Instagram-ը բիզնես նպատակներով օգտագործող անձանց համար հատկապես կարևոր է իմանալ՝ ինչպես է էջն աշխատում ու արդյո՞ք այն ծառայում է իր նպատակին: Առաջին հայացքից էջ վարելը պարզ զբաղմունք է թվում, իսկ SMM-ը չի ընկալվում որպես լուրջ մասնագիտություն, սակայն դա ծայրահեղ սխալ մոտեցում է, քանի որ տրամաբանական վերլուծություններ ու համապատասխան հետևություններ անելն այս ոլորտում հեշտ չէ:
Իհարկե չենք կարող ասել, որ իմանալը, թե նկարը քանի հավանում է հավաքել, անիմաստ է, քանի որ այս մի փոքր տվյալն էլ թույլ է տալիս որոշակի հետևություններ անել, սակայն միամտություն կլինի մտածելը, թե այդքանը բավարար է: Ուստի այսօրվա բլոգում ներկայացնում ենք՝ որ տվյալներն է հարկավոր իմանալ ձեր էջի մասին և ինչ անվճար գործիքներ կան, որոնք կօգնեն կատարել վերլուծություն և նույնիսկ կտան խորհուրդներ:
Iconosquare – ամենահին վերլուծական գործիքներից է, որը նախկինում կոչվել է Statigram: Այս գործիքի օգնությամբ հնարավոր է հետևել follower-ների ակտիվությանը, հասկանալ` ինչպես է լսարանն աճում, որ հոլովակները կամ նկարներն են ավելի շատ հավանության արժանանում և այլն:
Union Metrics – այս գործիքի ընձեռած հնարավորություններն ավելի նեղ են, քան նախորդինը, սակայն այն ի վիճակի է արագ պարզել, թե երբ է ավելի արդյունավետ հրապարակումներ կատարելը, ինչ հեշթեգեր է պետք ավելացնել կամ հարկավոր չէ՞ արդյոք ավելի հաճախ կամ ավելի քիչ հրապարակումներ անել:
Squarelovin – այս գործիքը ոչ միայն ցույց կտա, թե երբ չարժե հրապարակումներ անել, այլև կցուցադրի, թե ինչպես կարող է հետևորդների վրա ազդել այս կամ այն ֆիլտրի օգտագործումը:
Socialbakers – այս գործիքն առաջարկում է միանգամից 2 ֆունկցիա ինստագրամյան հաշիվները վերլուծելու համար:
Առաջինը թույլ է տալիս համեմատել Ձեր և մրցակիցների էջի ցուցանիշները, իսկ երկրորդը ներկայացնում է կոնկրետ Ձեր էջին վերաբերող ստանդարտ վիճակագրություն՝ հավանումներ, մեկնաբանություններ, ամենաճանաչված հրապարակումներ և այլն:
Crowdfire – ընդհանուր վերլուծական գործիք է, որը ներառում է նաև Instagram-ի վերլուծությունը: Այս գործիքի առավելությունն այն է, որ բացի վերլուծական մասից թույլ է տալիս նաև պլանավորել Ինստագրամում կատարվելիք հրապարակումները: Կա ինչպես անվճար, այնպես էլ վճարովի փաթեթի տարբերակ:
Այս թեմայի շուրջ պատրաստել էինք այսքանը, իսկ եթե ցանկանոմ եք իմանալ 10+ անվճար գործիք Instagram-ի նկարների ու վիդեոների համար, անպայման սեղմե՛ք այս հղմանն ու ընթերցե՛ք մեր բլոգն այդ մասին: