Նկատում եք, չէ՞՝ ինչպես է կորոնավիրուսը կարողանում ազդել սոցցանցերում մեր լրահոսի բովանդակության վրա: Անգամ Բրենդոնի բլոգում է արծածվում կորոնավիրուսի թեման, դրա ազդեցությունը մարքեթինգի ու բիզնեսի վրա: Այս մասին են վկայում ոչ միայն պարզապես ենթադրությունները, այլև իրական տվյալները. Pattern89-ը արհեստական բանականության միջոցով վերլուծել է սոցիալական կայքերում արվող հրապարակումները՝ հասկանալու համար ինչպես են արտակարգ դրությունն ու կորոնավիրուսն ազդել գովազդի վրա: Փորձագետները վերլուծել են թվով 1100 բրենդների էջեր Ֆեյսբուքում և Ինստագրամում ու թվերով պատմել՝ ինչ է տեղի ունենում:
Հետազոտության առանցքային հետևությունները
• Սոցիալական հեռավորության թեման չի շրջանցել նաև սոցկայքերի գովազդները: Հայտարարություններում 27,4%-ով քչացել են գրկախառված, միմյանց ձեռք սեղմող, հպվող ու համբուրվող մարդկանց պատկերող նկարներն ու հոլովակները: Փոխարենը հաճախակի սկսել են բեռնել միայն պրոդուկտի նկարը կամ ծայրահեղ դեպքում միայն 1 անձի մասնակցությամբ ֆոտո:
• Սկսած մարտի 12-ից՝ գովազդների մեջ 6 անգամ շատացել են ֆոտոներն ու վիդեոները, որոնք պատկերում են լվացվելու գործընթաց: Շատացել են նաև կրեատիվները, որոնցում պարզապես ջուր է պատկերված:
• Սկսած մարտի 12-ից՝ 4 անգամ շատացել են վերնագրերն ու տեքստերը, որոնցում հիշեցվում է սպորտի և ֆիթնեսի մասին:
• Ներկա պահին էլեկտրոնիկա ( համակարգիչներ, հեռուստացույցներ, սմարթֆոններ) են պարունակում սոցկայքերում տեղադրվող հայտարարությունների 39%-ը: Սա բացատրվում է պանդեմիայի շրջանում գաջեթների նկատմամբ մարդկանց կախվածության աճով:
• 8%-ով նվազել են ճանապարհորդություններ պատկերող նկարները՝ ներառյալ ինքնաթիռներ, ավտոբուսներ և այլ փոխադրող միջոցներ:
Նշենք, որ համաձայն Cowen & Co ընկերության փորձագետների՝ համաճարակի հետևանքով 2020 թվականի ընթացքում Facebook-ը և Google-ը կարող են կորցնել 44 միլիարդ ԱՄՆ դոլար գովոազդային եկամուտ:
Դե ինչ, հետաքրքրե՞ց թեման, հավատացե՛ք, SMM-ի դերն այս պահին բիզնեսի համար անչափ կարևոր է, անպայման ընթերցե՛ք նաև մեկ այլ նյութ՝ «Ինչու՞ է հենց այս պահին քո բիզնեսին պետք SMM»:
Իսկ մենք հիշեցնում ենք, որ Բրենդոնի թվային մարքեթինգի թիմը զբաղվում է սոցկայքերում էջերի առաջխաղացմամբ և կայքերում ու որողական համակարգերում կոնտեքստային գովազդի տեղադրմամբ: Հիմա, երբ բիզնեսը կարող է ազատ գործել միայն օնլայն հարթակում, մենք առաջարկում ենք մեր ծառայությունները: Մանրամասների համար զանգահարե՛ք մեզ 055 999 015 հեռախոսահամարով: