WordPress vs. Custom Development․ ո՞րն ընտրել

 

Երևի Դուք էլ կանգնել եք այս երկընտրանքի առաջ՝ վեբ կայք պատրաստել WordPress-ո՞վ, թե՞ պատվիրել այն զրոյից՝ ամբողջությամբ ձեր պահանջներին համապատասխան։ Որպես բիզնեսի սեփականատեր կամ նախաձեռնող, դուք արդեն գիտեք՝ լավ կայքը միայն գեղեցիկ դիզայն չէ։ Դա հարթակ է, որտեղ ձեր բրենդը  հաղորդակցվում է, խոսում և շփվում այցելուի հետ։

Եկե՛ք անկեղծ լինենք՝ կայք պատվիրելը նման է տուն կառուցելուն։ Կարող եք ընտրել արագ կառուցվող նախապատրաստված մոդուլներից տուն, կամ կարող եք նախագծել այն հենց ձեր պատկերացումներով՝ ամեն մանրուք մտածված։ Երկուսն էլ տուն են, բայց տարբեր փորձառություն են փոխանցում։

 

WordPress ՝ արագ, մատչելի, հարմար

WordPress-ը հիանալի «բազային հավաքածու» է նրանց համար, ովքեր ուզում են կայք ունենալ առանց երկար սպասելու ու մեծ բյուջեի։ Եթե ձեզ պետք է ներկայացուցչական հարթակ՝ բլոգ, նորությունների էջ, կամ փոքր բիզնեսի կայք, WordPress-ը կտրամադրի պատրաստի լուծումներ, որոնք հնարավոր է հարմարեցնել ձեր բրենդին։

 

Ի՞նչը կհավանեք WordPress-ում․

✔ Կայքի արագ պատրաստում՝ երբեմն ընդամենը մի քանի օրում

✔ Դիզայնի հազարավոր տարբերակներ

✔ SEO-ին հարմար միջավայր

✔ Բյուջետային տարբերակ՝ առանց որակի կորստի

 

Բայց ինչպես ամեն «պատրաստի լուծում», WordPress-ն էլ ունի սահմանափակումներ։ Եթե դուք ունեք բարդ բիզնես-գործառույթներ, հատուկ ինտեգրացիաներ, կամ ուզում եք ոչ ստանդարտ UX, ժամանակն է նայել մյուս ուղղությամբ։

Custom Development՝ երբ դուք եք թելադրում կանոնները

Պատվերով կայքը կառուցվում է հենց Ձեզ համար։ Ոչ մի տիպային լուծում, ոչ մի շաբլոն։ ձեր կայքը դառնում է ձեր բիզնեսի թվային հայելին՝ սկսած դիզայնից, վերջացրած ամեն կոճակի ֆունկցիոնալությամբ։

Ի՞նչ է տալիս custom development-ը․

✔ Եզակի դիզայն և UX՝  ձեր բրենդի ոճով

✔ Ֆունկցիոնալության անսահման հնարավորություններ

✔ Ավելի բարձր անվտանգություն և կայունություն

✔ Մասշտաբայնություն՝ պատրաստ ապագայի համար

Իհարկե, այս ամենը պահանջում է ավելի շատ ժամանակ և ռեսուրս, բայց փոխարենը ստանում եք այն, ինչ իսկապես ձեզ պետք է՝ ոչ ավել, ոչ պակաս։

Ինչպե՞ս կողմնորոշվել

Հարց տվեք ձեզ՝

  • Ի՞նչ բյուջե ունեք, և ի՞նչ ժամանակում եք ուզում կայքն ունենալ
  • Արդյո՞ք պլանավորում եք կայքը զարգացնել ու համալրել նոր հնարավորություններով։

Եթե ձեր պատասխանը «պարզ կայք, արագ և մատչելի» է՝ WordPress-ը ձեզ համար է։ Եթե երազում եք ունիկալ, բարդ և մասշտաբային կայքի մասին՝ ընտրեք custom development։ Ի վերջո, կայքը ձեր բիզնեսի առցանց դեմքն է։ Համոզվեք, որ այն արտացոլում է ձեր արժեքները