնալությունը ինտուիտիվ է: Երկուսն էլ աշխատում են միասին՝ ստեղծելու հետևողական և գրավիչ փորձ:

UI-ն և UX-ը միասին ստեղծում են հիանալի օգտվողի փորձ՝ ապահովելով և գեղեցիկ և հարմարավետ վեբ կայք:

 

Ինչո՞ւ է UI/UX դիզայնը կարևոր

 

Ահա մի քանի պատճառ, թե ինչու է UI/UX դիզայնը կարևոր․

  • Հաճախորդների հավատարմության ձևավորումը 2024-ին կարևորագույն նպատակներից է: Եթե ձեր կայքը տրամադրում է պարզ և հաճելի փորձառություն, հաճախորդները կվերադառնան։ Կայքի վեբ դիզայնը և օգտագործողի փորձը մեծ ազդեցություն են ունենում հաճախորդների վերադարձի վրա:
  • Մրցակցային առավելություն․ Օնլայն խանութները և կայքերը պետք է ունենան այնպիսի դիզայն, որը հստակ կճանաչվի և կհիշվի: Գեղեցիկ ու ֆունկցիոնալ կայք ունենալը հնարարավորություն կտա մրցակցային շուկայում լինել տարբերվող և գրավել ավելի շատ հաճախորդներ, քան ձեր մրցակիցները:
  • Բջջային օպտիմալացում․ Բջջային օգտվողների թիվը շարունակաբար աճում է։ UI/UX դիզայնը կարևոր է ոչ միայն դեսքթոփի, այլև բջջային սարքերի համար: Բջջայինի համար օպտիմալացված կայք ունենալը անհրաժեշտ է, որպեսզի օգտվողները ցանկացած սարքով հեշտությամբ օգտվեն ձեր կայքից և ստանան որակյալ փորձառություն:

Վեբ կայքի ճիշտ դիզայնը կարևոր է ցանկացած բիզնեսի համար: UI/UX դիզայնը ոչ միայն բարելավում է օգտագործողի փորձը, այլև կարող է բարձրացնել կայքի փոխարկելիությունը՝ գրավելով ավելի շատ հաճախորդներ և մեծացնելով վաճառքը: