More together. շփում ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ Facebook-ում

Facebook-ի ամենաէկան թարմացումների մասին ձեզ պարբերաբար տեղեկացնում ենք մեր բլոգի SMM բաժնում: Գրեթե ամեն շաբաթ ի հայտ են գալիս նոր լուրեր կամ գոնե հայտարարվում է գալիք նորամուծությունների մասին: Այս անգամ ևս հայտնի սոցիալական հարթակը հանդես է գալիս նորույթով՝ մեծ գովազդային արշավ «More together» անվամբ: Այն նվիրված է կայքի խմբերի թարմացմանը և այս պահին ցուցադրվում է միայն ԱՄՆ-ի տարածքում:



Գովազդային արշավը պատմում է բոլոր այն առավելությունների մասին, որոնք ի հայտ են եկել խմբերում թարմացումից հետո: Հիշեցնենք, որ ավելի վաղ կայքի ղեկավարությունը հայտնել էր, որ բջջային հավելվածի և կայքի դիզայնի փոփոխությունից հետո լրահոսում տեղի կունենան փոփոխություններ՝ կապված տարբեր տեսակի հրապարակումների ցուցադրման առաջնահերթության հետ: Կմեծանա խմբերի ազդեցությունը, և կշատանա մարդկանց հետաքրքրվածությունը հենց խմբերում շփման նկատմամբ: Այս գովազդային ռազմավարության վրա աշխատել են Facebook-ի ներսում գործող Wieden+Kennedy գործակալությունը, ինչպես նաև Creative X և Freud Communications ընկերությունները:

Գովազդային արշավի ընդհանուր տևողությունը մոտ 2 շաբաթ է, և այն ցուցադրվում է ինչպես համացանցում, այլև հաղորդակցման այլ միջոցներով՝ հեռուստատեսություն, արտաքին գովազդ, digital:

Գովազդային հոլովակներում պատկերված են իրական օգտատերեր, որոնք անդամակցում են տարբեր հոբբիների կամ հետաքրքրությունների մարդկանց համախմբող Ֆեյսբուքյան խմբերին:

 


 

Այս մարքեթինգային քայլի գլխավոր նպատակը Ֆեյսբուքի բարի ահմբավի ու դրական իմիջի վերադարձն է, որը վերջին տարվա ընթացքում զգալիորեն նվազել է՝ կապված օգտատերերի անձնական տվյալների մասշտաբային արտահոսքի հետ:

Իսկ դուք անդամակցու՞մ եք այնպիսի խմբերի, որոնցում հավաքված են այնպիսի օգտատերեր, որոնք կիսում են ձեր հետաքրքրությունները, ունեն նույն մասնագիտությունը, քննարկում են ձեզ հետաքրքիր թեմաներ: Եվ եթե այո՝ ակտիվ մասնակցու՞մ եք այդյոք այդ քննարկումներին:

Սա այսօրվա բլոգն էր, իսկ եթե ցանկանում եք իմանալ ավելին՝ կաորղ եք անցնել այս հղմամբ և ընթերցել նյութը Facebook Story-ների լսարանի ընդլայնման և դրանից բխող բիզնես հնարավորությունների մասին: