Խթանում ենք բիզնեսը ինչպես Apple-ը. լավագույն մարքեթինգային հնարքները

Դուք գիտեի՞ք, որ Apple-ը 3 ամսվա ընթացքում ավելի շատ շահույթ է ունեցել, քան Amazon-ը իր ողջ պատմության մեջ: Պարզապես անհավատալի արդյունքներ: Այս համաշխարհային ընկերությունից շատ բան կա սովորելու:  



Ստորև մենք կքննարկենք այն մարքեթինգային ռազմավարությունները, որոնք Apple-ին դարձնում են իսկապես յուրահատուկ բրենդ:

Մարքեթինգի ասոցիացիաներ

Դուք նկատե՞լ եք, որ Apple-ի արտադրանքը հայտնվում է հոլիվուդյան գրեթե բոլոր ֆիլմերում: 

Ակնհայտ է, որ նման գովազդը օգնում է վաճառել ապրանքները: Բայց դա կարող են օգտագործել ոչ միայն խոշոր կորպոչացիաները:

Բոլորը գիտեն, որ ԶԼՄ-ներում հիշատակումը և բրենդի ասոցիացիաների ստեղծումը առաջխաղացման համար արդյունավետ մարտավարություններ են, բայց գործնականում դրանք կիրառում են միայն մի քանի ձեռնարկատերեր:

Հարցրեք ինքներդ ձեզ «Ինչպե՞ս կարող եմ ստեղծել ասոցիացիաներ, որոնք կստիպեն մարդկանց նայել իմ առաջարկին որպես ինչ-որ ավել բանի»:

Եթե դուք կարող եք շփվել հայտնի մարդկանց հետ, ապա կսկսեք ասոցացվել համբավի և բացառիկության հետ: Ճիշտ այնպես, ինչպես Apple-ը:

Կան մի քանի մոտեցումներ: Առավել մատչելին մարքեթինգային ազդեցությունն է: Ձեր բրենդի խթանման համար ներգրավեք տարբեր հայտնի անձերի:

Իրականացրեք հարցազրույցներ, նվիրեք ձեր ապրանքները, ունեցեք համատեղ նկարներ, հավաքեք բրենդային կոնտենտ:

Պատկերացրեք թե ինչ է ուզում ձեր իդեալական հաճախորդը և ցույց տվեք նրան այն կյանքը, որի մասին նա երազում է  ձեր բրենդի հետ: Մի փորձեք պարզապես վաճառել ապրանքը, դա  ձանձրալի է և ոչ արդյունավետ: 

Առաջ մղեք ձեր առաջարկը այնպես, ինչպես անում էին բրենդային հագուստների խանութները տասնյակ տարիներ շարունակ:

Բրենդի պատկերն ու նրա հետ ասոցիացիան արժեն ավելին քան հազար բառը: Որոնման սանդղակում մուտքագրեք Calvin Klein: Ի՞նչ կտեսնեք: Լավ կազմվածքով և ներքնազգեստերով մոդելների:

 

CK

Փորձեք գտնել Dolce Gabbana-ն և ձեր առջև կբացվի գունավոր պրովոկացիոն նկարներ:

DG

Այս երկու բրենդներն էլ վաճառում են ոչ միայն հագուստ, նրանք վաճառում են ասոցիացիաներ և ապրելակերպ, որոնց մասին երազում են իրենց հաճախորդները:

Նայեք ձեր ընկերությանը կողքից. ձեր առաջարկը ասոցացվու՞մ է մի բանի հետ, որը ցանկանում են ձեր սպառողները:

Ի՞նչպես արագ ստեղծել բրենդային ասոցիացիաներ

Բրենդի հետ ասոցիացիաների ստեղծման ամենաարագ ճանապարհը նկարների և պատմության միջոցով է:

  • Պատմեք պատմություն, որը մոտ կլինի ձեր պոտենցիալ հաճախորդին:
  • Երբ դուք հրապարակում եք նկարներ, որոնք մարդկանց մոտ առաջացնում են որոշակի ցանկություններ և երազանքներ, դուք այնպես եք անում, որպեսզի նրանք սիրահարվեն ձեր առաջարկին և նրանց խոստանում եք լուծել իրենց խնդիրները:

Հավատացեք, որ ձեր բիզնեսը ունի հազարավոր հնարավորություններ գրավիչ լուսանկարներ ստեղծելու, իշխանությունների հետ համագործակցելու և գրավիչ պատմություններ գրելու համար: Պարզապես նայեք ձեր հաճախորդներին և հասկացեք, թե ինչ են նրանք ուզում, և ինչ կյանքի մասին են երազում: