Վիզուալ կոնտենտի ազդեցությունը SMM-ում

 

Ողջույն, սոցիալական մեդիայի էնտուզիաստներ: BrandOn-ի հերթական բլոգում մենք կխոսենք մի կարևոր թեմայից, որը փոխեց խաղի կանոնները թվային մարքեթինգի աշխարհում։ Սոցիալական մեդիայի վիզուալ կոնտենտի անհերքելի ուժի մասին է խոսքը։ Տեքստի վրա հիմնված գրառումների ծովում տպավորիչ ու տեղին վիզուալներն այն փրկիչներն են, որ պահպանում են ապրանքանիշի դիրքերը: Այսպիսով, հարմար տեղավորվեք, մինչ միասին ուսումնասիրում ենք, թե ինչու նկարը կամ տեսանյութը հազար բառ արժե սոցիալական մեդիայի ոլորտում:

Վիզուալ հեղափոխություն. ինչու են նկարները ղեկավարում սոցիալական մեդիան

Աշխարհում, որտեղ ուշադրություն գրավելը բավականին բարդ է, քան երբևէ, վիզուալ կոնտենտն այն սուպերհերոսն է, որ հայտնվում է փրկելու սոցցանցային կոնտենտը: Անկախ նրանից, թե ինչ սոցցանց է՝ Instagram, X (Twitter) կամ Facebook, վիզուալներն  այն գրավիչ տարրերն են, որոնք օգտատերերին ստիպում են կանգ առնել և ուշադրություն դարձնել հրապարակմանը:

Հասկանալով վիզուալ գրավչությունը. դա մեր ԴՆԹ-ում է

Եկեք մի պահ մեր գլխին դնենք Գիտունիկի գլխարկն ու մեզ գիտնական զգանք։ Փաստն այն է, որ գլխուղեղի համար ավելի հեշտ է ընկալել և վերլուծել պատկերները, քան տեքստը։  «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել» ասացվածքը պարզապես կլիշե չէ. դա ճանաչողական իրականություն է: Վիզուալ կոնտենտը ընկալվում է 60,000 անգամ ավելի արագ, քան տեքստը, ինչն այն դարձնում է արագ հաղորդակցման հզոր միջոց:

Վիզուալ կոնտենտի տեսակները․լուսանկարներից այն կողմ

Վիզուալ կոնտենտը չի սահմանափակվում ստատիկ պատկերներով. դա լայն հասկացություն է։

Բացահայտենք վիզուալ կոնտենտի բազմազանությունը՝

Լուսանկարներ․ դասական ընտրություն: Կիսվեք բարձրորակ լուսանկարներով, որոնք ցուցադրում են ձեր արտադրանքը, թիմը կամ կուլիսների հետևում տեղի ունեցող իրադարձությունները։ 

Ինֆոգրաֆիկա.  փոխակերպեք բարդ տեղեկատվությունը հեշտ ընկալելի գրաֆիկայի: Այդ կերպ ընթերցողը խնայում է իր ժամանակն ու ընկալում տրվող տեղեկատվությունը շատ ավելի արագ։ 

Տեսանյութեր՝ ներգրավվածության (engagement) գործող արքան. Կարճ տեսանյութեր, հոլովակներ կամ նույնիսկ ուղիղ հեռարձակումներ – օգտագործեք դրանց ուժը՝ գրավելու ձեր լսարանը։ 

Մեմեր և GIF-եր. Մի փոքր հումոր և անմիջականություն հաղորդեք ձեր կոնտենտին: Մեմերը և GIF-երը մագնիսներ են, որ զվարճալի շունչ են հաղորդում ձեր ապրանքանիշին և գրավում օգտատերերի ուշադրությունը։

Տարբեր հարթակներ, տարբեր էմոցիաներ

Հարմարեցրեք վիզուալ կոնտենտը յուրաքանչյուր սոցիալական մեդիահարթակի յուրահատկություններին և առանձնահատկություններին։ 

Instagram. վիզուալ հրաշքների աշխարհ. ցնցող պատկերներ, կարուսելային գրառումներ և գրավիչ պատմություններ:

Facebook.  վիզուալ և ինֆորմացիոն կոնտենտի խառնուրդ: Օգտագործեք տեսանյութեր, գրավիչ լուսանկարներ և ինֆոգրաֆիկաներ:

X (Twitter). արագ և դիպուկ վիզուալներ: GIF-երը, մեմերը և տպավորիչ վիզուալները գրավում են օգտատերերի ուշադրությունը X-ի արագընթաց հոսքում:

LinkedIn. պրոֆեսիոնալ վիզուալներ: Ցուցադրեք ձեր փորձը վիզուալ գրավիչ սլայդներով, ինֆոգրաֆիկաներով և մտքի առաջնորդության կոնտենտով։

Սթորիթելինգի կախարդանք. վիզուալները փոխանցում են զգացմունքները

Վիզուալներն ունեն պատմություններ պատմելու մոգական ունակություն՝ առանց որևէ բառ ասելու: Լինի դա հաճախորդի գոհունակության ժպիտը, թե ձեր թիմի նվիրվածությունը, վիզուալները հաղորդում են զգացմունքներ, որոնք ավելի խորը մակարդակով են ռեզոնանսվում ձեր լսարանի հետ: Հետևաբար վիզուալները կարևոր են հենց այս կարողության շնորհիվ՝ փոխանցել զգացմունքներ, արթնացնել էմոցիաներ և անտարբեր չթողնել օգտատերերին։ 

Ամփոփելով բլոգը՝ կարող ենք ասել, որ վիզուալ կոնտենտի վրա կենտրոնանալը  պարզապես միտում չէ, այլ խելացի միջոց՝ առանձնանալու մրցակցային թվային ոլորտում։ Ներդրումներ անելով բարձրորակ վիզուալների մեջ և հետևելով դրանց արդյունավետությանը՝ ապրանքանիշները կարող են ուժեղ և կայուն ներկայություն ստեղծել սոցիալական ցանցերում՝ գրավելով մարդկանց: Մշակեք SMM ռազմավարություն՝ ուշադրություն դարձնելով վիզուալ կոնտենտին, որպեսզի հասնեք ձեր թիրախային լսարանին  և դարձնեք նրանց ձեր հավատարիմ աջակիցները:

BrandOn ընկերությունը պատրաստ է լինել ձեր վստահելի և փորձառու ուղեկիցն այդ հարցում՝ օգնելով ստեղծել տպավորիչ վիզուալ կոնտենտ և արդյունավետ SMM ռազմավարություն։