Հիմա շատերս ենք ժամեր անցկացնում սոցկայքերում, ու եթե լրահոսին նայենք ոչ թե մասնագետի, այլ օգտատիրոջ աչքերով, երբեմն կոնտենտն այս օրերին այնքան է ձանձրալի դառնում, որ ստիպված ենք լինում unfollow անել շատ էջեր:
Իսկ եթե խնդրին նայենք որպես մասնագետ՝ ի՞նչ անենք, որպեսզի մարդկանց համար մեր էջը չլինի ձանձրալի, իսկ մենք զգանք, թե ինչպես բարձրացավ engagement-ը: Այսօրվա բլոգում կխոսենք ինստագրամյան պոստերից, որոնք կաշխուժացնեն էջը:
✅Կիսվի՛ր հնարքով
Ձեր էջը, լինի այն անձնական կամ բիզնես, մարդիկ ընկալում են որպես ինչ-որ մի բանի մեջ մասնագիտացած: Օրինակ՝ չկա՞ ձեր ընկերուհիներից մեկը, ով դիմահարդարման մասնագետ չէ, բայց շա՜տ գեղեցիկ է շպարվում, ու կցանկանայիք նրանից մի քանի հնարք իմանալ: Նույն կերպ այստեղ է. կիսվի՛ր ցանկացած խորհրդով՝ լինի դա նորաձևություն, խոհարարություն, ժամանակի կառավարում, շահավետ գնումներ կամ ցանկացած այլ թեմա, որից տեղյակ ես:
✅Հետևի՛ր թրենդներին
Լինում է, չէ՞, որ ամբողջ համացանցով տարածվում է թրենդ, ու անգամ մեծ բրենդներն են սկսում մասնակցել ինչ-որ չելենջի: Օրինակ, հիշու՞մ եք՝ վերջերս տարածված չելենջի ժամանակ մարդիկ 4 մասի բաժանված կոլաժում ներկայացնում էին Facebook, Instagram, LinkedIn և Tinder կայքերում իրենց նկարները: Արդյունքում շատ ու շատ ընկերություններ ադապտացրին դա իրենց ապրանքներին ու արեցին նման հրապարկումներ մեծ մասամբ հումորային ֆորմատով: Սոցկայքերում մարդիկ ցանկանում են զվարճանալ, իսկ չելենջներն ու թրենդները նրանց դրական էմոցիաներ ներարկելու հրաշալի տարբերակ են:
✅Ի՞նչ հիմնախնդիրներ են քեզ անհանգստացնում
Ցանկացած մարդ կամ ընկերություն մտքում ունի խնդիրներ, որոնք իրեն անհանգստացնում են. օրինակ՝ հիմա արդյո՞ք որևէ մեկին չի հետաքրքրում կորոնավիրուսը ու դրա հետևանքները: Նույն կերպ ժամանակի ցանկացած պահի կարող է լինել հարց, որի շուրջ կկարողանաք հայտնել տեսակետ ու քննարկման սկիզբ դնել: Միայն թե պետք է խուսափել սուր քննարկումներ առաջացնող թեմաներից, օրինակ՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կրոնի կամ քաղաքականության մասին գրեթե բոլոր բանավեճերը ավարտվում են կոնֆլիկտով, ուստի թեման ընտրելիս պետք է զգույշ լինել:
✅Հարցի սթիքեր
Այս կետը կարելի է կապել նախորդի հետ ևս: Արտահայտեք կարծիք ու թողեք սթիքեր, որում մարդիկ իրենց կարծիքը կհայտնեն: Կամ էլ հակառակը՝ թույլ տվեք մարդկանց գրել ձեզ իրենց հուզող հարցերը, ու պատասխանեք դրանց տեքստային կամ վիդեո տարբերակով:
✅Շաբաթվա/ամսվա/տարվա նպատակներ
Ի՞նչ հեռահար կամ մոտ նպատակներ ունեք, կիսվե՛ք դրանցով մարդկանց հետ: Հիշեք՝ ինչ աժիոտաժ է սկսվում, երբ, օրինակ բրենդը հայտարարում է, որ պատրաստվում է այս տարի 3 նոր արտադրատեսակ թողարկել: Մարդիկ սկսում են գուշակել, թե ինչ, քննարկել ու բանավիճել միմյանց հետ, անհամբեր սպասել արդյունքներին: Այնպես որ կիսվե՛ք ձեր նպատակներով ու սպասե՛ք կարծիքների ու բուռն քննարկումների:
Որքան էլ մենք փորձենք խորհուրդներ տալ, միևնույն է, մարդու երևակայությունն անսպառ է, ու դուք ինքներդ կկարողանաք անգամ անկախ ձեզանից ստեղծել այնպիսի կոնտենտ, որն աշխուժություն կառաջացնի: Մեր բոլոր հետևորդներին այդ գործում մաղթում ենք հաջողություն՝ հուշելով ընթերցել նաև մեկ այլ նյութ՝ «5 ոգեշնչող մրցույթ Instagram-ում»:
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են առաջ մղել իրենց բիզնես էջերը Facebook-ում և Instagram-ում, Բրենդոնն առաջարկում է SMM ծառայություններ ամենատարբեր ոլորտներում գործող ֆիրմաների համար: Այժմ բոլորը անցնում են օնլայնի՝ ելնելով ստեղծված իրավիճակից, ուստի հենց հիմա է համացանցի միջոցով բիզնեսին զարկ տալու իդեալական պահը, իսկ մեր պրոֆեսիոնալ թիմը կօգնի այդ հարցում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարին: