Արդեն վաղուց գատնիք չէ, որ արհեստական բանականությունը գնալով ավելի խորն է ներթափանցում մեր կյանքի ցանկացած ոլորտ ու փորձում հեշտացնել մեր առօրյան: Այսօրվա բլոգում կքննարկենք այդպիսի մի օրինակ` առաջարկված Facebook-ի կողմից:
Facebook-ը գործարկել է արհեստական բանականության վրա հիմնված Fashion++ նախագիծը, որի նպատակն է օգնել օգտատերերին հագուստի ընտրության հարցում: Այս ծառայությունը հիմնվում է նորաձևության ամսագրերում հրապարակվող լուսանկարների վրա ու կարող է խորհուրդ տալ, թե ինչ է պետք անել ձեր հագուկապն ավելի նորաձև ու ոճային դարձնելու համար:
Օրինակ՝ ծառայությունը կարող է խորհուրդ տալ վերնաշապիկը դնել տաբատի մեջ, ծալել թևերը կամ ավելացնել ինչ-որ մի աքսեսուար:
Ի տարբերություն հագուստի ընտրության համար նախատեսված այլ սերվիսների՝ Fashion++-ը օգնում է ստանալ օգտատիրոջ տեսքը՝ հիմնվելով նրա անձնական նախասիրությունների վրա ու չի առաջարկում գնել ապրանքը:
Ինչպես հայտնում են Facebook-ի բլոգում՝ այս պահին Fashion++-ը պարզապես հետազոտությունների նպատակ ունեցող ծառայություն է և չունի որևէ ապրանքների կամ ֆունկցիաների առաջմղման նպատակ: Հետևաբար, ծանոթ լինելով մոնետիզացման նկատմամբ Facebook-ի ունեցած համակրանքին, կարող ենք չբացառել այն, որ Fashion++-ում հետագայում կհայտնվեն գովազդներ կամ ներսում գնումներ կատարելու հնարավորություններ:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ պատրաստել էինք նմանատիպ բլոգ՝ «Complete the Look՝ նոր որոնողական գործիք Pinterest-ից», որը ևս հաստատ ձեզ համար հետաքրքիր կլինի: