Շատ բրենդներ են այսօր իրենց մարքեթինգային ռազմավարության մեջ ներառում նաև բլոգերների հետ համագործակցությունը, ու հաճախ այս գործընթացը սահմանափակվում է միայն ապրանքների ու ծառայությունների պարզինտեգրմամբ, սակայն իրականում դա այդպես չէ: Գոյություն ունեն ինֆլյուենսեր-մարքեթինգի տարբեր ուղղություններ, որոնց մասին կխոսենք այսօրվա բլոգում, և եթե կհետաքրքրվեք՝ անպայման դիմե՛ք մեզ, ու մենք կգտնենք ժամանակակից լավագույն ինֆլյուենսերներին, որոնք համապատասխանում են Ձեր բիզնեսի թիրախային լսարանին:
1. Պրոդուկտի ինտեգրում
Ամենից հաճախ բլոգերն իր լսարանի հետ շփվում է վիդեո կամ ֆոտո տարբերակով՝ պատմելով պրոդուկտի մասին, ներկայացնելով իր կարծիքն ու փորձը: Բլոգերի հավատարիմ լսարանը հավատում է նրան, և սկսում գնել արտադրանքը: Եթե լինենք անկեղծ՝ շատ հաճախ նրանք պեն էլ փորձում ապրանքը, այլ պարզապես գովաբանում են այն, ու երբ հետևորդները դդա հասկանում են, ինֆլյուենսերը կորցնում է իր հեղինակությունը:
2. Էքսքլյուզիվ
Սա սովորաբար լինում է 1 վիդեոյի կամ վիդեոշարքի ձևով: Բլոգերը նախապես ծանոթանում է պրոդուկտին, իսկապես կիրառում այն ու սկսում մշակել նյութ դրա մասին, հետո դա տեղադրվում է բլոգերի կամ բրենդի էջում: Օրինակ՝ մեր գործընկեր Գալակտիկուսի համար հայտնի TikTok-յան բլոգերները մանրամասնորեն ծանոթացան VR սարքավորումներին, հատուկ նկարահանումների համար այցելեցին ժամանցի կենտրոն, նկարահանեցին հոլովակներ, որոնցում երևում էր նրանց ռեալ կենսակերպը, այն, ինչ կանեին նրանք, եթե գնային այնտեղ ինքնուրույն: Նկարում հայաստանյան երիտասարդության կողմից սիրված Տորին է՝ հայտնի TikTok-ից, Instagram-ից և YouTube-ից՝
3. Ինտերակտիվ
Այստեղ ապահովվում է փոխազդեցություն արռանց մեծ ջանքերի: Օրինակ՝ բլոգերը մասնակցում է կինոհարթակի մրցույթին: Այնտեղ նա ներկայացրել է իր սիրելի ֆիլմերի ցանկը, և եթե ենաշատ լայքերը հավաքի, կճանաչվի հաղթող: Հետևորդներին մնում է միայն մտնել ու լայքել, իսկ ո՞րն է նրանց մոտիվացիան. կինոհարթակը վճարովի է, և օգտատերերը ստանում են զեղչի պրոմոկոդ:
4. Product placement
Influencer-մարքեթինգում ևս օգտագործվում է թաքնված գովազդի այս հնարքը: Օրինակ՝ բլոգերն իր առօրյայում օգտվում է տվյալ արտադրանքից, իսկ սրատես լսարանն անմիջապես նկատում է սեղանին դրված շոկոլադի անունը կամ բլոգերի նոր մոդելի հեռախոսը: Այստեղ հնարավոր է անգամ պարզապես անուղղակիորեն ցույց տալ արտադրանքի լոգոտիպը կամ խոսել պրոդուկտի մասին:
5. Գովազդային ընդմիջում
Այս դեպքում ինֆլյուենսերիի ալիքում տեղադրվում է միջինում մինչև 30 վայրկյան տևողությամբ հոլովակ, որում ներկայացվում է գովազդվող պրոդուկտը:Կարող է լինել հիմնական վիդեոյի սկզբում՝ Pre-roll կամ ընթացքում՝ Mid-roll:
6. Էմոցիոնալ հոլովակ
Շեշտը դրվում է կոնկրետ պրոդուկտն օգտագործելիս մարդկանց էմոցիաների վրա: Օրինակ՝ հաճախ հանդիպած կլինեք փոքրիկ հոլովակների, երբ, օրինակ, բլոգերը նվեր է ստանում զարդ, բացում է այն, փորձում, ու այդ ամենը տեսախցիկի առաջ:
7. Influencer targeting
Այստեղ բլոգերներին ներգրավելուց հետո սկսում են օգատգործել թիրախավորումը: Օրինակ՝ YouTube հոլովակն առաջ մղելու համար օգտագործվում է Google Ads-ը: Սա թույլ է տալիս նաև հոլովակը տարածել այլ հարթակներից, հավելվածներից օգտվող օգտատերերի շրջանում: Սա լրացուցիչ բյուջե կպահանջի, սակայն հաճախ բլոգերների հնարավոր է լինում գալ փոխշահավետ համաձայնության:
8. Ամբասադորներ
Շատ բլոգերներ են հիմա նախընտրում համագործակցել հենց այս ֆորմատով: Օրինակ՝ հայտնի BadComedian-ը վաղուց դարձել է ivi օնլայն կինոթատրոնի ամբասադորը: Լինում են ավելի խոշոր համագործակցության դեպքեր, երբ բրենդն ու ինֆլյուենսերը թողարկում են համատեղ արտադրանք: Հաջողված օրինակ է ռեփեր Post Malone-ի և Crocs-ի համագործակցությունը՝
Համոզված կարող եք լինել՝ կարծիքի լիդերները կարողանում են ազդել սպառողների գիտակցության, հետևաբար՝ Ձեր բիզնեսի ցուցանիշների վրա, ուստի կարող եք վստահել Բրենդոնին այս գործը: Մենք դիտարկում ենք յուրաքանչյուր ինֆլյուենսերի հետ համագործակցության բոլոր եղանակները, ընտրում դրանցից Ձեր բրենդին ամենահամապատասխանը ու կազմակերպում աշխատանքների ողջ ընթացքը: Ձեզ մնում է միայն տեսնել արդյունքները:
Մեզ հետ համագործակցելու բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարով, իսկ ծառայությունների հիմնական մասին՝ ացնելով այս հղմամբ:
Իսկ բոլոր նրանց, ում հետաքրքրում է ինֆլյուենսեր-մարքեթինգը, խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեկ այլ նյութ՝ «Մարքեթինգային ռազմավարության մշակում: Ինֆլյուենսեր մարքեթինգ»: