2019-ի ամենապահանջված հմտություններն ըստ LinkedIn-ի

Գործատուներին բացի ձեր աշխատանքային փորձից և  կրթությունից հետաքրքրում են նաև ձեր՝ որպես մարդու և աշխատողի հմտությունները, որոնց նկատմամբ պահանջարկը ժամանակի ընթացքում ենթակա է փոփոխության: LinkedIn-ը իրականացված հետազոտությունների արդյունքում  ներկայացրել է ամենապահանջված hard և soft հմտությունները:

Նախ եկեք հասկանանք՝ որոնք են hard և soft հմտությունները:

Soft skills (փափուկ հմտություններ) — ոչ մասնագիտական հմտությունների համակարգն է, որոնց շնորհիվ աշխատակիցը կարողանում է մասնակցել առօրյա աշխատանքային կյանքին՝ ապահովելով բարձր արտադրողականություն: Այս հմտությունները կոնկրետ ոլորտի հետ կապված չեն, և դժվար է դրանք քանակապես չափել:

Hard skills (կոշտ հմտություններ) — աշխատողի տեխնիկական ունակություններն են կամ հմտությունների խումբը, որոնք նա կարող է դրսևորել գործնականում, և դրանք ենթակա կլինեն քանակական չափման:

 

Ամենապահանջված 5 Soft skill-երը՝

1)Կրեատիվություն

2)Համոզիչ լինելու ունակություն

3)Համագործակցելու ունակություն

4)Հարմարվողականություն

5)Ժամանակը կառավարելու ունակություն

 

Ամենապահանջված 5 Hard skill-երը՝

1) Cloud computing

2)Արհեստական բանականություն

3) Analytical Reasoning

4)Մարդկանց կառավարում

5) UX-դիզայն

 

Ուստի կարող ենք անել հետևյալ հետևությունները՝

  • Աշխատանքի շուկան գնալով քիչ է կապված մնում աշխարհագրությանը, ամեն օր առաջանում են նորամուծություններ և նոր գործիքներ:
  • Առանց նոր հմտությունների ձեռքբերման, միաժամանակ մի քանի հանձնարարություն անելու ունակության և ճկունության աշխատաշուկայում գոյատևել պարզապես հնարավոր չէ:
  • Պետք է կենտրոնանալ գործընթացների ճիշտ ընթացքի վրա, ինչը հնարավոր է միայն դեպքում, եթե ժամանակը ճիշտ է կառավարվում:
  • Տարածությունը, հեռահար աշխատողների մեծ քանակը ստիպում են կիրառել մարդկանց կառավարման հնարավորինս արդյունավետ եղանակներ:
  • Մրցակցությունն ու  նոր փոփոխականների անընդհատ ի հայտ գալը ստիպում են աշխատել ավելի շատ տվյալների հետ, ինչի համար անհրաժեշտություն է դառնում արհեստական բանականության օգտագործումը:

Դե ինչ, վստահ ենք, որ այս հմտությունների շարքում գտաք այնպիսինները, որոնք դուք էլ ունեք: Շարունակե՛ք հետևել աշխատաշուկայի միտումներին և անընդհատ կատարելագործվել, իսկ եթե ցանկանում եք իմանալ մի քանի հնարք այն մասին, թե «Ինչպե՞ս սկսել կրեատիվ մտածել» սեղմելով այս հղմանը՝ կարող եք ընթերցել մեր բլոգը: