Չնայած այն հանգամանքին, որ այս տարի Facebook-ը հայտնվեց սկանդալի ու տհաճությունների կենտրոնում օգտատերերի անձնական տվյալների մասսայական արտահոսքի պատճառով, մասնագետներն անընդհատ շտապում են ներկայացնել նորամուծություններ տարբեր բաժիններում: Դրանում ինքներդ կարող եք համոզվել՝ հետևելով մեր բլոգի SMM հատվածին:
Այս անգամ սոցիալական հարթակն սկսել է թեստավորել լրահոսի հորիզանական պտտումը: Այս պահին թեստավորոումն անցնում է փակ ռեժիմով, այնուհետև կկատարվի թեստավորում օգտատերերի շրջանում, իսկ ամենավերջում՝ լրիվ հաջողության դեպքում կներդրվի հավելվածի մեջ ու հասանելի կլինի բոլորին: Սակայն մինչ այդ դեռ բազմաթիվ հետազոտություններ են սպասվում: Այս մասին հայտնել է TechCrunch առցանց հրատարակությունը:
Ահա թե ինչպես է աշխատելու նոր ֆունկցիան: Մենք հիմա ինչպես Facebook-ում, այնպես էլ մյուս հայտնի սոցիալական հարթակներում, թերթում ենք նորությունները վերևից ներքև, և հրապարակումների արանքում հանդիպում ենք գովազդային հայտարարությունների: Իսկ վերևում՝ առանձին, սթորիների բաժինն է: Այս թարմացումը տալու է հետևյալ հնարավորությունները՝
Հրապարակման վերնագրին երկու անգամ սեղմելու արդյունքում Ֆեյսբուքը կբացի այն և ցույց կտա ամբողջությամբ: Եթե դրանից հետո մատով թերթեք ձախ, ապա կհայտնվեն վերը նշված բոլոր տեսակի նորությունները: Ահա և հիմնական տարբերությունը. հորիզոնական թերթման արդյունքում կցուցադրվեն ոչ միայն լրահոսի հրապարակումները, այլև սթորիներն ու գովազդային հրապարակումները: Եթե ցանկանում եք տեսնել՝ ինչպես է դա աշխատելու, կարող եք անցնել այս հղմամբ:
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես է Ֆեսբուքը պատրաստվում պայքարել խնդրահարույց կոնտենտ հրապարակող օգտատերերի ու խմբերի դեմ, կարող եք ընթերցել ադ մասին մեր նյութը՝ սեղմելով այստեղ: