Հանրային ելույթի վախը հաղթահարելու 5 եղանակներ

Բոլորս էլ ցանկանում ենք հանրության առջև անվախորեն ելույթ ունենալ՝  վստահորեն դուրս գալ բեմ, հաջող կատակով հալեցնել սառույցը, լսարանին ներգրավել մեր պատմությունով, հեշտությամբ պատասխանել ամենադժվար հարցերին և վայելել բուռն ծափահարությունները:

Բայց իրականությունը ցավոք հեռու է իդեալականից: Հաճախ մտահոգությունները դուրս են բերում ճիշտ ուղուց, մոռացվում է տեքստը, լսարանը արագորեն կորցնում է հետաքրքրվածությունը:

Վախը ձեզ նույնպես խանգարու՞մ է արդյունավետ ելույթ ունենալ լսարանի առջև: Դա շատ դժվար է հաղթահարելը, բայց զգացմունքների ազդեցությունը արդյունքի վրա հնարավոր է թուլացնել: Ձեզ այդ հարցում կօգնեն ստորև ներկայացված հինգ տեխնիկաները:

1. Պատրաստվեք

Հանրային ելույթի վախից ազատվելու առաջին քայլը նախապատրաստվելն է: Դուք պետք է հստակ տիրապետեք նյութին: Նաև կարևոր է նախորոք պլանավորել բոլոր գործընթացները: Չէ որ դուք ցանկանում եք հանգստանալ և կենտրոնանալ, այլ ոչ թե ինչ-որ բան անհաջող անել:

Ստեղծեք առաջիկա ելույթի ցուցակը բոլոր մանրամասներով: Հնարավորության դեպքում կատարեք փորձ՝ թեստավորելով բոլոր անհրաժեշտ աուդիո և վիդեո սարքավորումները:

Խնդրեք ընկերներին լինել ձեր ունկնդիրները, նրանք կօգնեն գնահատել նյութը և պարապել հարցերի պատասխանները: Փորձեք ամենինց պեսիմիստական սցենարը, որպեսզի պատրաստ լինեք ցանկացած հնարավոր բարդության:

2. Գնահատեք ձեր վախերի իրականությունը

Որոշ վախեր իրական են, մյուսները ոչ: Եթե դուք ունեք 100 սլայդ, բայց ձեզ տրված է ընդամենը 30 րոպե, ժամանակի մեջ չտեղավորցելու վախը բավականին իրական է: Ավելի լավ է հրաժարվել նյութի որոշ մասից: Այնուամենայնիվ շանսերը, որ ունկնդիրներից մեկը իր դժգոհությունը կարտահայտի անմիջապես ձեր ելույթի ժամանակ, չափազանց փոքր է:

Ձեր վախերի իրականությունը գնահատելու համար գծեք աղյուսակ՝ երեք սյունակներով: Առաջին սյունակում գրեք վախը: Երկրորդում՝ ամենից բացասական հետևանքը, եթե վախը դառնում է իրականություն: Երրորդում՝ վախի իրականացման ամենից դրական հետևանքը:

Օրինակ, եթե դուք վախենում եք բեմում սայթաքելուց, ամենավատը, որ կարող է տեղի ունենալ, ձեզ կնկարահանեն տեսախցիկով, տեսանյութը կհրապարակեն YouTube-ում և այն կդառնա վիրուսային: Լավագույն տարբերակը այն է, որ ունկնդիրները կհասկանան, որ դու ևս մարդ ես և կլցվեն ավելի շատ համակրանքով: Մարդիկ հակված են դրամատիզացնել և չափազանցնել:

Мальчик боится выступать на сцене

Նախապատրաստումը և վախի իրատեսական գնահատումը կօգնի ձեզ նվազեցնել զգացմունքների ազդեցությունը: Հաջորդ քայլերը թույլ կտան ամրապնդել ձեր վստահությունը:

3. Մի վախեցեք ձեր թուլություններից

Երբեմն մեր թուլությունները կարող են դառնալ ամենաուժեղ կողմերը: Որպեսզի լսարանի հետ կապ հաստատենք, պետք է լինել սովորական մարդ: Չէ որ բոլորն էլ սխալվում են: Թույլ տվեք լսարանին ճանչել ձեզ: Մարդիկ այստեղ եկել են ոչ միայն ինֆորմացիա ստանալու համար, նրանք ցանկանում են ինչ-որ բան զգալ և նոր ծանոթություններ հաստատել:

Ինչքան նշանավոր է ելույթի թեման ձեզ համար, այնքան կարևոր կլինի այն լսարանի համար: Նրանք կզգան այն, ինչ զգում եք դուք: Կիսվեք ձեր պատմություններով, զգացմունքներով:

4. Մի կորցրեք համակենտրոնացումը

Այն, որ դուք ֆիզիկապես գտնվում եք բեմի վրա, դեռ չի նշանակում, որ դուք մտքերով էլ եք այդտեղ: Լսարանը զգում է ավելի շատ, քան ձեզ թվում է: Ահա, թե ինչու է կարևոր իրականում ներկա լինելը, միայն այդ կերպ կարելի է կապ հաստատել:

Որոշեք, թե ինչն է օգնում ձեզ չկորցնել համակենտրոնացումը: Հնարավոր է պետք լինել նախապատրաստվել մինչև միջոցառումը. մտքերը հավաքելը, հանգստանալը, ինչու ոչ նաև մեդիտացիան: Երբ դուք բեմում եք խորը շունչ քաշեք, գտեք ինչ-որ ընկերական դեմք և դիմեք այդ անձին:

5. Եղեք առատաձեռն

Մեծահոգաբար լսարանին առաջարկեք այն ինչ ունեք: Ի վերջո, սա պարզապես աշխատանք չէ, դուք ցանկանում եք ինչ-որ բան տալ ունկնդիրներին. արժեքավոր եզրակացություններ, ոգեշնչում, հետագա գործողությունների կամ փորձի ուղղություն: