Ինչպե՞ս ստեղծել և օգտվել Facebook-յան հարցումներից

Ցանկանում եք ավելացնել Facebook-ի էջի ներգրավվածության չափերը: Փորձե՞լ եք անցկացնել հարցումներ:

Այսօրվա հոդվածում մենք կխոսենք, թե ինչպես Facebook-ում ստեղծել անիմացիաներով և նկարներով հարցումներ:



Ինչպե՞ս ստեղծել անիմացիայով և նկարով հարցում

Добавление опроса в Facebook

Добавление опроса в Facebook

Добавление опроса в Facebook

Добавление опроса в Facebook

Добавление опроса в Facebook

Ինչպե՞ս օգտագործել հարցումները. 8 ռազմավարություններ

1. Ավելացրեք ապրանքի հանդեպ հետաքրքրությունը

Կարևոր չէ, թե ապրանքներից որը կհաղթի: Դուք արդեն իսկ շահում եք այն հանգամանքից, որ օգտվողները ուշադրություն են դարձնում ձեր առաջարկին: Օգտագործեք բարձրորակ նկարներ, որպեսզի ակտիվ պատասխաններ ստանաք:

Пример опроса в Facebook

Ցանկանու՞մ եք համեմատել երկու ապրանքների գծերը: Ստեղծեք անիմացիա շարքի բոլոր ապրանքներով:

Пример опроса в Facebook

2. Օգտագործեք ակտուալ առիթներ

Facebook-ում կան հազարավոր գիֆեր նվիրված տոներին: Ընտրելով համապատասխանները, հիշեք ձեր թիրախային լսարանի նախասիրությունները:

Пример опроса в Facebook

3. Տվեք խելամիտ հարցեր

Որպեսզի մարդիկ նայեն ձեր առաջարկը, տվեք նրանց խելամիտ հարցեր: Այս դեպքում պատասխաններում կարող եք օգտագործել արժեքավոր առաջարկություն: Փորձեք կենտրոնանալ սպառողների որոշակի խմբերի վրա: Օրինակ, ստորև բրենդը հարցնում է օգտատերերին, թե արդյո՞ք իրենց սմարտֆոնը ապահովագրված է:

Пример опроса в Facebook

4. Կենտրոնացեք լսարանի հետաքրքրություններ վրա

Օգտագործեք այն թեմաները, որոնք հետաքրքրություն են առաջացնում ձեր նպատակային լսարանի մոտ, նույնիսկ եթե դրանք ուղղակիորեն կապված չեն ձեր արտադրանքի կամ ծառայության հետ:

Пример опроса в Facebook

5. Ցույց տվեք հաճախորդներին, որ դուք նրանց հասկանում եք

Ընկերությունները, որոնք լավ գիտեն իրենց հաճախորդներին, գիտեն նաև նրանց թերությունները: Գտեք միջոցներ նրանց ուրախացնելու և սիրտը նվաճելու համար:

Пример опроса в Facebook

6. Ստացեք հաճախորդների կարծիքները

Անցկացրեք բարձրորակ լուսանկարներով հարցումներ, որպեսզի պարզեք, թե հաճախորդները ինչ են մտածում ձեր բրենդի առանձնահատկությունների և փորձի մասին:

Пример опроса в Facebook

7. Կայքում ներգրավեք տրաֆիկ

Օգտատերերի մոտ ձեր հարցով հետաքրքրություն առաջացրեքև առաջարկեք պատասխանը գտնել կայքում:

Пример опроса в Facebook

8. Օգտագործեք պոպուլյար պատկերներ

Եթե ձեր թիրախային լսարանը որոշակի նախասիրություններ ունի զվարճանքի ոլորտում, օգտագործեք դրանք նրանց ուշադրությունը գրավելու համար: Ինչպես նաև հարցումների համար ընտրեք պոպուլյար թեմաներ և պատկերներ, որպեսզի ընդլայնեք տեսանելիությունը: Հաշթագերը նույնպես հարմար են դրա համար:

Пример опроса в Facebook