Նկատե՞լ եք, որ երբ բլոգերը նկարահանում է, օրինակ, unboxing video, մարդիկ ակնկալում են, որ նկարագրության դաշտում լինելու են բոլոր ապրանքների հղումները, և անգամ եթե դա արված չի լինում, մեկնաբանություններում առաջանում է իրարանցում, և օգտատերերը սկսում են իրարից ճշտել, թե որտեղից կարող են գնել ապրանքը կամ գոնե իմանալ հավելյալ տեղեկատվություն դրա մասին:
YouTube-ը փորձարկում է նոր ՝ «Products in this Video» գործիքը, որը ավելի շատ տեղեկատվություն կտա YouTube-յան հոլովակում ներկայացված արտադրանքի վերաբերյալ:
Ինչպես նշվում է թարմացման մասին YouTube-յան հայտարարության մեջ՝
«Մենք ԱՄՆ-ում իրականացնում ենք փոքրիկ փորձարկում, որի շրջանակներում օգտատերերի որոշակի խմբի ցուցադրվում են հատուկ տեսանյութեր, որոնցում քննարկվում են այդ տեսանյութերում պատկերվող առարկաները: Օրինակ ՝ սմարթֆոնների մասին պատմող տեսանյութում հարթակը ցուցադրում այն հեռախոսների ցուցակը, որոնք ներկայացվում են: Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես է այսպիսի ֆորմատը ներգրավում օգտատերերին: Թեստը կաշխատի սահմանափակ ժամանակ»:
Թեստի մասին նշվել է նաև YouTube- ի "Features and Experiments" բաժնում:
Սա թույլ կտա օգտատերերին ավելի շատ ինֆորմացիա իմանալ հոլովակում երևացող ապրանքների մասին՝ շնորհիվ վիդեոյի վրա ու տակ երևացող նոր վիզուալ տարրերի:
Նոր ֆունկցիան օգտակար կարող է լինել ինչպես մարքեթոլոգնեի, այնպես էլ մանր ու միջին բիզնեսի համար:
Թեստավորումը դեռևս միայն ԱՄՆ-ում է անցկացվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ YouTube-ը ցույց կտա ալիքի լսարանի ակտիվ ժամերը: