15 գրքեր, որոնք պարտավոր է կարդալ յուրաքանչյուր ղեկավար

Բիզնեսի հիմնադիր լինելը թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Դուք պետք է ունենաք ամուր դիրք շուկայում և յուրահատուկ ապրանք, որպեսզի ոգևորեք թիմին և շահեք հաճախորդների սրտերը:



Նույնիսկ եթե դուք անցել եք գործարարության բոլոր բարդությունների միջով, երբեք ուշ չի կատարելագործվել այս 18 հզոր գրքերի օգնությամբ: Զբաղվեք ինքնակրթմամբ հիմա, և ձեր բիզնեսն ու աշխատակիցները երախտապարտ կլինեն ձեզ հետագայում:

1. Бен Хоровиц «Легко не будет: как остаться лидером, не зная, куда идешь»

 

Այս գիրքը նկարագրում է, թե ինչ է նշանակում սկսել startup: Ստացեք գործնական խորհուրդներ բարդ խնդիրների լուծման վերաբերյալ, որոնց մասին չեն խոսվում բիզնես-դպրոցներում:

2. Сэм Уолтон «Сделано в Америке. Как я создал Wal-Mart»

 

Սեմ Ուոլթոնը պատմում է, թե ինչպես է ստեղծել  Wal-Mart սուպերմարկետների ցանցը և դարձել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա գաղափարները երկարատև բիզնեսի ստեղծման համար կարևոր դաս կարող են դառնալ ցանկացած ղեկավարի համար:

3. Ари Вайнцвейг «Безупречный сервис. Чтобы каждый клиент чувствовал себя королем»

 

Վայնցվեյգը հանդիսանում է շատերի կողմից սիրված Zingerman's Deli համահիմնադիրը: Նա իր գրքում խոսում է այն գաղտնի բանաձևի մասին, որը արժանի է The New York Times, The Atlantic and Fast Company լրատվամիջոցների հոդվածներում լուսաբանվելուն:

4. Ивон Шуинар «Patagonia – бизнес в стиле серфинг»

 

Patagonia ընկերություն ղեկավար Շուինարը պատմում է, թե ինչպես է հիմնել հագուստ և սարքավորումներ վաճառող ընկերություն ակտիվ կենսակերպի համար, որը բնութագրվում է հզոր արժեքներով և բարձր կորպորատիվ մշակույթով:

5. Эл Райс и Джек Траут «Позиционирование: битва за умы»

 

Իմացեք, թե ինչպես պետք է դիրքավորվել որպես առաջնորդ, իսկ ձեր ընկերությունը՝ հայտնի ապրանքանիշ: Ինչու՞մ է գաղտնիքը: Ստեղծել այնպիսի գաղափարներ, որոնք չեն կարող դուրս գալ ձեր լսարանի գլխից:

6. Марк Аврелий «Размышления. Наедине с собой»

 

Հռոմեական կայսր Մարկոս Աուրելիոսը պատմում է, թե ինչպես է պայքարել կյանքի դժվարությունների դեմ՝ լինելով ռազմիկ և կայսրության ղեկավար: Բնական աղետների և պատերազմի ժամանակ նա գրում է իր նվիրվածության առաքինության մասին՝ ի՞նչն է նա վեր դասում հաճույքից և հանգստությունից: Ղեկավարները և գործարարները հաճախ փորձում են գտնել հավասարակշռություն: Այս գիրքը կարող է նրանց համար դառնալ ուղեցույց:

7. Экхарт Толле «Практика Power of Now»

 

Բիզնեսով զբաղվելու ժամանակ անհրաժեշտ է ռազմավարություն ամենօրյա անհանգստության դեմ պայքարելու համար: Այս գիրքը կօգնի գտնել հավասարակշռություն, հստակություն և ռացիոնալ առաջընթացի ուղիները:

8. Патрик Ленсиони «5 пороков команды. Притчи о лидерстве»

 

Լենսիոնին պատմում է այն մասին, թե ինչպես է գլխավոր ղեկավարը կանգնած ղեկավարության ճգնաժամի առաջ: Նա պետք է միավորի այն անարդյունավետ թիմը, որը սպառնում է իր ընկերության հաջողությանը: Գրքում հեղինակը նկարագրում է հեշտ օգտագործվող մոդել և արդյունավետ քայլեր համատեղ արդյունավետ թիմ ստեղծելու համար:

9. Алан Лафли и Роджер Мартин «Игра на победу. Как стратегия работает на самом деле»

 

Գիրքը նկարագրում է Լաֆլիի և նրա խորհրդատու Մարտինի օգտագործած մոտեցումը Procter & Gamble-ի վաճառքը կրկնապատկելու համար: Այն առաջացնում է 4 անգամ ավելի մեծ շահույթ, քան նախկինում արտադրվածը, և մեծացնում է ընկերության շուկայական արժեքը ավելի քան 100 մլրդ դոլարով:

11. Шерил Сэндберг «Не бойся действовать. Женщина, работа и воля к лидерству»

 

Facebook-ի գլխավոր տնօրենը միավորել է անձնական պատմություններ, տպավորիչ տվյալներ և հիանալի հետազոտություններ, որպեսզի բացատրի, թե ինչպես կանայք կարող են համատեղել մասնագիտական ձեռքբերումները և լիարժեք անձնական կյանքը, և ինչպես տղամարդիկ կարող են օգուտ քաղել, նրանց կողքին լինելով:

11. Говард Шульц «Как чашка за чашкой строилась Starbucks»

 

Իմացեք Starbucks երևույթի առաջացման, ինչպես նաև Շուլցի իմաստության մասին: Սուրճի հսկայի մասին գիրքը ցույց է տալիս, թե ինչպես կատարյալ արտադրանք ստեղծելուն նվիրումը և աշխատակիցներին բավարարելու ցանկությունը կարող է հանգեցնել զգալի հաջողության:

12. Джим Коллинз «От хорошего к великому. Почему одни компании совершают прорыв, а другие нет...»

 

 

Քոլինզի գիրքը բացահայտում է նյուանսներ, որոնք պետք է իմանան լավ, միջին ր նույնիսկ վատ ընկերությունները, որպեսզի հասնեն հաջողության: Հինգ տարվա հետազոտությունները, թր ընկերությունները և հազարավոր հարցազրույցները ընթերցողին հնարավորություն են տալիս իմանալ, թե ինչն է ապահովում բիզնեսի ֆանտաստիկ գործարարությունը:

13. Джейсон Фрайд и Дэвид Хайнемайер Хенссон «Rework: Бизнес без предрассудков»

 

Rework-ը ցույց է տալիս, թե ինչպես դադարեցնել խոսելը և սկսել աշխատանքը: Սա պարզ տեղեկագիր է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց բիզնեսը կամ դառնալ ղեկավար:

14. Клейтон М. Кристенсен «Дилемма инноватора. Как из-за новых технологий погибают сильные компании»

 

Արդյո՞ք դուք ամեն ինչ ճիշտ եք անում: Նույնիսկ եթե պատասխանը այո է՝ Քրիստենսենը պնդում է, որ ձեր բիզնեսը դեռ կարող է ձախողվել: Կարդացեք այս գիրքը, որպեսզի ստանաք արժեքավոր տեղեկություններ տեխնոլոգիական փոփոխությունների մասին, և այն մասին, թե ինչու է դա կարևոր ձեր ընկերության հաջողության համար:

15. Маршалл Голдсмит «Прыгни выше головы! 20 привычек, от которых нужно отказаться, чтобы покорить вершину успеха»

 

 

Աշխարհում կան շատ մարդիկ, որոնք անընդհատ աշխատում են, որպեսզի հասնեն հաջողության, սակայն միայն քչերին է հաջողվում հասնել բարձունքների: Բիզնես խորհրդատու Goldsmith-ը կիսվում է վարքագծի նյուանսներով, որոնք տարբերում են այդ հաջողակներին մնացածից: