Օգտատերերի 54%-ը ապրանք են գնում այն Instagram-ում տեսնելուց հետո

Facebook-ը կիսվել է անցկացված հետազոտության արդյունքներով, որի նպատակն էր պարզել՝ ինչպես են օգտատերերն Instagram-ում փոխազդում բրենդների հետ ու ինչն է ազդում վաճառքի ծավալների վրա: Անցկացված հարցմանը մասնակցել է 21 000 մարդ 13 երկրից (Արգենտինա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Բրազիլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Հնդկաստան, Կորեա, Թուրքիա և Ճապոնիա):



Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ պատասխանողների     54%-ը, Instagram-ում տեսնելով ապրանք կամ ծառայություն, կա՛մ այդ պահին, կա՛մ անմիջապես հետո գնում են կատարել:

Իսկ հարցվածների 87%-ը ասել է, որ ապրանքի մասին Ինստագրամում ինչ-որ ինֆորմացիա տեսնելու արդյունքում գոնե ինչ-որ բան ձեռնարկել է դրա մասին ավելին իմանալու, գինն ու որակը, գնորդների կարծիքը ճշտելու ուղղությամբ, հետևաբար, ապրանքը, ճիշտ է, նույն պահին չի գնվել, սակայն հնարավոր է՝ ապագայում գնումը կատարվել է:

Պատասխանողների 53%-ը նշել է, որ այն բրենդների կոնտենտը, որոնց իրենք հետևում են, այնքան լավն է, որ պատրաստ են ամեն օր ծանոթանալ թարմացումներին հենց միայն կոնտենտի համար:

Հրապարակում-սթորի հակամարտության մեջ այստեղ ևս սթորիներն են հաղթում, քանի որ թե՛ սովորական հրապարակումների դեպքում, թե՛ գովազդայինի դեպքում սթորիներում ապահովվում է օգտատերերի ավելի շատ ներգրավվածություն և հետաքրքրվածություն: Իսկ HubSpot-ի իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ Ինստագրամում հրապարակումների ամենադիտվող տաբերակը վիդեոհոլովակներն են:

Իսկ ձեզ վրա ինչպե՞ս կարող են ազդել Ինստագրամում հրապարակված լուսանկարները, և  կարո՞ղ է արդյոք նկարը դառնալ գնում կատարելու պատճառ: Մարդիկ կան, ովքեր պատրաստ են անգամ տուն գնել Ինստագրամով տեսնելու արդյունքում: Իսկ այդ մասին կարող եք ընթերցել մեր՝ «Անշարժ գույքի գործակալները գրավում են Instagram-ը» բլոգում՝ սեղմելով այս հղմանը: