Թոփ 10 սխալները կոնտենտ պլան կազմելիս

Առանց կոնտենտ պլան ունենալու երկար ժամանակ աշխատել հնարավոր չէ, քանի որ պետք է հնարավորինս հստակ պատկերացնել՝ ինչ եք նախատեսում անել, երբ և ինչի համար: Նախքան պլանի կազմմանն անցնելը ավելի ճիշտ է ուսումնասիրել այն տարածված սխալները, որոնք արվում են բլոգերների կողմից, քանի որ դա զգալիորեն կօգնի գործել ավելի արդյունավետ և ժամանակ ծախսել այլ հարցերի վրա:

 

 

 



1.Չկա հստակ նպատակ

Պետք է որոշել վերջնական ցանկալի արդյունքը, թե հանուն ինչի է գրվելու կոնտենտը, ու ըստ դրա հետագայում պետք է խնդրներ, ռազմավարություն ու աշխատանքի միջոցներ մշակել: Որևէ գործունեություն հնարավոր չէ ճիշտ կազմակերպել առանց նպատակի հստակ ընկալման:

2.Չգիտեք՝ ովքեր են մտնում ձեր նպատակային լսարանի մեջ

Նախքան կոնտենտ պլանի ստեղծումը հարկավոր է հասկանալ՝ ով է կարդում ձեզ: Խոսքը միայն սոցիալական ու դեմոգրաֆիկ ցուցանիշների մասին չէ: Նաև պետք է հասկանալ՝ ինչով են նրանք հետաքրքրված, ինչ խնդիրներ ու անպատասխան հարցեր ունեն, ու ըստ դրա մշակել պլանը:

3.Չկարգավորված, անկանոն հրապարակումներ

Պետք է հիշել, որ եթե ձեր լսարանը սովոր է տեսնել հրապրակումներ շաբաթը մեկ, և դուք զգում եք, որ դա լրիվ բավարար է, ապա ամեն օր հրապրակումներ անելը նրանց մոտ ասոցացվելու է սպամի հետ: Հակառակի դեպքում էլ է նույնը. եթե ընթերցողն ամեն օր սպասում է թարմացման, իսկ դուք շաբաթներով ոչինչ չեք գրում, ապա վաղ թե ուշ մարդիկ կդադարեն ձեզ հետևել: Բացի այդ, երբեք մի՛ հրապարակեք ձեր գործունեության ոլորտի հետ կապ չունեցող շատ նյութեր, քանի որ դա շատ կվնասի կայքի SEO առաջխաղացմանը:

4. Չափից երկար հրապարակումներ

Սովորաբար մեծ հրապարակումները գրեթե երբեք մինչև վերջ չեն ընթերցվում: Դա ձանձրալի է ու ժամանակատար: Պետք է հնարավորինս կրճատել տեքստերն ու  դեպի կայք  կամ կայքի մեկ այլ էջ տանող հղումներ ներառել, որտեղ ընթերցողը կարող է էլ ավելի շատ ինֆորմացիա ստանալ:

5. Հրապարակումների համար ընտրված սխալ ժամեր

Հրապարակումներ անելու համար կան «տաք» ժամեր, որոնք ոչ միայն տարբեր են տարբեր սոցկայքերում, այլև տարբեր էջերի ու լսարանների համար: Ուստի կա՛մ համացանցում փնտրեք, թե  որոնք են  ձեր ցակացած կայքի «տաք» ժամերը, իսկ եթե ունեք արդեն գործող էջ, ինքներդ կհասկանաք՝ մի փոքր վերլուծելով նախկին հրապարակումների ակտիվությունը:.

6.Սպամ

Կես ժամը մեկ նոր հրապարակումներ անել պետք չէ, քանի որ վերջիվերջո և՛ հրապարակման ենթակա ինֆորմացիան չի հերիքի, և՛ ընթերցողները ձեր այդ վարքը կսկսեն որպես սպամ ընկալել:

7. Ֆինանսական ռեսուրսների բացակայություն

Ֆինանսական միջոցներ կարող են պետք գալ հետևյալ պարագաներում՝

  • Գովազդային բաներների պատրաստում
  • Ակտուալ նկարների, ինֆոգրաֆիկաների, վիդեոհոլովակների պատրաստում
  • Օրիգինալ հոդվածների ստեղծում
  • Հրապաակված նյութի վճարովի առաջխաղացում

Բնականաբար, հնարավոր է՝ շատ կետեր արվեն մեկ մասնագետի կոշմից, և դա կխնայի ֆինանսական միջոցներ, սակայն կլինի բավականին ժամանակատար ու կպահանջի մեծ ջանքեր:

8. Ժամանակի սղություն

Ժամանակը խնդիր է թե՛ կոնտենտ ստեղծելիս, թե՛ հրապարակելիս: Երկրորդի դեպքում օգնության են գալիս հրապարակումների պլանավորման գործիքները, որոնք գոնե կօգնեն անել ապագա հրապարակումները ձեզ հարմար պահին:

9. Դատարկ, չլրացված դաշտեր

Կայքերում կամ սոցիալական կայքերի էջերում հաճախ է հնարավոր հանդիպել չլրացված դաշտերի: Անպայման պետք է բոլոր հատվածները ճիշտ լրացնել, իսկ ինֆորմացիա չլինելու  դեպքում նախընտրելի է հանել այդ հատվածը, ոչ թե թողնել դատարկ:

10. Անորակ կոնտենտի օգտագործում

Չստուգված ինֆորմացիայի, հնացած կոնտենտի, ապատեղեկատվության տարածումը կարող է ոչ միայն ստիպել թիրախային լսարանին լքել ձեզ, այլև կարող է օրենքով սահմանված պատժի հանգեցնել: 

Նախքան կոնտենտ պլան կազմելը խորհուրդ է տրվում անցկացնել առաջխաղացման ենթակա կայքի աուդիտ: Դրա շրջանակներում վերլուծելով կայքի առավելությունները և թերությունները՝  կստանաք անհրաժեշտ հիմք ճիշտ կոնտենտ պլան կազմելու համար:

Իսկ եթե ցանկանում եք անընդհատ ունենալ սոցկայքերում հրապարակումներ անելու գաղափարներ, անպայման խորհուրդ ենք տալիս անցնել այս հղմամբ և ընթերցել նաև այս նյութը՝ «Ինչի՞ մասին գրել սոցկայքերում: 13 ուղղություն»: