Facebook Messenger-ը գործարկել է 3 նոր ֆունկցիա բրենդների համար

Facebook-ը չի դադարում ներկայացնել նորամուծություններ, և այս շաբաթ ևս անմասն չենք մնա հերթականից:  Սոցկայքը ներկայացրել է Messenger-ի 3 ֆունկցիա, որոնք կհեշտացնեն բրենդների և նրանց հաճախորդների միջև շփման գործընթացը:



Դե ինչ, ահա՛ նորույթները՝
•    Icebreaker հաճախ տրվող հարցերի համար
Այս ֆունկցիան թույլ կտա ընկերություններին իրենց էջերում ավելացնել ամենից հաճախ տրվող հարցերը API-ի միջոցով: Օրինակ՝ սեղմելով «Որտե՞ղ է գտնվում խանութ-դրահը» կամ «Ե՞րբ է աշխատում տպարանը» հարցին՝ օգտատերը կտեսնի ավտոմատ հայտնվող պատասխանը:

•    Click to Messenger հայտարարության թարմացում 
Մոտակա շաբաթներին սոցկայքը կպարզեցնի Click to Messenger հայտարարության համար օգտագործվող հավելվածի ընտրությունը: Դա գովազդն է, որը միացվում է Facebook-ում և Instagram-ում, և որին սեղմելիս օգտատերը հայտնվում է Messenger-ում: Այս ֆունկցիան օգտակար կլինի ընկերությունների համար, որոնք ունեն Messenger-ին կցված մի քանի Facebook հավելված:


•    Ավելի շատ հնարավորություններ շփման համար
Օգտատերերին հասանելի կլինեն բրենդների նամակներին Messenger-ում արձագանքելու ու պատասխանելու ավելի շատ տարբերակներ: Նրանք կկարողանան օգտագործել էմոձիներ ու մեջբերումներ անել նամակների, որպեսզի ընկերությունը տեսնի, թե կոնկրետ որ հաղորդագրությանն է պատասխանում հաճախորդը: Իսկ եթե ցանկանում եք իմանալ ավելին մեջբերումների մասին, չմոռանա՛ք ընթերցել նաև մեր պատրաստած «Messenger-ի նոր ֆունկցիա՝ մեջբերումներ» նյութը:

 

Ինչպես տեսնում եք, բիզնեսի համար սոցկայքերը գնալով ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծում, և միանշանակ կարող եք խորանալ այս ոլորտում՝ քաղելով դրա ողջ բարիքները: Պրոֆեսիոնալ չե՞ք. Բրենդոնն առաջարկում է SMM ծառայություններ բոլորի համար. մեր թիմը կապահովի ցանկացած ոլորտում գործող Ձեր բիզնես էջերի սրընթաց առաջխաղացումը սոցիալական կայքերում: Մանրամասների համար անցե՛ք հղմամբ կամ զանգահարե՛ք +374 (55) 99-90-15 հեռախոսահամարին: