Ավելի վաղ Яндекс-ի թիմը հայտարարել էր, որ 2018-ի ամռանը խանութներին հնարավորություն կտա ստեղծել ապրանքների քարտեր տուրբո ֆորմատով: Զարգացման մասնագետները ոչ միայն կատարեցին իրենց խոստումը, այլ նաև արեցին ավելին` հնարավորություն տվեցին ամբողջությամբ աշխատել զամբյուղի հետ և ավտոմատ կերպով ձևակերպել նեյրոնային ցանցեր օգտագործող նմանատիպ ապրանքատեսակների առաջարկները:
Բացի այդ թույատրելի է նաև YML ֆորմատը, որը օգտագործվում է Яндекс մարկետում և վեբմաստերի գործընկեր «Ապրանքներ և գներ» ծրագրում, որպեսզի խանութները կարիք չունենան ստեղծելու առանձին ֆիդ տուրբո-էջերի համար: Վերջին նորարարությունը առայժմ թողարկված է β տարբերկով:
Այժմ ինտերնետ-խանութի միացումը տուրբո էջերին դարձել է շատ հեշտ: Դրա համար անհրաժեշտ է`
Ահա այդպիսի էջի օրինակ.
Ինչպես երևում է վերը նշված նկարում, ապրանքի տուրբո-էջում կա.
Հենց որ մասնագետները վստահ լինեն, որ կատարել են խանութի սեփականատերերի բոլոր հիմնական ցանկությունները, նրանք այդ ֆունկցիոնալությունը կհանեն β ռեժիմից և կավելացնեն տուրբո-էջի կարգավորումներում: Այնուամենայնիվ արդեն բոլոր հետաքրքրված խանութներին առաջարկվում է օգտագործել այս նոր հնարավորությունը: Գործընկերների հետ այս նոր գործառույթի թեստավորումը տվել է լավ արդյունքներ: