Facebook Stories-ի ցերեկային լսարանը հատեց 500 000 000-ի սահմանը

Facebook Story-ները, շնորհիվ անընդհատ թարմացվող հետաքրքիր ֆունկցիաների, շարունակում են գրավել նոր երկրպագուների: Ի տարբերություն նախորդ տարվա սեպտեմբերի՝  ցերեկային լսարանն ավելացել է 200 միլիոնով և արդեն անցնում է կես միլիարդ օգտատիրոջ սահմանը:

 



Սա լավ նորություն է ինչպես անձնական, այնպես էլ բիզնես էջեր վարող և դրանցով պարբերաբար գովազդ ակտիվացնող օգտատերերի համար, ընդ որում՝ մինչ այժմ պահանջարկը գնալով միայն բարձրանում է: Դրա մասին վկայում են 2019-ի առաջին եռամսյակն ամփոփող տվյալները ևս: Facebook-ը բավականին ջանքեր է գործադրում, որպեսզի դրդի գովազդատուներին կիրառել հենց այս գործիքը բիզնեսի առաջխաղացման համար, ինչում կարող եք համոզվել՝ հետևելով բավականին հաճախ գործարկվող թարմացումներին, որոնք ներկայացվում են մեր բլոգի SMM բաժնում: Մարկ Ցուկերբերգը մեկնաբանել է, որ այս պահի դրությամբ սթորիները նամակների ու խմբերի հետ միասին օնլայն շփման ամենաարագ զարգացող ոլորտներն են:

Այժմ ավելի քան 3 միլիոն գովազդատու օգտագործում է Ֆեյսբուքյան գովազդը՝ որպես բիզնեսի զարգացման գործիք: Սրանց միջոցով հնարավոր է գրավել օգտատերերի ուշադրությունը ոչ միայն Facebook-ում, այլև Messenger-ում և Instagram-ում: Պետք է նշել, որ սթորիների այսչափ տարածմանը նպաստել են հենց Stories Ads գովազդների ցուցադրումը:

Stories Ads-ում գովազդի ցուցադրումն ավելի մատչելի է, քան լրահոսում in-feed հայտարարությունների ցուցադրումը, ուստի նախ դա գրավեց գովազդատուներին, այնուհետև գոհացրեց նաև ստացված արդյունքը:

Սա սթորիների մասին էր, իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է ցանկանում Facebook-ն անել լրահոսի հետ, կարող եք ընթերցել մեր՝ «Facebook-ը թեստավորում է հորիզոնական թերթման ֆունկցիան» բլոգն այդ մասին՝ սեղմելով այս հղմանը: