5 ՀԻՄՆԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

«Ֆեյսբուք» սոցիալական հարթակում մեծ տարածում ունեն ընկերությունների բիզնես-հաշիվները: «Ֆեյսբուք»-ը տարբերվում է թիրախային գովազդի կարգավորման բավականին պարզ համակարգով: Այդ պատճառով ավելի ու ավելի շատ ընկերություններ, որոնք ինքնուրույն են զբաղվում սոցիալական ցանցերում առաջընթացի ստեղծմամբ, ընտրում են հենց այս հարթակը: 



Ընկերության ինքնուրույն առաջխաղացումը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ուշադրություն դարձվի հրապարակումների ամենատարածված սխալներին և կանխվի դրանց հայտնվելն իրենց ընկերության էջին:

 

Սխալ 1. Մեկ հրապարակման մեջ մի քանի հղման առկայությունը:

Սա վատ է անդրադառնում թրաֆիկի, այսինքն` տեղեկատվության հոսքի վրա, հատկապես եթե բոլոր հղումները տանում են դեպի պաշտոնական կայքի նյութերը: Օգտատերերի համար դժվար է լինում կողմնորոշվել, թե որ հղումն է կարևոր, և արդյունքում ոչ մեկն էլ չեն մտնում:

 

Սխալ 2. Շատ ծավալուն տեքստը:

Տեղեկատվության և մշտական եռուզեռի մեր այս դարաշրջանում ձեր` նույնիսկ ամենալավ գրված տեքստերը, ցավոք, ոչ ոք չի կարդա: Փորձեք գրել կարճ նախադասություններով: Նյութի բուն իմաստը շարադրեք հրապարակման հենց սկզբում:

Սխալ 3. Ձեր արտադրանքի և ծառայությունների չափազանց ակնհայտ գովազդը:

SMM- ի պարադոքսն այն է, որ որքան շատ գովազդեք ձեր ապրանքները, այնքան պասիվ կլինեն արձագանքները: Գովազդային հրապարակումները լրացրեք զվարճալի բովանդակությամբ նյութերով և օգտակար տեղեկատվությամբ:

 

Սխալ 4. Բացասական մեկնաբանություններն արհամարհելը:

Հարկավոր է պատասխանել բոլոր մեկնաբանություններին: Առանց բացառության: Ցանկացած արհամարհված մեկնաբանություն կարող է պատճառ դառնալ մի քանիսի հայտնվելուն, և այդ բոլորին պատասխանելը կդառնա ավելի դժվար, բայց առաջվա նման անհրաժեշտ:

 

Սխալ 5. Լայքերի խնդրանքով հավաքում:

Այն հրապարակումները, որ սկսվում են «Խնդրում ենք, լայքեք...» մտքով, չեն գործում, եթե ձեր բովանդակությունը դուր չի գալիս թիրախային լսարանին:

 

Առաջընթացի գործում ներդրեք առավելագույն ստեղծագործական ներուժ, և թիրախային լսարանն անտարբեր չի մնա: