Աշխարհի ամենահին բրենդները: Հարյուրամյակների պատմություն

Ժամանակի ընթացքում, երբ փոխվում են տեղեկատվության հաղորդման միջոցներն ու առաջանում են նորերը, բրենդների մասին մարդկանց իրազեկվածությունն էլ սկսում է առաջանալ տարբեր աղբյուրներից: Թերթերում ու թռուցիկների վրա տպագրվող գովազդներին փոխարինելու եկավ հեռուստագովազդը, որին էլ հաջորդեց համացանցը: Վերջինիս ի հայտ գալուն պես աշխարհում սկսեց տարածվել «բրենդամոլությունը», որին նպաստեցին սոցկայքերը, որոնողական համակարգերի գովազդը, բաներները ու վիդեոգովազդը:

Ըստ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների՝ ժամանակակից մարդուն օրական 250-400 գովազդային հաղորդագրություն է հանդիպում: Այսօրվա ինֆորմացիոն տեղատարափի պայմաններում դժվար է անգամ պատկերացնելը, որ բառացիորեն 100 տարի առաջ մարդիկ անգամ չէին լսել այժմյան գովազդի տեսակների մասին: Սակայն սա չի նշանակում, որ մինչ բրենդների մասին ինֆորմացիայի տարածումը՝ այսինքն՝ 20-րդ դարի սկիզբը, բրենդ գոյություն չի ունեցել: Իրականում բրենդները մարդու կողքով քայլել են նրա ողջ կյանքի ընթացքում, պարզապես ընկալվել են այլ կերպ: Օրինակ՝ այժմ աշխարհարհահռչակ Breguet ժամացույցների մասին գրվել է դեռևս «Եվգենի Օնեգինի» մեջ՝


Онегин едет на бульвар
И там гуляет на просторе,
Пока недремлющий брегет
Не прозвонит ему обед.

Դե ինչ, եկե՛ք տեսնենք՝ որոնք են ամենահին բրենդները, որոնք այսօր էլ շուկայում իրենց գործունեությունն են ծավալում հիմնադրումից հարյուրամյակներ անց:
1.    Ամենահին հյուրանոցը՝ Nishiyama Onsen Keiunkan-ը, հիմնվել է Ճապոնիայում 705թ., ու մինչ օրս էլ գործում է: Փոխվել է հիմնադիրների 53 սերունդ, սակայն հյուրանոցի հյուրընկալ դռները բաց են այցելուների առաջ Ճապոնիայի կենտրոնում:
2.    Ամենահին բանկը՝ Montedei Paschidi Siena-ն, հիմնվել է իտալական Սիենա քաղաքում 1477թ.: Նախ եղել է գրավատուն, իսկ 17-րդ դարից վերափոխվել է դասական բանկի:
3.    Ամենահին դեղատունը Տալլինում է ու աշխատում է 1422թ-ից: Այս հաստատությունը ժամանակի ընթացքում ոչ միայն տեղափոխվել է, այլև փոխել է սեփականատերերին: 2003-ից աշխատում է որպես դասական դեղատուն: 
4.    Ամենահին ժամացույցների գործարանը՝ Montedei Paschidi Siena Gallet&Co.-ն, հիմնվել է 1466թ. Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Ապրանքային նշանը գրանցվել է 1826թ., այսինքն՝ մոտ 400 տարի ընկերությունը շուկայում գործել է առանց մյուս մասնակիցների կողմից որևէ խոչընդոտի:
5.    Ամենահին թերթը Ordinari Post Tijdender-ն է, որը սկսել է տպագրվել Ստոկհոլմում 1645թ.: Հրատարակվելով տպագրական սարքի ստեղծումից մոտ 200 տարի անց՝ այս թերթը ի սկզբանե ունեցել է պահանջարկ և ընթերցողների մեծ բանակ: 
Սա հարյուրամյակների ընթացքում գոյություն ունեցած ու զարգացած ընկերությունների մի փոքր մասն է միայն:  Կարող ենք ավելացնել նաև 
•    Ամենահին նավաշինական ընկերությունը՝ Camuffo-ն՝ հիմնադրված Կրետեում 1438թ,
•    Ամենահին լոգիստիկ ընկերությունը՝ The Shore Porters Society-ն՝ հիմնադրված Շոտլանդիայում 1498թ., 
•    Զենքեր արտադրող ամենահին՝ Baretta ընկերությունը՝ հիմնված Իտալիայում 1526-ին, 
•    Քեմբրիջի համալսարանին կից հրատարակչությունը՝ հիմնված 1534թ.: 
•    Ուշագրավ է, որ երաժշտական գործիքներ արտադրող ամենահին ընկերությունը՝  Zildjian-ը հիմնվել է 1623թ., ու այս բրենդի հարվածային գործիքներով նվագել են այնպիսի համաշխարհային դեմքեր, ինչպիսիք են Metallica-ի, Slipknot-ի, FooFighters-ի, Blink 182-ի և շատ ու շատ այլ երաժիշտներ:

Այսքանն աշխարհի ամենահայտնի բրենդների մասին, իսկ ցանկանու՞մ եք իմանալ՝ որոնք են 10 ամենաթանկ բրենդներն աշխարհում ըստ Forbes-ի, շարունակե՛ք ընթերցանությունը Բրենդոնի հետ:
Իսկ մենք հիշեցնում ենք, որ զբաղվում ենք բրենդինգով արդեն 6 տարի, և  եթե ցանկանում եք վերափոխել Ձեր բրենդը կամ ստեղծել նորը, մեր թիմը պատրաստ է այդ մարտահրավերին: Ավելին կարող եք իմանալ՝ անցնելով ստորև նշված հղումներով՝