
Երբ առաջին անգամ մտնում ես որևէ կայք, դա նման է առաջին հանդիպման․ աչքիդ ընկած դիզայնը, ինչքան էլ պարունակությունը արժեքավոր լինի, կարող է կամ դուր գալ քեզ, կամ ստիպել փակել էջը։ Շատ ընկերություններ մեծ բյուջեներ են ծախսում կայքի ստեղծման վրա, բայց թույլ են տալիս նույն սխալները, որոնք ոչ միայն փչացնում են տպավորությունը, այլև վանում այցելուներին։ Արի տեսնենք՝ որոնք են այդ սխալները և ինչպես կարելի է դրանք շտկել։
1․ Գերբեռնված դիզայն՝ «ամեն ինչ մի էջում» մոտեցումը․ պատկերացրու՝ մտնում ես սուպերմարկետ և բոլոր ապրանքները լցված են մի սեղանի վրա։ Հնարավոր չէ գտնել այն, ինչ քեզ պետք է։ Նույնն էլ կայքում․ երբ դիզայնը ծանրաբեռնված է գույներով, բլոկներով ու անիմացիաներով, օգտատերը կորում է։
Լուծում՝ պարզություն։
2. Բարդ նավիգացիա․ եթե օգտատերը ստիպված է երեք անգամ սեղմել մինչև հասնի ցանկալի էջին, նա հավանաբար այլևս չի վերադառնա։ Վեբկայքը պետք է աշխատի այնպես, ինչպես նավիգացիան սմարթֆոնի մեջ․ հեշտ, արագ և ինտուիտիվ։
Լուծումը․ օգտագործիր պարզ մենյու, breadcrumb-ներ և CTA-ները տեղադրիր ճիշտ պահին և տեղում։
3. Չմիացվող բջջային տարբերակ․ այսօր կայքի այցելուների կեսից ավելին մտնում են հեռախոսով։ Իսկ եթե կայքը չի հարմարվում էկրանին, օգտատերը փակում է էջը նույն արագությամբ, ինչքանով փորձում էր մեծացնել փոքր տառերը։
Լուծումը․ responsive դիզայն, որը հարմարվում է ցանկացած սարքի։
4. Ուղղակի «գեղեցիկ», բայց ոչ վաճառող դիզայն․ Կայքը կարող է շատ նուրբ և էսթետիկ լինել, բայց եթե այն չի մղում գործողության՝ դա պարզապես «թանգարանային ցուցանմուշ» է։ Օրինակ՝ գեղեցիկ կոճակ, որը չի երևում, նույնն է ինչ խանութն առանց դուռ։
Լուծումը․ վիզուալ գեղեցկությունը պետք է համադրված լինի մարքեթինգային տրամաբանության հետ։ Կոճակները պետք է աչքի ընկնեն, ձևավորումները՝ օգնեն, ոչ թե խանգարեն։
5. Դանդաղ աշխատանք․ Ոչ ոք չի սպասի, որ կայքը բացվի 10 վայրկյանում։ Դա նույնն է, ինչ ռեստորանում պատվիրել սուրճ և սպասել կես ժամ։ Օգտատերը պարզապես դուրս է գալիս և գնում այլ տեղ։
Լուծումը․ օպտիմիզացիա․ փոքրացնել նկարների չափը, ճիշտ սերվեր, cache և ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ե
Լավ վեբկայքը նման է լավ ձևավորված տան․ պետք է լինի հարմար, գեղեցիկ և գործնական։ Դիզայնի այս 5 սխալները հաճախ հանդիպում են նույնիսկ փորձառու ընկերությունների մոտ, բայց լավ նորությունն այն է, որ լուծումները պարզ են։ Եթե ուզում ես կայք, որը ոչ միայն գեղեցիկ է, այլև աշխատում է քո օգտին՝ պատվիրիր կայք փորձառու թիմից, և վստահ եղիր՝ քո առաջին տպավորությունը կդառնա երկարատև վստահություն։