Գովազդ որոնողական համակարգերում: Որտե՞ղ ծախսել հիմնական գովազդային բյուջեն:

Այսօրվա բլոգը նվիրված է համացանցում գովազդատուների ծախսած բյուջեի ուսումնասիրությանը, որը հնարավորություն կտա պատկերացնելու, թե որ տեսակի գովազդներն են ամենապահանջվածն այս տարի: 2019թ. գովազդատուները կրկին բյուջեի գերակշիռ մասը ծախսում են որոնողական համակարգերում գովազդի վրա: Այս մասին են վկայում Marine Software-ի հաշվետվության տվյալները:



Հաշվետվությունը կազմելու համար հարցում է անց կացվել B2B և B2C մարքեթինգի 450 մասնագետի հետ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից:
Ըստ ստացված տվյալների՝ գովազդատուների բյուջեի 39%-ը ծախսվում է հենց որոնողական համակարգերում դրվող գովազդային հայտարարությունների վրա: Ճիշտ է, վճարովի որոնումը մնում է գովազդման գլխավոր ձևը, սակայն մյուս ձևերի վրա արվող ծախսերը ևս աճել են նախորդ տարվա համեմատ: Ծախսերի մեծությամբ 2-րդ տեղում է սոցկայքերում արվող վճարովի գովազդը (18%), այնուհետև գալիս է մեդիագովազդը (16%):
Ըստ կանխատեսումների՝ հետագայում ևս կշարունակի մեծանալ Instagram-ի վճարովի գովազդի վրա արվող ծախսերի տեսակարար կշիռը, ընդ որում հենց այստեղ արվող ծախսերի աճի, այլ ոչ թե այլ հարթակների վրա արվող ծախսերի նվազման հաշվին:
Հարցվածների 60%-ը նշել է, որ պլանավորում է մեծացնել Amazon-ի վրա արվող ծախսերը, իսկ 55%-ը նշել է, որ սկսել է օգտվել այդ հարթակի գովազդից, քանի որ այնտեղ տեսնում է աճի մեծ հեռանկարներ:


Այլ հետևություններ հաշվետվությունից՝

  • Գովազդատուների շրջանում ամենամեծ վստահությունը վայելում է Գուգլը: Հարցվածների 98%-ը նրան տալիս է 4-5 բալ գնահատական (5 բալանոց համակարգով):
  • Պատասխանողների 84%-ը որոնողական գովազդից օգտվելուց բացի կիրառում են նաև Google-ի ադապտիվ գովազդ:
  • Մասնագետների 32%-ը կարծում է, որ սոցկայքերում գովազդի ամենաարդյունավետ տարբերակը վիդեգովազդն է, որին հաջորդում են գրաֆիկական հայտարարությունները (26%), Instagram սթորիները (23%), կարուսելային ֆորմատը (19%):

Հետաքրքրվա՞ծ եք ինտերնետային գովազդով, ձեզ ենք ներկայացնում նաև մեր պատրաստած մեկ այլ նյութ՝ «Բաներային գովազդի 10 կանոն»

Հիշեցնենք, որ Բրենդոնը կապահովի Ձեր բրենդի առաջխաղացումը որոնողական համակարգերում, հազարավոր կայքերում, սոցիալական ցանցերում, վիդեոհարթակներում և բջջային հավելվածներում, միայն տվե՛ք տեղեկատվություն ձեր մասին, ու մենք  հանդես կգանք մեր առաջարկներով: Մանրամասների համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ info@brandon.am հասցեին կամ զանգահարել 055 99 90 15: